1-ին դասարանցիների առցանց ընդունելությունը նախ կլինի Երեւանում, հետո մարզերում ու բոլոր դասարաններում

26.02.2019 20:33
1436

Առաջին դասարանցիների ընդունելության առցանց համակարգն ամբողջությամբ պատրաստ է ու կգործարկվի կրթության եւ գիտության նախարարության (ԿԳՆ) համապատասխան հանձնարարականը լինելուն պես: Համակարգ մուտք գործել հնարավոր կլինի www.toschool.emis.am հասցեով: Առայժմ այն փակ է, եւ բացվող միակ էջում նշվում է, որ «տարվում են աշխատանքներ»:

Կրթության եւ գիտության նախարար Արայիկ Հարությունյանը նախորդ տարվա ամռանը հայտարարել էր, որ արդեն 2019-ից սկսած առաջին դասարանցիների ընդունելությունը կլինի առցանց՝ բոլորի համար կստեղծվեն հավասար հնարավորություններ եւ արտոնյալ դպրոցներ ու ծնողներ չեն լինի: Պարզվում է՝ հետագայում արդեն որոշվել է, որ ոչ միայն առաջին, այլեւ բոլոր դասարաններում երեխաների ընդունելությունը լինելու է վերոնշյալ կայքի միջոցով: Բայց դա՝ մեկ տարի հետո: «Երբ որ փորձարկվի, մյուս տարվանից կգործի հանրապետության բոլոր դպրոցների եւ բոլոր դասարանների համար: Այսինքն՝ երբ օրինակ որեւէ երեխա արտերկրից գա, ցանկանա հաճախել դպրոց, հայտագրումը կարվի էլեկտրոնային տարբերակով»,- մեզ հետ զրույցում ասաց ԿԳՆ կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի (ԿՏԱԿ) տնօրեն Արտակ Պողոսյանը:

Որոշվել է նաեւ, որ ծրագիրը կլինի պիլոտային եւ նախ կգործի Երեւանում: «Երբ որ կփորձարկվի, մյուս տարվանից կգործի հանրապետության բոլոր դպրոցների եւ բոլոր դասարանների համար: Այսինքն՝ եթե օրինակ որեւէ երեխա արտերկրից գա, ցանկանա հաճախել դպրոց, հայտագրումը կարվի էլեկտրոնային տարբերակով»,- նշեց նա:

Իսկ մինչ այդ մասնավորապես առաջին դասարանցիների ծնողներին անակնկալի չբերելու եւ փաստի առաջ չկանգնեցնելու համար նախատեսվում է լայն իրազեկում իրականացնել. «Մինչեւ ծրագիրը սկսելը կլինի իրազեկում: Շատ լայն իրազեկում, որպեսզի որեւէ ծնող, որը ունի երեխա եւ ուզում է առաջին դասարան տանել, դուրս չմնա մեր ուշադրությունից, բոլորը լինեն տեղեկացված, որից հետո արդեն համակարգը կբացվի եւ կսկսի գործել»:

Ընդգծելով, որ առցանց այս համակարգի նկատմամբ հետաքրքրությունը մեծ է եւ նշելով, որ իրենց էլ անընդհատ ծնողներ են զանգահարում եւ մտավախություն հայտնում, թե գուցե ինչ-որ մարդիկ ավելի շուտ հերթագրեն երեխաներին՝ իրենց համար տեղ չթողնելով, ԿՏԱԿ-ի տնօրենը տեղեկացրեց. «Նման բան բացառվում է համակարգում, որովհետեւ համակարգը այնպես է ստեղծված, որ նախ եւ առաջ մեկ ծնողի փաստաթղթի համարով՝ հանրային ծառայությունների համարանիշով, երեք երեխայից ավելի հնարավոր չի լինի գրանցել: Դա նրա համար է, որ եթե լինի եռյակ ունեցող ծնող, կարողանա իր երեխաներին գրանցել: Բացի այդ, նույն ԱյԹի-ից հնարավոր չի լինի արագ մուտքագրումներ անել, այսինքն՝ համակարգը կսահմանափակի, որպեսզի ռոբոտներ չաշխատեցնեն, մի շարք մարդկանց միանգամից ներմուծեն համակարգ: Այդ անվտանգության եւ նման բաների մասին մտածել ենք, ու համակարգը սահմանափակելու է, չի թողնելու նման չարաշահումներ լինեն»:

Արտակ Պողոսյանի խոսքով, առավելություն կտրվի այն ծնողներին, որոնք ունեն դպրոցում սովորող երեխա եւ ցանկանում են, որ մյուս երեխան եւս նույն դպրոց հաճախի: Դա նշանակում է, որ համակարգը նախ կբացվի այդ ծնողների համար, հավանաբար մեկ ամիս ժամկետով, ինչից հետո արդեն հասանելի կդառնա մնացած բոլորին՝ հավասար պայմաններով: Եթե դպրոցական երեխա ունեցող ծնողը սահմանված ժամկետում չի հերթագրի իր մյուս երեխային, կզրկվի այդ արտոնությունից: «Ես չեմ կարող համակարգը անընդհատ փակ պահել մնացած բոլորի համար, որպեսզի ինքը երբ ուզենա, իր երեխային ընդունի դպրոց»,- նկատեց ԿՏԱԿ-ի տնօրենը: Նախատեսվում է արտոնություն սահմանել նաեւ մանկատներում գտնվող երեխաների համար, որպեսզի նրանք չզրկվեն մոտակա հանրակրթական ուսումնական հաստատությունն ընտրելու հնարավորությունից:

Այն ծնողը, որը համակարգում կնշի, թե տվյալ դպրոցում սովորող երեխա ունի, համակարգը կստուգի մուտքագրված տվյալները եւ հաստատում գտնելուց հետո կհայտագրի մյուս երեխային: Ավելի վաղ տեղեկացվել էր, որ այն ծնողներին, որոնք համակարգիչ չունենալու կամ ինչ-ինչ պատճառներով հնարավորություն չեն ունենա էլեկտրոնային համակարգ մուտք գործել անձամբ, նրանց օգնելու պարտավորությունը կստանձնի դպրոցը: Աշակերտների առցանց հերթագրումը լինելու է պարտադիր եւ հանրակրթական հաստատություններում պետք է բացառվեն նախկինի պես ընդունելությունները: «Որեւիցե մեկին թույլ չի տրվելու թղթային տարբերակով հայտագրել երեխային»,- ասաց կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի տնօրենը:

Նա դժվարացավ պատասխանել՝ առաջին դասարանցիների ընդունելության առցանց համակարգը մարտին կգործարկվի՞, ինչպես նախապես էր ծրագրվել, թե՞ չէ: Համենայնդեպս նկատեց, որ դպրոցներում աշակերտների ընդունելությունը ավանդաբար եղել է մայիսից: Համապատասխան կարգը գրեթե ամբողջությամբ մշակված-պատրաստ է, մնում է հաստատվի պատկան մարմինների կողմից:

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40