12-րդ դասարանի ավարտական քննությունները կենտրոնացված չեն լինի. այդպես կլինի միայն 9-րդում

19.11.2018 21:53
1898

Թե՛ կրթության եւ գիտության նախարարությունը (ԿԳՆ) ու թե՛ Գնահատման եւ թեստավորման կենտրոնը (ԳԹԿ) չեն շտապում հայտարարել, որ այս ուսումնական տարվա վերջում 12-րդ դասարանցիների ավարտական քննությունները չեն անցկացվի կենտրոնացված տարբերակով: Մեր տեղեկություններով, սակայն, հենց այդպես էլ լինելու է: Այսինքն՝ բուհ չդիմած շրջանավարտների քննությունները կկազմակերպվեն նախկինի պես՝ իրենց դպրոցներում:

Կրթության եւ գիտության նախարար Արայիկ Հարությունյանը, հաշվի առնելով այն տնայնավարությունը, որով ավանդաբար անցկացվում են դպրոցների ավարտական քննությունները, հայտարարել էր, որ աշակերտներն այսուհետ տվյալ քննությունները կհանձնեն հատուկ այդ նպատակով առաձնացված քննական կենտրոններում՝ ԳԹԿ մասնագետների վերահսկողությամբ եւ նույն խստությամբ, ինչպես որ միասնական քննություններն են անցնում: Հետո, սակայն, պարզվեց, որ կենտրոնացված տարբարակով կլինեն ոչ բոլոր ավարտական քննությունները: Այժմ էլ, փաստորեն, 12-րդ դասարանի դեպքում չի լինի ոչ մեկը: Ըստ մեր ունեցած տեղեկությունների՝ ոլորտի պատասխանատուները հանգել են այն եզրակացության, որ դպրոցի ավարտական քննությունները կենտրոնացված տարբերակով անցկացնելու դեպքում առաջ են գալու բազմաթիվ խնդիրներ՝ ԳԹԿ-ն չի հասցնելու գրեթե միաժամանակ զբաղվել ավարտական քննություններով, վերաքննություններով, միասնական քննությունների նախապատրաստական ու կազմակերպչական աշխատանքներով, քննական կենտրոնները չեն բավականացնելու, հնարավոր է ժամկետների անհամապատասխանություն զորակոչի հետ եւ այլն:

Բայց 9-րդ դասարանում ավարտական քննությունը կենտրոնացված անցկացնելու գաղափարից ոլորտի պատասխանատուները չեն հրաժարվել: «Հստակ գիտենք, որ 9-րդ դասարանում կենտրոնացված քննություն անցկացնելու ենք: Հիմա մենք քննական կենտրոններն ընտրելու գործընթացի մեջ ենք: Մեր մասնագետներն արդեն ուսումնասիրություններ են կատարել Լոռու մարզում, Վայոց Ձորում անցած շաբաթ են ավարտել, վաղը-մյուս օրը գործուղման կգնան, եթե չեմ սխալվում, Գեղարքունիք, որպեսզի ճշգրտվեն, թե որոնք են լինելու տեղի քննական կենտրոնները»,- ասաց ԳԹԿ տնօրենի պաշտոնակատար Արմեն Փաշայանը:  

Այս տարի որոշվել է 9-րդ դասարանցիների հայոց լեզվի քննությունը դարձյալ անցկացնել ըստ էության թեստային տարբերակով՝ դրա մեջ նաեւ ազատ շարադրանքի մաս թողնելով: Ինչպես հայտնի է, 2016 թվականից՝ Կրթության եւ գիտության նախկին նախարար Լեւոն Մկրտչյանի պաշտոնավարման ժամանակ, հայոց լեզվի թեստային քննությունը դարձվեց փոխադրություն:

«Ի տարբերություն նախորդ թեստային քննությունների, լինելու է նաեւ ազատ շարադրանք, որը արդեն ենթադրում է ձեռքով ստուգման գործընթաց: Մենք այդ գործընթացի մեջ ուզում ենք ներգրավել հենց մարզի համապատասխան մասնագետներին: Դա է խնդիրը, որ նոյեմբերի 29-ից դեկտեմբերը 1-ը նախատեսում ենք անցկացնել քննարկումներ՝ ներգրավելով եւ մարզային կրթության վարչության կառույցներին, եւ դպրոցի տնօրեններին, եւ հայոց լեզվի մասնագետներին: Նպատակ ունենք թե իրազեկել եւ թե քննարկումներ անցկացնել: Թեստում գրավոր շարադրանք ունենալը եղել է Լեզվի կոմիտեի նախագահ Դավիթ Գյուրջինյանի առաջարկությունը, եւ ինքն էլ ակտիվ մասնակցություն է ունեցել: Մենք ուղղակի փորձել ենք դա թեստային տեսքի բերել»,- հավելեց ԳԹԿ տնօրենի պաշտոնակատարը:

armtimes.com

 

 

 

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 14:00-ի դրությամբ

25.10.2026 15:30

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22

Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում նախատեսված են նոյեմբերի առաջին կեսին. Պեսկով

23.10.2026 16:10

Անցկացվեցին Արշամ Վեզիրյանի հիշատակին նվիրված կրոսավազքի մրցումներ

23.10.2026 15:34