18 տարեկանը, առանց բացառության, ամուսնության նվազագույն շեմ սահմանող նախագիծն ընդունվեց երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ. ԱԺ օրակարգն սպառվեց

11.09.2024 14:41
647

Ազգային ժողովի՝ սեպտեմբերի 11-ի նիստին առաջին և երկրորդ ընթերցմամբ ու ամբողջությամբ ընդունվեցին մի շարք նախագծեր, վավերացվեցին մի շարք համաձայնագրեր:

Առաջին ընթերցմամբ ընդունված նախագծերի թվում է «Պետական նպաստների մասին» և հարակից մյուս օրենքներում փոփոխություններ ու լրացումներ նախատեսող նախագիծը, որի նպատակն է ընտանեկան և սոցիալական նպաստների փոխարեն ներդնել անապահովության գնահատման նոր համակարգ և սահմանել, որ դրա իրավունքն ունի Կառավարության սահմանված գնահատման կարգով սոցիալապես անապահով ճանաչված այն ընտանիքը, որի անդամի ամսական եկամուտի չափը ցածր է անապահովության սահմանային շեմից:

Երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունված նախագծերի թվում է «ՀՀ ընտանեկան օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» և «ՀՀ քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը, որով առաջարկվում է ամուսնության տարիքային նվազագույն շեմ սահմանել 18 տարեկանը՝ առանց բացառությունների:

Նշենք, որ ՀՀ գործող օրենսդրության համաձայն՝ ամուսնության տարիքը 18 տարեկանն է, սակայն որոշ բացառությունների դեպքում անձը կարող է ամուսնանալ նաև 17 և 16 տարեկաններում: 

Վավերացված համաձայնագրերի թվում է ««Մտավոր սեփականության իրավունքների՝ առևտրին առնչվող հայեցակետերի մասին» համաձայնագիրը փոփոխող արձանագրության վավերացման մասին» հարցը:

«Համաձայնագիրը քիչ զարգացած և զարգացող երկրների վրա է տարածվում, և այն դեպքում, երբ այդ երկրներն առնչվում են արտակարգ իրավիճակների, և իրենց արտադրական հնարավորությունները հնարավորություն չեն տալիս, որ, օրինակ, համաճարակային իրավիճակից բխող դեղեր արտադրեն և սպասարկեն ազգաբնակչությանը, այդ ԱՀԿ անդամ երկիրը հնարավորություն է ունենում դիմել մեկ այլ ԱՀԿ անդամ երկրի, իսկ այդ երկիրը (մենք խոսում ենք թանկարժեք դեղամիջոցների մասին) հարկադրական լիցենզիա է տրամադրում իր երկրի որևէ արտադրական հնարավորություն ունեցող ընկերությանը, որը պետք է արտադրի այդ դեղերը և տրամադրի դիմող երկրին»,- համաձայնագիրը ներկայացնելիս ասել էր ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Սևակ Միքայելյանը:

Ազգային ժողովի՝ սեպտեմբերի 9-ին մեկնարկած նիստաշրջանն ավարտվեց, օրակարգն սպառվեց: Ժամը 16:30-ին կլինի Ազգային ժողով-Կառավարություն հարցուպատասխան:

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40