«Լիդիան Արմենիան» ազդարարում է Ամուլսարի շրջակա համայնքներում կադրերի բազայի վերագնահատման գործընթաց

11.08.2020 20:27
3946

Վերջին երկու տարիների ընթացքում Ամուլսարի ճանապարհների ապօրինի շրջափակման հետևանքով «Լիդիանը» և կապալառու ընկերությունները ստիպված էին կրճատել ավելի քան 1400 աշխատատեղ, այդ թվում Ամուլսարի հարակից համայնքներից: Այս ցավալի գործընթացը նպաստեց համայնքներում արտագաղթի աճին, տեղի բնակչությանը կանգնեցրեց սոցիալ-տնտեսական ծանր իրավիճակի առաջ: Մեր տվյալներով վերջին երկու տարիների ընթացքում այս համայնքներից արտագաղթել է մոտ 500 մարդ:

Այս ողջ ընթացքում «Լիդիանը» համայնքի բնակիչներից ստացել է աջակցության, աշխատատեղերի վերաբացման բազմաթիվ դիմումներ: Անկախ ստեղծված իրավիճակից «Լիդիանը» միշտ եղել է համայնքի բնակչի կողքին և ևս մեկ անգամ վերահաստատում է իր որդեգրած դիրքորոշումը: «Լիդիանը» օրենքի շրջանակներում ծրագրում է սկսել աշխատատեղերի վերականգնման գործընթացը: Որպես առաջին քայլ ընկերությունը հայտարարում է Ամուլսարի շրջակա համայնքներում կադրերի բազայի վերագնահատման գործընթաց` հաշվի առնելով վերջին տարիների արտագաղթն ու կադրերի արտահոսքը:

Ամուլսարի շրջակա համայնքներից ցանկացողները կարող են օգոստոսի 12-ից սկսած իրենց մասին անհրաժեշտ տեղեկությունները ուղարկել [email protected] էլեկտրոնային հասցեին կամ փոխանցել համայնքներում «Լիդիանի» ներկայացուցիչներին:

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40