«Ծառերս են մեղք, ծառերս, ջուր են ուզում»․ Հայաստանի հարավում այգիները չորանում են

23.08.2021 10:38
4820

Շվանիձոր, Ալվանք, Նռնաձոր գյուղական եւ Մեղրի, Ագարակ քաղաքային բնակավայրերում 1352  ջրօգտագործող կա։ Ոռոգվում է 478 հա տարածք, բայց 25 օր է, ինչ տարածաշրջանում ոռոգման ջուր չկար։ Համայնքի ղեկավար պաշտոնակատար Արարատ Թումանյանը տարվա այս սեզոնին օրն սկսում եւ ավարտում է գյուղական բնակավայրերում։  Միայն Նռնաձորում 46 ջրօգտագործող մշակում է 146 հա այգի։ Այգիների բերքով են հոգում իրենց ապրուստը։ Ջուր չկա, ամեն օր ահազանգում էին՝ իրենց խոսքով «վերեւներում նստողներին»։

Հարցը լուծում է ստացել վարչապետի խորհրդական, Սյունիքի հարցերով միջգերատեսչական հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Ղուկասյանի միջնորդությամբ։ Պոմպակայանի վերանորոգման համար կառավարությունից 10 մլն դրամի մոտ գումար է հատկացվել։ Նորոգեցին, ջուրը տվեցին, բայց սոցկայքերում լուսանկարներ հայտնվեցին, որ Նռնաձորում ոռոգման ջուր չկա։ Համայնքի ղեկավարի պաշտոնակատարը շտապում է Նռնաձոր՝ առաջարկելով միանալ նրան։

«Որ երկու հատ շարժիչ տեղադրեցին  ու  էդքանից հետո մեղքը գցել պետության վրա, որ պետությունը մեզ փող չի տվել՝ խաբեն։ Փաստացի վարչապետի խորհրդականը՝ Ռոբերտ Ղուկասյանը գումարը տվեց, ասեցին երեք օրում կսարքեն, ասաց՝ մեկ շաբաթում սարքեք։ Ինչ գրել են՝ տվել է, անգամ մեկ մեխը, 20 լիտր բենզին։ Բայց եկավ տեսավ, ոչինչ չեն արել ։ Հիմա մեղադրել պետությանը, որ գյուղացուն  թողել է առանց ջուր՝ աբսուրդ է»,–ասում է նռնաձորցի Մկրտիչ Բոյաջյանը։

Նռնաձորում դեռ չմեծացած նռները  ճաքել՝ վարդի նման բացվել են։ Այգեգործը չի  կարողանում հասկանալ, թե ջուրը չտված՝ ջրօգտագործողների ընկերությունը ի՞նչ գումար է ուզում գանձեն։ «Ասում են՝ մուծեք, որ դոտացիա ստանաք, որ կարողանանք ջուր տանք, այն դեպքում, երբ մեր գյուղը պարտք չի»,–ասում է Մկրտիչ Բոյաջյանը։

Երեկոյան արդեն ագարակցիներն էին բողոքում՝ պատրաստվում էին միջպետական ճանապարհը փակել։ Արցախյան պատերազմի մասնակից Մանվել Վարդանյանը այգու չորացած ծառերն է ցույց տալիս։ Ասում է՝ ծառերը չորանում են, պտուղը չի մեծանում, մթերողները չեն վերցնում։

Պոմիդորի, բիբարի, սմբուկի ցանքսերն է ցույց տալիս՝ խնդրելով նկարել, որ «երեւաններում տեսնեն»։ «Սրանք հլա հեչ, բան չեմ ասում, ծառերս են մեղք, ծառերս, ջուր են ուզում»։ Մանվելի հարեւանն էլ համոզված է՝ ինչ–որ մեկը խանգարում է, որ իրենց ջուր տան։ «Բա ո՞նց են բացատրում, հենց զանգում ենք Երեւան՝ կառավարություն, ստեղից ասում են մի ժամից ջուրը կլինի։ Փաշինյանին խաբում են, ինչքան հլա  հանրապետական լինի մի տեղ պաշտոնի՝ երկրի վիճակը սենց է լինելու»,–ասում է Մանվել Վարդանյանը։

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40

Պուտինը Անվտանգության խորհրդի նիստում քննարկել է Աբու Դաբիում կայացած եռակողմ բանակցությունների արդյունքները

13.11.2026 10:37

Անօդաչու թռչող սարքերը հարվածել են «Լուկօյլ»-ի Վոլգոգրադի նավթավերամշակման գործարանին․ տարածքում հրդեհ է բռնկվել

13.11.2026 10:09

Փաշինյանը և Ալիևը մտքեր են փոխանակել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության օրակարգի առաջմղման շուրջ

12.11.2026 21:48

Դուբլինում ընթանում է Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի հանդիպումը

12.11.2026 20:38

Նիկոլ Փաշինյանը Դուբլինում մասնակցել է Եվրոպական քաղաքական համայնքի 9-րդ գագաթնաժողովին

12.11.2026 19:17

Հանկարծամահ է եղել ԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպանը

12.11.2026 17:02