Ֆիլիպոսյան Տարոն․ պատերազմի առաջին նահատակը քանդակագործ էր

04.05.2021 14:59
7449

Ֆիլիպոսյան Տարոն Հրայրի․ ծնվել է 2000 թ․ հոկտեմբերի 13-ին Սիսիան քաղաքում։ Հիմնական կրթությունը ստացել է Սիսիանի թիվ 4 դպրոցում։ Ուսումը շարունակել է ավագ դպրոցում։ 2012 թ․ ընդունվել եւ 2016 թ․ գերազանցությամբ ավարտել է Սիսիանի Գեղարվեստի դպրոցը։

2017 թ․ ընդունվել է Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի քանդակի բաժինը։

Բազմաթիվ ու բազմաժանր էին Տարոնի հետաքրքրությունները, բայց ուր էլ լիներ արվեստագետի բնույթն ու ճաշակն աչքի էին զարնում։

Դպրոցական տարիներին մասնակցել է տարբեր մրցույթների։ 2016 թ․ ընդունվել է UWC ամառային դպրոց, մեկնել ԱՄՆ՝ մասնակցել 2-շաբաթյա Գլոբալ լիդերների ֆորումին։

Զրուցում ենք զարմուհու՝ Հասմիկի հետ, Տարոնի մասին նա անթաքույց ցավով է պատմում․ «Եզակի անձնավորություն էր․ ամենաբարի, ամենամոտ եղբայր ու ընկեր։ Տաղանդավոր էր ու հաջողակ, ինձ թվում էր, թե նրա հետ միայն դրականը կարող էր պատահել։ Կատակասեր էր․ կարողանում էր ցանկացած դժվար իրավիճակից ելք գտնել։ Մեր մանկությունը մի բակում է անցել, պատերազմը սկսվելուց մի քանի օր առաջ հեռախոսով խոսում էինք, հիշում մեր համատեղ անցկացրած օրերը, հարցրի՝ տեսնես այդքան լավ ժամանակներ էլ երբ ենք ապրելու, պատասխանեց․ «Մի տեսակ զգացում կա, որ լավ օրեր չեն լինի»։ Հիմա եմ հասկանում, որ ինչ-որ բան էր զգում․․․»։

2019 թ․ զորակոչվել է բանակ, Արմավիրում 6-ամսյա ուսումնական պարապմունքներից հետո հիմնական ծառայության է անցել Արցախում՝ Ասկերանի զորամասում։

Նրա վերջին քանդակը մի տեսակ մարգարեական է՝ քանդակված է մակույկում կանգնած մարդ՝ սրտին անցք՝ ճիշտ այնպես, ինչպես վիրավորվել է ինքը։

Սեպտեմբերի 26-ին Տարոնի սիրելիի՝ Նելլիի ծննդյան օրն էր․ աղջիկն արցունքներով է հիշում իրենց բոլոր հանդիպումները, շեշտում, որ իր համար թանկ է Տարոնից մնացած ամեն ինչը, իսկ իրենց նորաբողբոջ սերը, որ պիտի ծաղկեր ու պտուղներ տար, հիմա հավերժական է դարձել, բայց տառապանք չէ, այլ ջերմ հիշողություն, որ նրան պիտի սփոփի իր կյանքի բոլոր իրավիճակներում․․․

Սեպտեմբերի 27-ին Ադրբեջանը պատերազմ սկսեց․ պատերազմի գույժի հետ Սիսիանում ցավոտ շշուկներ տարածվեցին՝ «Տարոնն էլ չկա․․․ Տարոնը զոհվել է․․․»։

Ցավոք, ճշմարիտ էին շշուկները, որ պիտի վերածվեին բոթի՝ «20 տարին չլրացած Տարոն Ֆիլիպոսյանը զոհվել է պատերազմի առաջին օրը»։

Հիմա տարբեր ցուցահանդեսներում այցելուները սկզբում հիանում են Տարոնի քանդակներով, հետո, երբ լսում են, որ հեղինակը նահատակվել է, հեռանում են ափսոսանքով, քանզի Տարոնը շատ-շատ տաղանդավոր էր․․․ 

Տիգրանուհի Բադալյան

 

 

 

 

 

 

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40