1.500.000 դրամ կաշառք ստանալու համար մեղադրանք է առաջադրվել հարկային տեսուչներին. ՀՔԾ

14.09.2021 16:18
1381

ՀՀ ազգային անվտանգության ծառայությունում հարուցված և ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննված քրեական գործի նախաքննությամբ բացահայտվել է ՀՀ ՊԵԿ գլխավոր հարկային տեսուչների կողմից տնտեսվարողից շորթմամբ առանձնապես խոշոր չափերի` 1.500.000 ՀՀ դրամ կաշառք ստանալու դեպք: Այս մասին հայտնում է ՀՔԾ-ն:

Մասնավորապես, պարզվել է, որ Տիգրան Ավետիքյանը և Վարդան Աղազարյանը, զբաղեցնելով ՀՀ ՊԵԿ ՀՎԸՀ հարկային տեսչություն-վարչության ընթացիկ հսկողության տարածքային (Արարատի) բաժնի գլխավոր հարկային տեսուչի պաշտոնները, նախնական համաձայնության գալով միմյանց հետ, շորթմամբ առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու դիտավորությամբ 2021 թվականի հուլիսի 16-ին այցելել են անհատ ձեռնարկատեր Ս. Գևորգյանի՝ Մասիս քաղաքում գործող խանութ և տնտեսվարողի կողմից թույլ տրված ենթադրյալ խախտումները հարկային օրենսդրությամբ սահմանված կարգով չարձանագրելու համար նրանից անձամբ պահանջել են առանձնապես խոշոր չափերով՝ 1.500.000 ՀՀ դրամ կաշառք: Հարկային տեսուչները սպառնացել են կաշառք չտալու դեպքում Ս. Գևորգյանի նկատմամբ քրեական հետապնդում իրականացնել և վերջինիս քրեական պատասխանատվության ենթարկել, որից հետո նա հարկադրված խոստացել է կաշառք տալ հիշյալ պաշտոնատար անձանց:

Տ. Ավետիքյանը և Վ. Աղազարյանը 2021 թվականի հուլիսի 30-ին Ս. Գևորգյանից շորթմամբ ստացել են պահանջված կաշառքի գումարից 1.200.000 ՀՀ դրամը` միաժամանակ պայմանավորվելով մնացած` 300.000 ՀՀ դրամը ստանալ հետագայում, սակայն իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում բռնվել են ՀՀ ԱԱԾ աշխատակիցների կողմից:

Վերը նշված հանցավոր արարքների կատարման համար Տիգրան Ավետիքյանին և Վարդան Աղազարյան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով: Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

Նախաքննությունն ավարտվել է: Քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատախազին` այն հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ:

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40