Հարությունյան Գոռ․ սյունեցին, ով ապրում էր Ծաղկաբերդում

29.04.2021 15:00
6527

Հարությունյան Գոռ Յուրիի․ ծնվել է 1996թ․ հունիսի 22-ին Գորիսի շրջանի Կորնիձոր գյուղում։ 2006 թ․ ընտանիքը տեղափոխվել է Արցախի Հանրապետության Քաշաթաղի շրջանի Ծաղկաբերդ գյուղ։ Միջնակարգ կրթությունը ստացել է Ծաղկաբերդի դպրոցում։ Պարտադիր զինվորական ծառայությունն անց է կացրել Հադրութում։ Ամուսնացած էր՝ ունի մեկ զավակ։

Գոռն Ապրիլյան պատերազմի ժամանակ ժամկետային զինծառայող է եղել Հադրութում․ մասնակցել է մարտական գործողություններին։ Նա բանակից վերադարձել էր ու ասել՝ «Կյանքում պատերազմից ավելի զզվելի ոչինչ չի կարող լինել»։

 Համագյուղացի տղաներից մեկը հիշում է, որ ռազմաճակատ մեկնելիս (2020թ․ սեպտեմբերի 28-ին) մի տեսակ մարգարեացել է Գոռը․ «Այս անգամ հետ չեմ գալու», ընկերն այն ժամանակ բարկացել է, սաստել, բայց հիմա կարծում է, որ Գոռը հաստատ ինչ-որ բան կանխազգում էր․․․

Գոռը նոր էր հայր դարձել, դեռ չէր հասցրել վայելել մանկան թոթովանքը, փոքրիկն էլ դեռ չէր ճանաչում հայրիկին, բայց ասում են՝ ձայնը տարբերում էր։

Գոռն աշխատում էր Ծաղկաբերդի ՀԷԿ-ում, երիտասարդն, ում մանկությունն ու պատանեկությունն անցել է գյուղի վերակառուցման շրջանում, մեծ ոգեւրությամբ էր մասնակցել ՀԷԿ-ի շինարարությանը, հույս ուներ տեսնել գյուղը զարգացած, իր նորաստեղծ ընտանիքը պահել հավուր պատշաճի ու վայելել խաղաղությունը, բայց խաղաղությունը կարճ տեւեց ու կորսվեցին ոչ միայն նրա ու շատերի երազանքները, այլ կարճատեւ խաղաղությունից օգտվելով ծաղկում ապրող Քաշաթաղի գյուղերը։

Մայրը, ով պատերազմի արդյունքում կորցրել է թե՛ միակ արու զավակին, թե՛ տունը, թե՛ Գոռից մնացած միակ արժեքը՝ թոռնիկին, ամեն օր գրկելու հնարավորությունը, հիմա խաղաղության համար է աղոթում, որ թոռը գոնե խաղաղ երկրում մեծանա․․․

Հարությունյան Գոռը զոհվել է 2020 թ․ սեպտեմբերի 29-ին Ջրականում, դիպուկահարի կրակոցը կիսատ է թողել խաղաղ ապրող ու արարող հայ երիտասարդի կյանքը եւ նորածին մի մանկան զրկել հայր ունենալու երջանկությունից․․․

Տիգրանուհի Բադալյան

 

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40

Պուտինը Անվտանգության խորհրդի նիստում քննարկել է Աբու Դաբիում կայացած եռակողմ բանակցությունների արդյունքները

13.11.2026 10:37

Անօդաչու թռչող սարքերը հարվածել են «Լուկօյլ»-ի Վոլգոգրադի նավթավերամշակման գործարանին․ տարածքում հրդեհ է բռնկվել

13.11.2026 10:09

Փաշինյանը և Ալիևը մտքեր են փոխանակել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության օրակարգի առաջմղման շուրջ

12.11.2026 21:48

Դուբլինում ընթանում է Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի հանդիպումը

12.11.2026 20:38

Նիկոլ Փաշինյանը Դուբլինում մասնակցել է Եվրոպական քաղաքական համայնքի 9-րդ գագաթնաժողովին

12.11.2026 19:17

Հանկարծամահ է եղել ԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպանը

12.11.2026 17:02