20-ամյա «Սյունյաց երկիրը». կարծիքներ, շնորհավորանքներ...

08.09.2023 10:36
1378

Սուրեն Վարդանյան, հասարակական-քաղաքական գործիչ, Գորիս

Այս դժվար, դառը, գորշ օրերին մեզ հուսադրող, ուժ և ոգի ներարկող «Սյունյաց երկիր» պարբերականը դառնում է 20 տարեկան:

Շատ երիտասարդ, բայց խոհեմ ու իմաստավոր, հետևողական և ընդգրկուն, բազմապլան ու բազմաժանր  հրապարակումներով երկրի, հայրենիքի և մեր ազգային հոգսերով տառապողն է նա, ցավին ու հոգսին դարման փնտրող-առաջարկողը, մշտապես սպասվածը:

«Սյունյաց երկիրը» ոչ միայն մեր մարզի տնտեսական, հասարակական, քաղաքական կյանքը, պետական կառույցների դիմագիծն է լրացնում, տեսք ու բովանդակություն հաղորդում դրանց, այլ ողջ հայ իրականության մեջ զբաղեցնում է իր արժանավոր ու պատվավոր տեղը՝ ունենալով ուրույն դիմագիծ և ընդգծված կարևոր դեր:

Նա, անկասկած, անում է շատ ու շատ ավելին, քան վերապահված է մարզային պարբերականին, և պարբերականին ընդհանրապես: Ոչ ավել, ոչ պակաս, նա պատմություն է գրում՝ հարազատ Սյունիքի այսօրվա պատմությունը: Ու դա անում է պրոֆեսիոնալիզմի ամենաբարձր մակարդակով, հետևողականորեն՝ յուրաքանչյուր բնագավառի ոսկեղենիկը վերհանելով, հեռանկարի ուղղությունը մատնանշելով: Իսկ այն, ինչ թերթն անում է մարզի մշակութային անցյալի, ներկայի և ապագայի ուղղությամբ, սկզբնաղբյուրային արժեք ունի:

Քեզ բարի երթ՝ մաքառումներով լի քո դժվարին ճանապարհին...

Հարգելի պարբերական, հավատացած եմ՝ նաև քո տքնանքով պիտի մեր երկիրը դուրս գա ապահով ու լուսավոր ուղի, ու էջերիցդ այդ ժամանակ ավելի կբուրեն մեր անզուգական, մաքրամաքուր վարդերն ու մանուշակները:

Շնորհավոր տոնդ, սիրելի «Սյունյաց երկիր», հարգարժան խմբագիր՝ Սամվել Ալեքսանյան:

 

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40