Կառավարությունը կքննարկի սեպտեմբերի 20-ի աշխատանքային օրը սեպտեմբերի 25-ը տեղափոխելու հարցը

07.09.2021 21:42
3656

Կառավարությունը սեպտեմբերի 8-ի նիստում կքննարկի 2021 թվականի սեպտեմբերի 20-ի աշխատանքային օրը 2021 թվականի սեպտեմբերի 25-ը` շաբաթ օրը տեղափոխելու հարցը: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այդ մասին որոշման նախագիծն ընդգրկված է կառավարության նիստի օրակարգում:

Ըստ նախագծի հիմնավորման, «Աշխատանքային օրը տեղափոխելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է Հայաստանի Հանրապետության տոների կապակցությամբ քաղաքացիների հանգիստը կազմակերպելու անհրաժեշտությամբ:

ՀՀ կառավարության սույն որոշման նախագծի ընդունումը բխում է «Հայաստանի Հանրապետության տոների և հիշատակի օրերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածից:

Սեպտեմբերի 21-ին, որը ոչ աշխատանքային է, լրանում է Հայաստանի անկախության 30-ամյակը: Սեպտեմբերի 21-ը երեքշաբթի է, իսկ 20-ը՝ երկուշաբթի: Այդպիսով քաղաքացիները կկարողանան հանգստանալ 4 օր:   

Պայմանագրային զինծառայող է մшհացել․ ՊՆ

18.11.2026 22:35

Գերիների հարցը նախապայման դարձնելը կհեռացնի մեզ խաղաղությունից. Արարատ Միրզոյան

18.11.2026 20:04

ԱԺ-Կառավարություն հարցուպատասխան (ուղիղ)

18.11.2026 17:54

225 զոհ, 734 վիրավոր երեխա. Հայաստանի ճանապարհների մահացու հաշվեկշիռը

18.11.2026 17:03

Հայտնի են 2027-ի ձմեռային զորակոչի և զորացրման ժամկետները

18.11.2026 16:54

«Ադրբեջանցի պատգամավորը կոչ է անում «լավ ծեծ տալ հայերին»»․ Տաթևիկ Հայրապետյան

18.11.2026 15:47

«Եղբայրս 200 տոկոս դաջվածք չի ունեցել». մահացած զինծառայողի եղբայր

18.11.2026 15:08

Սի Ցզինպինը խախտել է արարողակարգը՝ Չինաստան ժամանելիս օդանավակայանում անձամբ դիմավորելով Թրամփին

18.11.2026 14:47

Ինչպես է ստեղծվել «Մոնթե» ֆիլմը. նոյեմբերի 25–ին` Ազգային հերոսի ծննդյան օրը, տեղի կունենա կինոնկարի պրեմիերան

18.11.2026 14:43

Պուտինը պահանջում է ՆԱՏՕ-ին վերադառնալ 1997 թվականի սահմաններին՝ Կալինինգրադից ռուսական զորքերի դուրսբերման դիմաց․ Bloomberg

18.11.2026 14:37

Իրանը հարվածներ է հասցրել Քուվեյթում և Բահրեյնում ամերիկյան ռազմակայաններին

18.11.2026 14:17

ԹՐԻՓՓ-ի մուտքի և ելքի հատվածները գտնվում են Ադրբեջանի տարածքում, հիմնական տեխնիկական պարամետրերը պետք է համաձայնեցվեն Բաքվի հետ. Բայրամով

18.11.2026 12:53