18 կողմ, 0 դեմ. Վարդան Ղուկասյանն ընտրվեց Գյումրի համայնքի ղեկավար

16.04.2025 12:00
548

«Կոմունիստական կուսակցություն» խմբակցության թեկնածու Վարդան Ղուկասյանը Գյումրու ավագանու առաջին նիստում 18 կողմ, 0 դեմ ձայնով ընտրվեց համայնքի նոր ղեկավար:

Վերջինս վստահ էր իր ընտրվելու հարցում, նախքան ձայների հաշվարկը կատակներ էր անում և պատմություններ պատմում, խոստանում՝ ամեն ինչ հրաշալի է լինելու, Գյումրին «մատով ցույց տալու» քաղաք է դառնալու:

Քվեարկության արդյունքների պարզ դառնալուց հետո Ղուկասյանը ծափահարությունների ներքո վերահաստատեց, որ աշխատելու է «հավատքով»,  Կառավարության և իշխանության հետ պահելու է սուբորդինացիան, ինքը «այդպես է դաստիարակված» և «սիրում է  հայրենիքը», խոսքի վերջում էլ Թումանյանի բանաստեղծություններից մեկն ասմունքեց:

Վարդան Ղուկասյանի երդմնակալությունը տեղի կունենա ապրիլի 19-ին, քաղաքապետարանի նիստերի դահլիճում՝ ժամը 11:00-ին:

Ինչպես հայտնել ենք՝ ժամը 10:00-ից մեկնարկել է Գյումրի համայնքի նորընտիր ավագանու առաջին նիստը: 

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունն ամբողջ կազմով բացակայում է նիստից, ինչի կապակցությամբ Սարիկ Մինասյանը հայտարարություն է տարածել:

Նիստի մեկնարկին «Մեր քաղաքը», «Իմ հզոր համայնք» և «Մայր Հայաստան» դաշինքների ներկայացուցիչները, հանդես գալով կարճ խոսքով, վերահաստատել են, որ թեկնածու չեն առաջադրելու և քվեարկելու են «Կոմունիստական կուսակցություն» խմբակցության թեկնածուի՝ Վարդան Ղուկասյանի օգտին:

 

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40