Հնարավոր հումանիտար հրադադարի դեպքում պետք է մի քանի անգամ ավելի զգոն լինենք. քաղաքագետ

09.10.2020 19:11
3795

Քաղաքագետ Թևան Պողոսյանի կարծիքով ԼՂ հակամարտության գոտում հնարավոր հումանիտար հրադադարի դեպքում հայկական կողմը պետք է մի քանի անգամ ավելի բարձրացնի զգոնությունը:

«Արմենպրես»-ի հետ զրույցում՝ Պողոսյանն ասաց՝ եթե հնարավոր լինի հասնել հումանիտար հրադադարի, այդ ընթացքում պետք է ճիշտ օգտագործել ժամանակը և հավաքել ուժերը:

«Պետք է մի քանի անգամ բարձրանա մեր զգոնությունը. պետք է գիտակցենք, թե ով է մեր թշնամին: Հումանիտար հրադադարը կարող է լինել 1, 2 կամ 3 օր, բայց դրանից հետո մեր թշնամին անպայման ցանկություն է հայտնելու ինչ-որ վնասներ տալ: Այդ պատճառով ոչ միայն զգոնությունը պետք է չթուլանա, այլև ձեռք բերված ժամանակահատվածը մենք պետք է օգտագործենք շատ ավելի խելացի ձևով՝ մեր ուժերը հավաքելու, վերադասավորումներ անելու և համապատասխան բոլոր գործողությունները կատարելու համար: Ամեն վայրկյան պետք է սպասենք, հենց որ թշնամին որևէ գործողություն իրականացնի, ճիշտ ձևով թիրախավորենք և ջարդենք նրան»,- նշեց քաղաքագետը:

Նա նկատեց, որ Ադրբեջանը մինչ այս ասում էր, թե իրենք չեն հանձնվելու, մինչև վերջ գնալու են և այժմ, եթե համաձայնվեն հումանիտար հրադադարի, ապա վերադասավորումներ են անելու և կրկին դիմեն ռազմական գործողությունների:  Պողոսյանն ընդգծեց, որ այստեղ խոսքը ոչ միայն Ադրբեջանի, այլև թուրք-ադրբեջանական ահաբեկիչների մասին է, և հայկական կողմը պայքարում է նաև նրանց դեմ:

Նրա խոսքով՝ հումանիտար հրադադարներ 1991-1994 թթ. ընթացքում շատ անգամներ են եղել, և դրանցից հետո թշնամին կրկին հարձակվել է:

«Պետք է քաղենք այդ դասերը և նույնը թույլ չտանք հիմա»,- ասաց Թևան Պողոսյանը և հավելեց, որ պետք է դիմակայել ու ճիշտ հակահարված տալով կարողանալ հասնել հաղթանակի:

ԲԴԽ-ն կասեցրել է դատավորներ Մասիս Մելքոնյանի և Գևորգ Պողոսյանի լիազորությունները

14.11.2026 21:55

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01