1921–ի Մոսկվայի պայմանագիրը խայտառակությո՞ւն էր, թե՞ փրկություն Հայաստանի համար

21.03.2024 11:21
866

Հայաստանի վրա անդրադարձող աշխարհաքաղաքական ցնցումների և մեր իշխանությունների` Արևմուտքի ու Ռուսաստանի միջև «դեգերումների» ֆոնին Մոսկվայի պայմանագրի ստորագրման 103-ամյակի կապակցությամբ պատմաբանի մեկնաբանությունը սերտ կապ ունի վերջին ժամանակների իրադարձությունների հետ։

Չնայած Խորհրդային Ռուսաստանի և քեմալական Թուրքիայի միջև Մոսկվայի պայմանագրի ստորագրումից ավելի քան մեկ դար է անցել, բայց դրա շուրջ վեճերը չեն դադարում: Ոմանք դա խայտառակություն են անվանում, ոմանք՝ փրկություն: Sputnik Արմենիան այս թեմայով զրուցել է պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Վլադիմիր Պետրոսյանի հետ։

Ինչո՞ւ էին թուրքերը ձգձգում բանակցությունները

Պրոֆեսորի խոսքով՝ 1921 թվականին թուրքական կողմը արհեստականորեն ձգձգում էր Մոսկվայի բանակցությունները։ Յուրաքանչյուր բառի ու ստորակետի դեմ բողոքելով՝ թուրքական պատվիրակությունը ժամանակ էր խնդրում իր կառավարությանը ծանուցելու և այս համատեքստում այս կամ այն բառը կամ ստորակետը կիրառելու համաձայնություն ստանալու համար։

Բանը հասավ նրան, որ ՌՍՖՍՀ արտաքին գործերի ժողկոմիսար Գեորգի Չիչերինը ստիպված եղավ արտաքին գործերի կոմիսարիատի կապի փակ ուղիները տրամադրել թուրքական պատվիրակությանը, որպեսզի թուրքական կառավարության կողմից պատասխաններն ավելի շուտ գան։

«Թուրքերը ժամանակ էին ձգում, որովհետև սպասում էին իրենց ցանկության կատարմանը`Հայաստանում վերականգնել այն իշխանությունը (Հայաստանի առաջին հանրապետության կառավարությունը), որը ստորագրել էր դեկտեմբերի 2-ի Ալեքսանդրապոլի պայմանագիրը»,-ընդգծում է Պետրոսյանը։

Նա նշում է, որ 1920 թվականի դեկտեմբերի 2-ի թուրք-հայկական նվաստացուցիչ, այդ թվում՝ Լեոյի գնահատմամբ (հայտնի պատմաբան և գրող-հրապարակախոս Առաքել Բաբախանյանի կեղծանունը. խմբ.), պայմանագիրը կնքվել էր Անտանտի երկրների թելադրանքով։

«1920 թվականի նոյեմբերի 16-ին հայկական պատվիրակության ղեկավար, Առաջին հանրապետության արտաքին գործերի նախարար Ալեքսանդր Խատիսյանը մեկնում է Թիֆլիս, որտեղ հանդիպում է ունենում Անտանտի ներկայացուցիչների հետ։ Նրանց միջոցով նա հրահանգ է ստանում Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար լորդ Նաթանիել Քերզոնից՝ բանակցել թուրքերի հետ, կատարել Թուրքիայի պահանջները և հեռու մնալ Ռուսաստանից։ Ահա այսպիսի հանձնարարականով Խատիսյանը վերադարձավ Ալեքսանդրապոլ և դեկտեմբերի 2-ին ստորագրեց այդ խայտառակ պայմանագիրը»,-եզրափակեց մեր զրուցակիցը։

Ալեքսանդրապոլի պայմանագրի համաձայն` Թուրքիային էին անցնում Կարսի մարզն ու Սուրմալուի գավառը (ավելի քան 20,7 հազար քառ. կմ), և Հայաստանի տարածքը դառնում էր մոտ 9 հազար քառ. կմ։

