15 քոլեջում ներդրվում է «Օրգանական գյուղատնտեսություն» ուսումնական մոդուլը

18.09.2018 19:03
1161

Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող «Օրգանական գյուղատնտեսության աջակցության նախաձեռնություն» (ՕԳԱՆ) ծրագրի շրջանակներում այսօր տեղի է ունեցել «Օրգանական գյուղատնտեսություն»  ուսումնական ձեռնարկի և երկու ուղեցույցների  շնորհանդեսը: Միջոցոռմանը մասնակցել են ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը, Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան  Պյոտր Սվիտալսկին, Ավստրիական զարգացման գործակալության ՕԳԱՆ ծրագրի թիմի ղեկավար Դավիդ Մուքենհուբերը, նախնական արհեստագործական և միջին մասնագիտական կրթության ոլորտի, հասարակական կառույցների և գյուղատնտեսական քոլեջների մի շարք ներկայացուցիչներ:

ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը ողջունել է Հայաստանում ԵՄ պատվիրակության, Ավստրիական զարգացման գործակալության և միջազգային գործընկեր կազմակերպությունների ներկայացուցիչներին, ովքեր աջակցում են  Հայաստանում նախնական և միջին մասնագիտական  կրթության ոլորտի բարեփոխումներին. «2007 թվականից առ այսօր Եվրոպական Միությունը հանդիսանում է ՄԿՈՒ համակարգի  բարեփոխումների հիմնական աջակցող կառույցներից մեկը: Ներկայումս իրականացվող «Ավելի լավ որակավորում ավելի լավ աշխատանքի համար» բյուջետային աջակցության ծրագիրն ուղղված է գյուղատնտեսական ոլորտի ՄԿՈՒ հաստատությունների զարգացմանը: Այն նպատակ ունի գյուղատնտեսության ոլորտում բարձրացնել աշխատաշուկայի արդյունավետությունն ու ՄԿՈՒ շրջանավարտների մրցունակությունը՝ մասնագիտական կրթության և ուսուցման արդիականացման միջոցով»,- նշել է ԿԳ նախարարը: Նրա խոսքով` քոլեջներում ներդրվող օրգանական գյուղատնտեսության նոր դասընթացը կնպաստի ոլորտի զարգացմանը, ինչպես նաև շրջանավարտների կարիերայի հետագա պլանավորմանն ու մասնագիտական առաջխաղացմանը: Նախարարը նաև հույս է հայտնել, որ ԵՄ-ի և Ավստրիական զարգացման գործակալության համագործակցությունը կրթության ոլորտում կլինի շարունակական: 

«Վստահ ենք, որ այս դասընթացները կնպաստեն նոր ձևավորվող, բայց մրցունակ օրգանական գյուղատնտեսության ոլորտում ուսանողների հետագա կարիերայի առաջխաղացմանը, և Հայաստանը կունենա բարձր որակավորում ունեցող մի շարք մասնագետներ», - ողջույնի խոսքում նշել է  Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար դեսպան Պյոտր Սվիտալսկին:

Նա հույս է հայտնել, որ մոդուլի ներդրման արդյունքում ուսանողները կստանան գիտելիքներ օրգանական գյուղատնտեսության մեթոդներով արտադրված սննդի օրենսդրության, հսկման, հավաստագրման և պիտակավորման, ինչպես նաև շուկայավարման, բիզնեսի և որակի ապահովման պահանջների վերաբերյալ:

«ՀՀ կրթության և գիտության նախարարության և Մասնագիտական կրթության զարգացման ազգային կենտրոնի (ՄԿՈՒԶԱԿ) հետ սերտ համագործակցությամբ, ինչպես նաև Ավստրիայի լավագույն փորձի կիրառմամբ մենք մշակել ենք ուսումնական ձեռնարկներ ուսանողների համար, իսկ դասախոսների համար՝ մեթոդական ուղեցույցներ: Համագործակցում ենք նաև քոլեջների, բուհերի և ֆերմերների հետ` ուսումնական ծրագրում իրենց դիտարկումները ներառելու նպատակով»,-նշել է Ավստրիական զարգացման գործակալության ՕԳԱՆ ծրագրի թիմի ղեկավար Դավիդ Մուքենհուբերը:

