Հաղորդում հանցագործության մասին (տեսանյութ)

31.08.2020 23:35
3928

Ամուլսարի շրջակայքում երկամյա անիշխանության ու օրենքի բացակայության պայմաններում անպատիժ ապօրինություն իրականացնող անձանց խմբավորումն  անցել է համայնքի բնակիչների հասցեին բացահայտ սպառնալիքների։
 
Անցած գիշերվա ընթացքում 12-15 հոգուց բաղկացած խմբավորումն ապօրինի ներխուժում է իրականացրել Ամուլսարի տարածք՝ Սարավան համայնքի կողմից` քարեր շպրտելով տարածքում գտնվող աշխատակից համայնքների բնակիչների ուղղությամբ։ Կից տեսանյութից ակնհայտ է, որ նման ագրեսիայի պատճառ է դարձել այն հանգամանքը, որ «Լիդիանը» ընդամենը երկու շաբաթում Ամուլսարում աշխատելու համար մոտ 500 դիմում է ստացել, հիմնականում՝ շրջակա համայնքների բնակիչներից։
 
Ավելին՝ ապօրինություն իրականացնողները համայնքի հարյուրավոր բնակիչներին փաստացի սպառնում են «ԱՐՅՈՒՆԱՀԵՂՈՒԹՅԱՄԲ»:
 
Գիշերվա ընթացքում խմբավորումը ճամփեզրին՝ «Լիդիանի» օրինական տիրապետության տակ գտնվող տարածքում, տեղակայել է ոստիկանության կողմից տարածքից հեռացված իրենց ապօրինի վագոն-տնակը (կից` լուսանկարը)։
 
Ուշադրություն ենք հրավիրում այն հանգամանքին, որ այս անգամ ևս համայնքի հանդեպ ագրեսիան, այս խմբավորումը արդարացնում է «Լիդիանի» պահնորդական ծառայության փոփոխությամբ։
 
Ընկերությունը կարող է փոխել սեփական պահնորդական ծառայությունն այնքան հաճախ, որքան անհրաժեշտ կհամարի։ Այսօր Ամուլսարի տարածքում արդեն աշխատում են համայնքների տասնյակ բնակիչներ (տես՝ տեսանյութը)։ Նրանց անվտանգության պաշտպանության համար «Լիդիանը» ներգրավելու է օրենքի սահմաններում բոլոր միջոցներն և այն կազմակերպություններին, որոնց նպատակահարմար կգտնի։
 
Իրավապահ մարմիններին կոչ ենք անում անմիջապես հետաքննել աշխատակիցների ու համայնքի բնակիչների հասցեին հնչեցրած սպառնալիքները և անհապաղ տարածքից հեռացնել ապօրինի վագոն տնակը, այլապես «Լիդիանի» պահնորդական ծառայությունը դա կանի ինքնուրույն։

Լիդիան Արմենիա

 

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40