Սակայն արդեն 2 օր անց՝ 1920թ.-ի դեկտեմբերի 4-ին, Երևան մտավ Կարմիր բանակը։ Հայաստանի խորհրդային կառավարությունը հրաժարվեց ճանաչել Ալեքսանդրապոլի պայմանագիրը և չեղյալ հայտարարեց այն։ 3 ամիս անց դրան փոխարինելու եկավ Մոսկվայի պայմանագիրը, որը գծեց Հայկական և Վրացական ԽՍՀ-ների սահմանները։

Չարյաց փոքրագո՞ւյն, թե փրկություն

«Անկեղծորեն պետք է ասեմ, որ խորհրդային տարիներին ես, ինչպես և մեր շատ պատմաբաններ, ՌՍՖՍՀ-ի և Թուրքիայի քեմալական կառավարության միջև 1921 թվականի մարտի 16-ի Մոսկվայի պայմանագիրը չարյաց փոքրագույնն էինք համարում։ Բայց երբ ինձ հնարավորություն ընձեռվեց ծանոթանալու ստորագրմանը նախորդած բանակցությունների նյութերին, արձանագրություններին, այդ բանակցությունների ֆոնին տեղի ունեցած դիվանագիտական շփումներին, ես եկա այն համոզման, որ 1921 թվականի մարտի 16-ին ստորագրված պայմանագիրը փրկություն էր Հայաստանի համար։ Հակառակ դեպքում մենք չէինք ունենա այն տարածքը, որն ունենք»,- համոզված է պատմաբանը։

Խաչն ունեցեք ձեր սրտերում, մտքերում, հոգիներում. Միքայել սրբազանի քարոզը` Խաչվերացի տոնին

13.09.2026 16:11

4 տարի առաջ այս օրը Ադրբեջանն ագրեuիա իրականացրեց ՀՀ դեմ, թեև ՀՀ իշխանությունը շարունակում է շրջանցել այս հարձակումը. Աբրահամյան

13.09.2026 12:06

Կապանում իշխանության վիճակը լավ չի

12.09.2026 21:11

Անկախության 35-ամյակի առթիվ Հայաստանի չորս մարզերում և Երևանում կանցկացվեն խոշոր համերգներ

12.09.2026 17:26

Բաքվում պահվող հայ ռազմագերիների իրավունքների ոտնահրումը անսահման է․ Լիլիթ Գալստյանը դիմել է ՄԻՊ Անահիտ Մանասյանին

12.09.2026 17:23

Հայաստանը պատմական շատ բարդ փուլում է․ այս հանրային պառակտnւմը, թշնшմանքը վնաuում են մեր երկրին․ Գագիկ Ծառուկյան

12.09.2026 11:15

Միացյալ Նահանգները չի կարող uպառնալիքների ու ճնշnւմների միջոցով ստիպել իրանցի ժողովրդին հանձնվել․ Փեզեշքիան

11.09.2026 22:24

Կմնանք անտեր այս տարածաշրջանում, եթե ռուսական ռազմաբազան դուրս բերեն Հայաստանից. Սամվել Կարապետյան

11.09.2026 19:11

Ադրբեջանցիները մեզ վերևից են նայում․ ինչպե՞ս են ապրում սահմանամերձ Շիկահողն ու Սրաշենը

11.09.2026 15:21

Նոյեմբերի 29-ին՝ համայնքի ավագանու համամասնական ընտրակարգով հերթական ընտրություն Կապանում

11.09.2026 14:57

Կապանում մեկնարկել է դպրոցականների շախմատի 20-րդ օլիմպիադայի եզրափակիչ փուլը

11.09.2026 14:13

Գիրք Հին Գորիսի՝ Վերիշենի մասին

11.09.2026 11:11