Միջոցառման ընթացքում ներկայացվել է  ՀՀ կրթության և գիտության նախարարության և Ավստրիական զարգացման գործակալության կողմից մշակված  «Մասնագիտական կրթության համակարգում օրգանական գյուղատնտեսության սկզբունքներ» ուսումնական  մոդուլը, որի ներդրման արդյունավետությունն ապահովելու նպատակով հրապարակվել է ուսումնական գրականություն: 

Օրգանական գյուղատնտեսություն ձեռնարկը նախատեսված է միջին մասնագիտական կրթություն իրականացնող ուսումնական հաստատություններում աշխատող դասախոսների համար, ովքեր համանուն մոդուլի ներդրումից հետո դասավանդելու են Օրգանական գյուղատնտեսություն առարկան: Ուղեցույցներից  առաջինը նախատեսված է ուսանողների, երկրորդը` օրգանական գյուղատնտեսության ոլորտով հետաքրքրվողների համար:

Նշենք, որ նոր մոդուլը ներդրման շրջանակում  իրականացվել են ավելի քան 90 ՄԿՈՒ մասնագետների վերապատրաստումներ Հայաստանում և Ավստրիայում: Նոր ուսումնական մոդուլը ներդրվում է այս ուսումնական տարվանից շուրջ 15 գյուղատնտեսական և հարակից մասնագիտություններ ունեցող ուսումնական հաստատություններում:

edu.am

 

 

 

Ավարտվեց ՀՀ դպրոցականների շախմատի 20-րդ օլիմպիադիայի եզրափակիչ փուլը

14.09.2026 12:16

Ծավ բնակավայրի ջրի նմուշներում սնդիկի պարունակությունը գերազանցել է թույլատրելի շեմը

14.09.2026 11:56

Ինչո՞ւ Բաքուն այլևս չի «խնայում» Փաշինյանին. Սուրեն Սուրենյանց

14.09.2026 11:17

Հնագետ Համլետ Պետրոսյանը Հաջիևին մեղադրել է Գանձասարի պատմությունն աղավաղելու մեջ

14.09.2026 10:55

Ինչո՞ւ է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը նման ցինիզմով խոսում Հայաստանի և նրա պատմության մասին. քաղաքագետ

14.09.2026 10:44

Խաչն ունեցեք ձեր սրտերում, մտքերում, հոգիներում. Միքայել սրբազանի քարոզը` Խաչվերացի տոնին

13.09.2026 16:11

4 տարի առաջ այս օրը Ադրբեջանն ագրեuիա իրականացրեց ՀՀ դեմ, թեև ՀՀ իշխանությունը շարունակում է շրջանցել այս հարձակումը. Աբրահամյան

13.09.2026 12:06

Կապանում իշխանության վիճակը լավ չի

12.09.2026 21:11

Անկախության 35-ամյակի առթիվ Հայաստանի չորս մարզերում և Երևանում կանցկացվեն խոշոր համերգներ

12.09.2026 17:26

Բաքվում պահվող հայ ռազմագերիների իրավունքների ոտնահրումը անսահման է․ Լիլիթ Գալստյանը դիմել է ՄԻՊ Անահիտ Մանասյանին

12.09.2026 17:23

Հայաստանը պատմական շատ բարդ փուլում է․ այս հանրային պառակտnւմը, թշնшմանքը վնաuում են մեր երկրին․ Գագիկ Ծառուկյան

12.09.2026 11:15

Միացյալ Նահանգները չի կարող uպառնալիքների ու ճնշnւմների միջոցով ստիպել իրանցի ժողովրդին հանձնվել․ Փեզեշքիան

11.09.2026 22:24