Սիսիանում ամեն ինչ առջևում է

26.09.2022 10:36
6091

Սեպտեմբերի 25-ին տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ էին նաև Սիսիանում:

Համայնքի  22 942 ընտրողից քվեարկությանը մասնակցել է 11 883 քաղաքացի` ընտրելու իրավունք ունեցող քաղաքացիների 51,8 %-ը։

Ըստ նախնական տվյալների՝ սեպտեմբերի 25-ի ընտրությունների արդյունքում քաղաքական ուժերից և ոչ մեկը չի ստացել քվեների 50+1 տոկոս բաժնեմասը, ինչն իրավունք կվերապահեր ընտրել վերստին խոշորացված Սիսիան համայնքի ղեկավար:

Համայնքի ավագանու ընտրություններին մասնակցած յոթ ուժերն արդեն իսկ բանակցում են միմյանց հետ՝ հնարավոր կոալիցիա կազմելու նպատակով: Թե որ ուժերը կմիանան իրար, դժվար է ասել:

Առավել շատ ձայներ հավաքած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն իշխանությունն իր ձեռքում պահելու համար պետք է դաշնակիցներ ունենա, ինչն այնքան էլ դյուրին լուծվող հարց չէ Սիսիանի պարագայում:

Չի բացառվում, որ «Աշխատանք և արդարություն» դաշինքը միավորվի «Ապրելու երկիր» կուսակցության հետ, ինչը միանգամայն նոր իրավիճակ կստեղծի Սիսիանում:

Առայժմ միայն փաստենք, թե ըստ քվեարկության նախնական արդյունքների՝ ընտրություններին մասնակցած քաղաքական ուժերի միջև ինչպես են բաշխվել քվեները:

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն` 4 093

«Աշխատանք և արդարություն» դաշինք` 2 693

«Ապրելու երկիր» կուսակցություն` 2 307

«Մեկ Հայաստան» կուսակցություն` 979

«Հանուն հանրապետության ժողովրդավարության պաշտպանների դաշինք» կուսակցություն` 794

«Զարգացող համայնք» դաշինք` 570

 «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» կուսակցություն` 403

Վահրամ Օրբելյան

Քաջարանի թունելի կառուցման ծրագրի շրջանակում Հայաստան է ներմուծվել ստորգետնյա հորատման հատուկ տեխնիկա

12.11.2026 10:49

ՀՀ գործող ղեկավարները կրակի հետ են խաղում․ ՌԴ պատգամավորների անդրադարձը՝ ՀԱՊԿ-ում ՀՀ-ին ձայնի իրավունքից զրկելուն

12.11.2026 10:39

Ուիթքոֆն ու Քուշները ժամանել են Մոսկվա

12.11.2026 10:09

Փաշինյանն ու Էրդողանը քննարկել են Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացը

11.11.2026 20:26

Հայաստանին զրկեցին ՀԱՊԿ–ում ձայնի իրավունքից.Պեսկով

11.11.2026 18:38

Նիկոլ Փաշինյանը և Մասուդ Փեզեշքիանը քննարկել են երկու երկրների միջև համագործակցությանը վերաբերող օրակարգային հարցեր

11.11.2026 18:31

Պուտինը ներկայացրել է ՀԱՊԿ գագաթնաժողովի օրակարգը

11.11.2026 17:51

Հուշ-երեկո մեծն Էջանանցու հիշատակին

11.11.2026 16:55

63-72 տարեկան քաղաքացիները կարող են մինչև դեկտեմբերի 15-ը դիմել բիզնես աջակցության ծրագրին

11.11.2026 16:09

Ինչո՞ւ Սահմանադրության «հայրերը» Մայր օրենքի նախաբանը անփոփոխելի չեն սահմանել. Վահրամ Աթանեսյանի անդրադարձը

11.11.2026 15:50

Կալանքի մեկ օրը կարող է հաշվվել 1.5 օր․ ի՞նչ փոփոխություն է առաջարկում կառավարությունը

11.11.2026 15:31

Հայաստանում այս պահին գնաճը 4.3 տոկոս է . ԿԲ նախագահ

11.11.2026 15:21