12 տարի առաջ՝ 2003թ. հոկտեմբերի 1-ին, լույս տեսավ «Սյունյաց երկրի» առաջին համարը

01.10.2015 14:15
2161

Այսօր «Սյունյաց երկիր» թերթի ծննդյան օրն է: Այդ կապակցությամբ շնորհավորում ենք, նախեւառաջ, բոլոր սյունեցիներին, թերթի ընթերցողներին, քանի որ, ինչպես անունն է հռչակում, թերթը Սյունյաց աշխարհինն է, սյունեցիներինն է: Ու եթե կարողացել ենք տասներկու տարի շարունակ, առանց մեկ օր անգամ դադարի, ստեղծագործել, հրատարակվել, դիմանալ փորձություններին ու մարտահրավերներին, ապա միայն ու միայն ընթերցողների շնորհիվ, հոգեւոր Սյունիքի ու թերթի բազմաթիվ նվիրյալների, բարեկամների շնորհիվ:

Շնորհավորում ենք բոլոր այն մարդկանց, ովքեր տարիների ընթացքում աշխատել են թերթի խմբագրությունում՝ իրենց հնարավորությունների չափով մասնակցելով թերթի կայացմանն ու երթին: Նրանց համար, ինչպես քանիցս ենք ասել, թերթը հերանց տուն է, որտեղ միշտ էլ օջախի զավակները գնահատված ու սպասված են:

Այսօր, ավանդույթի համաձայն, մեծագույն հարգանք ենք ընծայում մեր գրչակից ընկերներին՝ թերթի ստեղծագործական անձնակազմին՝ նրանց մաղթելով անձնական երջանկություն, ստեղծագործական հաջողություններ:

Նրանք, իրապես, իրենց գործի նվիրյալներն են:

Նրանցից յուրաքանչյուրը, հիրավի, առանձնահատուկ հարգանքի արժանի է:

Նրանց նվիրումի շնորհիվ է, որ կերտվում է «Սյունյաց երկրի» մերօրյա տարեգրությունը:

Դեռեւս թերթի առաջին համարում ենք հայտարարել՝ «Սյունյաց երկրի» գլխավոր առաքելությունն է՝ լինել մեր ժամանակի ճշմարիտ վավերագրողը:
Անցած տասներկու տարում առաջնորդվել ենք այդ սկզբունքով, այսօր էլ այդ հավատամքն է մեզ առաջնորդում:

Բազմաթիվ փորձագետների, գրականագետների, պատմաբանների գնահատմամբ՝ «Սյունյաց երկիրը» վաղուց հոգեւոր-մշակութային երեւույթ է Հայաստանում, «Սյունյաց երկիրը» անկապտելի բաղադրիչն է մարզի հասարակական-քաղաքական կյանքի: Եվ այսուհետ նույնպես ամեն ինչ անելու ենք նման համարումը ոչ միայն պահպանելու, այլեւ ամրապնդելու համար:

Մեզ համար նշանավոր այս օրը նաեւ համագործակցության կոչ ենք անում բոլոր սյունեցիներին եւ Սյունիքում գործող հասարակական-քաղաքական ուժերին. քանիցս ասված խոսքն ենք կրկնում՝ մենք միեւնույն ճանապարհի ճամփորդներն ենք եւ դատապարտված ենք գործելու միասին՝ անկախ այն բանից՝ սիրո՞ւմ ենք միմյանց, թե՞ ոչ:

«Սյունյաց երկիրը» բոլորինդ է, ինչպես եղել է տասներկու տարվա ընթացքում, եւ յուրաքանչյուրի առջեւ բաց են նրա դռները:

Շնորհավո՛ր տոնդ, «Սյունյաց երկիր»:

ՍԱՄՎԵԼ ԱԼԵՔՍԱՆՅԱՆ

Կուրկուտի փառատոն․7 տարի ավանդույթի համով

15.11.2026 10:48

ԲԴԽ-ն կասեցրել է դատավորներ Մասիս Մելքոնյանի և Գևորգ Պողոսյանի լիազորությունները

14.11.2026 21:55

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21