Սեպտեմբերի 1-ից ակտիվ ստուգվելու է սպանդանոցային մորթը հավաստող փաստաթղթի առկայությունը

21.08.2022 12:31
2607

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը սեպտեմբերի 1-ից ակտիվ ստուգումներ է անցկացնելու տնտեսվարողների մոտ՝  մսի վաճառքի 5-րդ ձևի՝ սպանդանոցային մորթը հավաստող  փաստաթղթի առկայությունը ստուգելու նպատակով: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրեց ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանը: «Ստուգումներ հիմա էլ են իրականցվում, բայց սեպտեմբերի 1-ից ավելի է ակտիվանալու գործընթացը, որ բացառենք բակային մորթից գոյացած մսի, մսեղիքի կամ ենթամթերքի վաճառքը: Այս պահին՝ գիշերները և առավոտյան, ոստիկանության հետ՝ Երևան մտնող բոլոր ճանապարհների վրա և Երևանի մեծածախ շուկաներում, իսկ սեպտեմբերի 1-ից՝ արդեն բոլոր մարզերում կանցկացնեք դիտարկումները»,- նշեց Գեորգի Ավետիսյանը, չբացեռելով՝ այս պահին ոչ սպանդանոցային մորթի միս վաճառվում է՝ հատկապես այն մարզերում, որտեղ սպանդանոցների թիվը դեռ քիչ է:

Նշենք, որ օրինակ Շիրակի մարզում այս պահին միայն երեք սպանդանոց է առկա:

«Բարդ է մեր ռեսուրսներով ամբողջը վերահսկել, բայց, կարծում եմ, ժամանակի հարց է և մսավաճառները կհասկանան, որ պետք է վերադառնան իրավական դաշտ: Ամեն դեպքում, մենք մեր պլանային ստուգումների արդյունքում մսի վաճառքով զբաղվող՝ լինի խանութ, թե հանրային սննդի օբյեկտ, բոլորի մոտ ստուգում ենք 5-րդ ձևի առկայությունը»,- նշեց Գեորգի Ավետիսյանը:

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 14:00-ի դրությամբ

25.10.2026 15:30

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22

Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում նախատեսված են նոյեմբերի առաջին կեսին. Պեսկով

23.10.2026 16:10

Անցկացվեցին Արշամ Վեզիրյանի հիշատակին նվիրված կրոսավազքի մրցումներ

23.10.2026 15:34