Բնակարանամուտ Գորիսում. Առուշ Առուշանյանը նորակառույց բնակարանների բանալիներ է հանձնել Արցախից բռնի տեղահանված ընտանիքներին

31.12.2023 10:01
929

Ամանորին ընդառաջ Արցախից բռնի տեղահանված երկու ընտանիք Գորիսում նորակառույց բնակարաններ ստացան: Նոր բնակարանները նաև ամբողջովին կահավորված են անհրաժեշտ իրերով, կենցաղային տեխնիկայով: Դաժան փորձությունների միջով անցած արցախցի ընտանիքների՝ սեփական տանիք ունենալու ցանկությունը դարձավ իրականություն: Ընտանիքներից մեկն ունի 5 անչափահաս երեխաներ, երկրորդ ընտանիքը 4 հոգուց է բաղկացած: Բնակարանների վերակառուցման աշխատանքները մեկնարկել էին երկու ամիս առաջ: Գորիս համայնքի ղեկավարի նախաձեռնությամբ և ամերիկահայ բարերարների աջակցությամբ մեկնարկել էին բնակարանների վերակառուցման աշխատանքները; Երիտասարդներն իրենց ավագ ընկերների հետ գումար էին հավաքել և որոշել օժանդակել արցախահայերին: Ամերիկահայ երիտասարդներ Գարեն Բաբախանն ու Զարեհ Թումանյանը այցելել են Գորիս, գնել անհրաժեշտ շինանյութը և անձամբ մասնակցել շինաշխատանքներին: Նախաձեռնությանը օժանդակել է «Վիննեթ Գորիս» զարգացման հիմնադրամը: Բնակարանների վերակառուցման աշխատանքներն ամբողջովին իրականացվել են Գորիսի համայնքապետարանի ենթակայությամբ գործող Գորիս բարեկարգում ՀՈԱԿ-ի միջոցով: Ներկերի տրամադրման հարցում օժանդակել է Հայաս Ֆինլանդիա ընկերության հիմնադիր Աբգար Մարգարյանը: Իսկ բնակարանների ամբողջ կահավորման աշխատանքներն իրականացվել են բարերարներ Ռուբեն Հարությունյանի, Սերգեյ Սարկիսովի և Արման Ղուկասյանի աջակցությամբ: Գորիս համայնքի ղեկավարը ընտանիքներին հանձնելով բանալիները՝ նշել է, որ ընդամենը 15 օրից ևս մեկ բնակարանաշինության խոշոր ծրագիր է մեկնարկելու, այս անգամ 19 ընտանիքների համար: Հաջորդ տարի Գորիս համայնքում պլանավորում է 100 ընտանիքի համար նոր բնակարաններ կառուցել, ինչպես Արցախից բռնի տեղահանված ընտանիքների, այնպես էլ տեղացիների համար: Բնակարանամուտի արարողությանը մասնակցել են բազմաթիվ գորիսեցիներ՝ շնորհավորելով բնակարանամուտի առիթով, կիսել արցախցիների ուրախությունը: Գորիսի տարածաշրջանի հոգևոր հովիվ Տեր Ահարոն քահանա Մելքումյանը կատարել է տնօրհնեքի արարողություն:

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40