1,6 մլրդ եվրոյից բացի, Հայաստանը ԵՄ-ից կստանա ևս 1 մլրդ եվրո

09.07.2021 16:16
1228

Եվրոպական հանձնաժողովի հարևանության և ընդլայնման հարցերով հանձնակատար Օլիվեր Վարհեին հայտարարել է, որ Եվրամիության կողմից Հայաստանին տրամադրվելիք 1,6 մլրդ եվրո աջակցությունից բացի, այլ աղբյուրներով կմոբիլիզացվի հավելյալ 1 մլրդ եվրո։ Ընդհանուր ներդրումային փաթեթը կկազմի 2,6 մլրդ եվրո: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի խորհրդական Մանե Ադամյանը։

«Պաշտոնական այցով Երևանում գտնվող ԵՄ հանձնակատարն այսօր հայտարարեց, որ Արևելյան գործընկերության շրջանակում համատեղ մշակված Տնտեսական և ներդրումային պլանի ներքո տարբեր ֆինանսական գործիքներով ՀՀ-ին տրամադրվելիք 1,6 մլրդ եվրո աջակցությունից զատ, այլ աղբյուրներով կմոբիլիզացվի հավելյալ 1 մլրդ եվրո` ընդհանուր ներդրումային փաթեթը դարձնելով 2,6 մլրդ եվրո»,- գրել է Ադամյանը։

***

Հուլիսի 2-ին Եվրոպական հանձնաժողովի հրապարակած աշխատանքային փաստաթղթում ասված էր, որ Եվրոպական Միությունը Հայաստանին կհատկացնի մինչև 1,6 մլրդ եվրո կամ մոտ 1,9 մլրդ դոլար՝ որպես օգնություն հաջորդ հինգ տարիների ընթացքում։ «Վերականգնում, կայունություն և բարեփոխումներ» խորագրով ծրագրի համաձայն՝ ԵՄ-ն առաջիկա հինգ տարիների ընթացքում միլիարդավոր եվրոներ կհատկացնի Հայաստանի և հետխորհրդային հինգ այլ երկրների համար:

Հայաստանում ամենաթանկ նախաձեռնությունը ներառում է Հյուսիս-հարավ մայրուղու անավարտ նախագծի վրա հետագա աշխատանքը, որը կոչված է Վրաստանը և Իրանը կապել Հայաստանի տարածքով՝ ծրագրի 712 մլն դոլար գնահատված արժեքով: ԵՄ-ն նաև խոստացել է մոտ 593 մլն դոլար հատկացնել Հայաստանում 30 000 փոքր և միջին ձեռնարկությունների ուղղակի աջակցության համար՝ հատուկ ուշադրություն դարձնելով գյուղական ձեռնարկություններին և կանանց պատկանող ձեռնարկություններին:

Ծրագրի համաձայն՝ ԵՄ-ն Հայաստանին կտրամադրի ևս 356 մլն դոլար էլեկտրոնային կառավարման և տեխնոլոգիական ստարտափների ծրագրերում ներդրումներ կատարելու և 142 մլն դոլար՝ քաղաքային կայուն զարգացման պրակտիկան խթանելու միջոցով Երևանը «խելացի քաղաք» դարձնելուն նպաստելու համար:

Վերջապես, Բրյուսելը գրեթե 95 միլիոն դոլար է հատկացնում Սյունիքի մարզի համար, որը հատկապես տուժել է Ղարաբաղյան երկրորդ պատերազմում Հայաստանի պարտությունից հետո: Համաձայն ԵՄ օգնության ծրագրի՝ Սյունիքում առաջնահերթ խնդիրներն են բնակարանաշինությունը, ենթակառուցվածքները, զբոսաշրջությունը, գյուղատնտեսությունը, կրթությունը, առողջապահությունը, վերականգնվող էներգետիկան և աջակցությունը տեղական ՓՄՁ-ներին:

Ժամը 20:00-ի դրությամբ ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները

25.10.2026 21:31

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 17:00-ի դրությամբ

25.10.2026 20:12

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 14:00-ի դրությամբ

25.10.2026 15:30

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22