1 մլն 143 հազար ԱՄՆ դոլար` Ամուլսարի շրջակա համայնքներին

30.12.2022 10:45
1098

«Լիդիան Արմենիան», շարունակելով ձևավորված տարեվերջյան ավանդույթը և առաջնորդվելով Ամուլսարի շրջակա համայնքների նկատմամբ ստանձնած հաշվետվողականությամբ, ներկայացնում է համայնքային բյուջեներ 2022թ. հողի վարձակալության դիմաց կատարած վճարումները:

2022թ.-ին 3 համայնքներին (Ջերմուկ/Գնդեվազ, Գորայք, Վայք/Սարավան) ընկերության կողմից վճարվող հողի վարձակալության ընդհանուր գումարը կազմել է 446 782 896 ՀՀ դրամ կամ ավելի քան 1 մլն 143 հազար ԱՄՆ դոլար: Իսկ ըստ համայնքների պատկերը հետևյալն է`

-          Ջերմուկ/Գնդեվազ – 195 949 236 ՀՀ դրամ,

-          Գորայք – 121 845 480 ՀՀ դրամ,

-          Վայք/Սարավան – 128 988 180 ՀՀ դրամ:

Չնայած այն բազմաթիվ խնդիրներին, որոնք «Լիդիան Արմենիան» բախվել է վերջին տարիներին, ընկերությունը 2008թ.-ից ի վեր պարտաճանաչ կերպով իրականացրել է ստանձնած պարտավորությունները` այս տարիների ընթացքում համայնքային բյուջեներ հողի վարձակալության դիմաց վճարելով ավելի քան 9 մլն ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ:

Վստահ ենք, որ գալիք տարի հողի վարձակալության դիմաց վճարված գումարները կլինի համայնքներում «Լիդիան Արմենիայի» և Ամուլսարի ծրագրի տնտեսական ազդեցության բազմաթիվ ուղղություններից միայն մեկը: Այսօր առավել քան երբևէ կարևոր է համայնքների տնտեսական կայությունը համայնքը կուռ, սահմանը ամուր պահելու համար` հաշվի առնելով համայնքներում ստեղծված նոր իրականությունը:

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40