17 000 քվեարկություն իրականացվել է գաղտնի․ կրկնաքվեարկության բացառման մեխանիզմներ կա՞ն․ Վարդևանյան

26.06.2026 16:44
590

ՀՀ Սահմանադրական դատարանում մեկնարկել է հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությունների արդյունքները վիճարկող դիմումների քննությունը։

«Ունենք այնպիսի իրավիճակ, որ շուրջ 17 000 քվեարկություններ իրականացնում են գաղտնի ռեժիմում։ Ունենք շուրջ 80 000 այսպես կոչված չաշխատող անձնագիր. լավ, էդ չաշխատող անձնագրերը լինեին 100, լինեին 1000, լավ՝ լինեին 2000, բայց ինչի՞ են 80 000։ Կամ այդ գաղտնի ցուցակների նկատմամբ վերահսկողության ի՞նչ մեխանիզմներ կան. կրկնաքվեարկության բացառման մեխանիզմներ կա՞ն։

Անվավեր քվեաթերթիկների թիվը կազմել է 16 210-ը։ Ես կատարում եմ պնդում՝ այս ամենը բացառապես ապրիլի 7-ին ընտրական օրենսգրքում կատարված փոփոխության հետևանքն է։ Չկատարվեր այդ ընտրական օրենսգրքի փոփոխությունը, չէր լինի այս հետևանքը։ Թիվը առավել քան խոսում է, որովհետև մենք այս դատաքննության ընթացքում պարզելու ենք, որ նույնիսկ 100 ձայնը վճռորոշ նշանակություն կարող է ունենալ»,- իր ելույթում նշեց փաստաբան Արամ Վարդևանյանը։

Հիշեցնենք, որ ՍԴ դիմել էին ընտրությանը մասնակցող 18 քաղաքական ուժերից 7-ը՝ «Ուժեղ Հայաստան» և «Հայաստան» կուսակցությունների դաշինքները, «Բարգավաճ Հայաստան», «Միասնության թևեր», «Դեմոկրատիա Օրենք Կարգապահություն», «Հանուն Հանրապետության ժողովրդավարության պաշտպանների դաշինք» և «Նոր ուժ» կուսակցությունները։

Մանրամասն՝ տեսանյութում։

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40