Սեմինարի աշխատանքն ավարտվեց

13.05.2022 16:49
3737

«Տարածաշրջանների միջև առևտրատնտեսական համագործակցության զարգացումը Եվրասիական տնտեսական միությունում» թեմայով սեմինարի երրորդ օրը սկսվեց Սյունիքի մարզպետարանի զարգացման ծրագրերի և վերլուծության բաժնի գլխավոր մասնագետ Ժենյա Նավասարդյանի զեկուցումով, որ ներառում էր մարզի տնտեսության բոլոր բնագավառները, մասնավորապես, լեռնահանքային արդյունաբերությունը: Տարբեր մարզերի ներկայացուցիչները իրազեկեցին իրենց մարզերի տնտեսական ներուժի, արտադրության ճյուղերի, զբոսաշրջային հնարավորությունների, պատմաճարտարապետական հուշարձանների, ինչպես նաև բնապահպանական մարտահրավերների մասին: 

Այնուհետև զեկուցումներ եղան՝ նվիրված «Կանաչ տնտեսության» հեռանկարներին: Մասնավորապես, ՀՀ շրջակա միջավայրի նախարարության ռազմավարական  քաղաքականության  վարչության գլխավոր մասնագետ  Մերի Հարությունյանը ներկայացրեց ՀՀ օրենսդրության մեջ առկա գործիքակազմը, որի մեջ են մտնում էկոլոգիական ռազմավարության գնահատումը, ««Կանաչ» անցումն էլեկտրամոբիլներին» ծրագիրը, նաև այն, որ ՀՀ Էկոնոմիկայի նախարարության հետ համատեղ  «կանաչ» տնտեսության հայեցակարգ պիտի մշակվի, որին միտված աշխատանքներն արդեն ընթանում են:

Ձեկուցումներն ուղեկցվում էին հարցուպատասխանով:

Նախօրեին՝ երեկոյան, Կապանի մշակույթի կենտրոնի մեծ դահլիճում սեմինարի մասնակիցների և կապանցի հանդիսականի համար տրվեց համերգ՝ Կապանի    ժողնվագարանների, «Զանգեզուր» ժողովրդական պարային համույթների, մենակատարներ Էմիլ Հարությունյանի և Հասմիկ Մարտիրոսյանի կատարումներով, ինչից հանդիսականը, անկասկած, գոհ մնաց:

 

Վահրամ Օրբելյան

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 14:00-ի դրությամբ

25.10.2026 15:30

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22

Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում նախատեսված են նոյեմբերի առաջին կեսին. Պեսկով

23.10.2026 16:10

Անցկացվեցին Արշամ Վեզիրյանի հիշատակին նվիրված կրոսավազքի մրցումներ

23.10.2026 15:34