«Ֆրանսիան մեր բարեկամն է»

30.05.2022 12:26
5589

Հայ-ֆրանսիական բարեկամությունը դարերի պատմություն ունի և հայտնի է մշակութային սերտ կապերով: Մանավանդ ֆրանսիական հողում ստեղծագործել են ծագումով հայեր՝ գրողներ, կոմպոզիտորներ, գեղանկարիչներ: Նրանցից երկուսին՝ հայտնի կոմպոզիտորներ Միշել Լեգրանի և Ժորժ Կարվարենցի ծննդյան 90- ամյակներին էր նվիրված համերգը, որ կայացավ Կապանի մշակույթի կենտրոնում և «Ֆրանսիան մեր բարեկամն է» խորագիրն էր կրում: Բեմահարթակում «Tհea Orchestra» անսամբլն էր՝ երաժշտական ղեկավար՝ Արթուր Իսրայելյան, մենակատարներ՝ Սամսոն Մելիքյան, Անահիտ Պետրոսյան, նվագակցող՝ Արմեն Պուչինյան: Երկու ժամ շարունակ հանդիսատեսը վայելեց երկու նշանավոր հայերի ստեղծագործությունները՝ հայտնի և ոչ այնքան հայտնի:

Ողջ երեկոյի ընթացքում գեղանկարիչ Նարեկ Տերյանը իր նկարակալի և վրձնի հետ  էր և ստեղծեց օրվան համահունչ մի գեղանկար:

Ի դեպ, երեկոն սկսվեց  վաղամեռիկ հայ կոմպոզիտոր, ՀՀ Ժողովրդական արտիստ Արթուր Գրիգորյանի հիշատակին տուրք մատուցելով. հնչեց նրա «Հայաստան իմ չքնաղ» երգը՝ Սամսոն Մելիքյանի կատարմամբ:

Վահրամ Օրբելյան

 

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40

Պուտինը Անվտանգության խորհրդի նիստում քննարկել է Աբու Դաբիում կայացած եռակողմ բանակցությունների արդյունքները

13.11.2026 10:37

Անօդաչու թռչող սարքերը հարվածել են «Լուկօյլ»-ի Վոլգոգրադի նավթավերամշակման գործարանին․ տարածքում հրդեհ է բռնկվել

13.11.2026 10:09

Փաշինյանը և Ալիևը մտքեր են փոխանակել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության օրակարգի առաջմղման շուրջ

12.11.2026 21:48

Դուբլինում ընթանում է Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի հանդիպումը

12.11.2026 20:38

Նիկոլ Փաշինյանը Դուբլինում մասնակցել է Եվրոպական քաղաքական համայնքի 9-րդ գագաթնաժողովին

12.11.2026 19:17