Ցուցահանդես՝ Կապանում անցկացվող միջազգային երաժշտական փառատոնի շրջանակում

07.07.2023 15:40
1659

Կապանում «Միջազգային երաժշտական փառատոն»-ի շրջանակում, մարզկենտրոնի արվեստի թանգարանում հուլիսի 7-ին բացվեց երաժիշտ-շեփորահար Հայկ Գրիգորյանի նկարչական աշխատանքների ցուցահանդեսը, որը «Փոխակերպում» (տրանսֆորմացիա) խորագիրն էր կրում: Ցուցադրանքում 20 կտավ էր, մի քանի գրաֆիկական և կերամիկական աշխատանքներ: Նկարելու ցանկությունը շեփորահարի մեջ ծնվեց 2019 թ. թագավարակի հետևանքով մեկուսացման, 44-օրյա պատերազմի և դրանով ածանցված  անորոշության և ունայնության մթնոլորտում: Այդ դժվարին ժամանակներում նկարչությունը դարձավ փրկօղակ, դարձավ ժամանակն ու հույզերն արտացոլելու միջոց:

Որոշակի իմաստով դժվար ընկալելի էին Հայկ Գրիգորյանի աշխատանքները, ուստի Կապանի արվեստի միջազգային փառատոնի հանրային կապերի պատասխանատու Քնարիկ Ներսիսյանը բացման խոսքում որոշակի պարզաբանումներ ներկայացրեց:

Ինչպես «Սյունյաց երկրին» փոխանցեց Հայկ Գրիգորյանը, երաժշտությամբ զբաղվելուն զուգընթաց շարունակելու է նկարել և առայժմ մտադիր չէ «թարգել» այդ՝ համեմատաբար նոր ծնված նախասիրությունը:

Նախօրեին Կապանի համայնքապետարանի առջևի պուրակում Հայկ Գրիգորյանի հետ տեղի ունեցավ բացօթյա ոչ ֆորմալ արվեստի գործողություն, որը ստեղծվեց բնության և իրականության ալիքների համադրությամբ: Բացօթյա այդ վարպետաց դասը երկար կհիշեն մանուկները, քանզի ինքնաբուխ էին ներկը հանձնում կտավին:

Հայկ Գրիգորյանը ծնվել է 1983 թ․ Երևանում։ 2004 թվականին ավարտել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան: 1999-2011 թթ․ աշխատել է Հայաստանի պետական ռադիոյի և հեռուստատեսության նվագախմբում: 2011-2020 թթ. ապրել և աշխատել է Մոսկվայում: 2015-2020 թթ․ աշխատել է Իգոր Բուտմանի ջազ նվագախմբում:

Նվագել է մոսկովյան Esse, Kozlov club, Butman club ակումբներում, Նյու Յորքի Blue Note, Dizzy's club Coca-cola ակումբներում:

2020 թվականից հանդես է գալիս նաև որպես նկարիչ, նրա կտավները  ցուցադրվել են Մոսկվայում և Երևանում:  

 

Վահրամ Օրբելյան

Փաշինյանը պարզաբանել է, թե ինչու է ժամանակին արել «Արցախը Հայաստան է, և վերջ» հայտարարությունը

24.08.2026 12:51

Նշվեց Քաջարան քաղաքի օրը

24.08.2026 12:35

Տնտեսական պատերազմի շարունակման դեպքում նավթ չի արտահանվի Հորմուզի նեղուցով կամ Պարսից ծոցի որևէ այլ հատվածով. Ռեզայի

24.08.2026 11:42

Գեղանուշի պոչամբարը շրջանցող թունելը կվերանորոգվի

24.08.2026 11:38

Սուրեն Վարդանյան. կյանք՝ հյուսված հայրենի բնաշխարհի ազդեցությամբ

24.08.2026 10:38

Սուրեն Վարդանյան․ դիմանկարի ուրվագիծ

24.08.2026 10:09

Զինծառայողի uպանության մեջ կասկածվող անձը ձերբակալվել է. ՔԿ

23.08.2026 16:37

Բանակում ոչ մարտական պայմաններում կրկին զինվոր է մահացել

23.08.2026 12:26

Այսօր ՀՀ անկախության հռչակագրի ընդունման օրն է

23.08.2026 11:41

Շնորհավո'ր տոնդ, Քաջարան․ Մանվել Փարամազյան

22.08.2026 14:22

Սյունիքի մարզի դատախազությունը կրկին 1-ին հորիզոնականում է. Գլխավոր դատախազն ամփոփել է 2026 թվականի 1-ին կիսամյակի արդյունքները

22.08.2026 12:02

Մենք հպարտ ենք լինել Քաջարանի կողքին և մեր ներդրումն ունենալ նրա շարունակական զարգացման ու բարեկեցության գործում․ ԶՊՄԿ

22.08.2026 10:19