108 դպրոց դիմել է ԿԳՄՍՆ՝ դասընթացներն ամբողջությամբ կամ մասնակի հեռավար կազմակերպելու համար

04.02.2022 15:44
3358

Հայաստանում 108 դպրոց դիմել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը՝ դասընթացները ամբողջությամբ կամ մասնակի հեռավար կազմակերպելու համար:

«Հայկական ժամանակ»-ին այս մասին հայտնեցին նախարարությունից՝ մանրամասնելով.

«Ամբողջությամբ հեռավար դասընթացի անցնելու համար դիմել է մոտ 48 դպրոց: Մնացածը դասընթացները հեռավար կանցկացնեն մասնակի: Այսինքն՝ ոչ բոլոր դասարանները հեռավար դասընթաց կունենան:

Կան դպրոցներ, որոնք դիմել են երկու շաբաթվա հեռավար ծրագրի համար, կան դպրոցներ՝ մեկ շաբաթվա կամ մի քանի օրվա: Հեռավար դասընթացի համար ամենաշատ դպրոցները դիմել են Երևանից, դպրոցներ կան նաև Վայոց ձոր, Արմավիր, Շիրակ, Տավուշ և այլ մարզերից»,- նշեցին նախարարության լրատվության բաժնից:

Հիշեցնենք՝ դպրոցներն ամբողջությամբ հեռավար ուսուցման անցնում են, եթե աշխատակազմի ու աշակերտների 10 տոկոսի մոտ հաստատվել է կորոնավիրուս: Մնացած դեպքերում հեռավար դասընթացի անցնում են մասնակի:

 

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40

Պուտինը Անվտանգության խորհրդի նիստում քննարկել է Աբու Դաբիում կայացած եռակողմ բանակցությունների արդյունքները

13.11.2026 10:37

Անօդաչու թռչող սարքերը հարվածել են «Լուկօյլ»-ի Վոլգոգրադի նավթավերամշակման գործարանին․ տարածքում հրդեհ է բռնկվել

13.11.2026 10:09

Փաշինյանը և Ալիևը մտքեր են փոխանակել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության օրակարգի առաջմղման շուրջ

12.11.2026 21:48

Դուբլինում ընթանում է Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի հանդիպումը

12.11.2026 20:38

Նիկոլ Փաշինյանը Դուբլինում մասնակցել է Եվրոպական քաղաքական համայնքի 9-րդ գագաթնաժողովին

12.11.2026 19:17

Հանկարծամահ է եղել ԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպանը

12.11.2026 17:02

Թուրքիան սահմանը կբացի Երևանի և Բաքվի համաձայնությունից հետո. Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար

12.11.2026 16:08