20-ամյա «Սյունյաց երկիրը». կարծիքներ, շնորհավորանքներ...

16.06.2023 10:08
1080

Մելիքսեթ Պողոսյան, Արցախյան 1-ին, 2-րդ, 3-րդ պատերազմների մասնակից-հրամանատար, ՀՀ պաշտպանության նախարարի խորհրդական, ԵԿՄ Սյունիքի մասնաճյուղի նախագահ, Սյունիքի մարզպետ 2020-22 թթ.

«Սյունյաց երկիր» թերթի վարքը մի քանի առումով նման է Գորիսի շրջանի «Զանգեզուր» թերթի՝ 1988-96 թթ. գործունեությանը, երբ խմբագիրը նույն ինքը՝ Սամվել Ալեքսանյանն էր:

Մենք ծանոթացանք-բարեկամացանք Արցախյան 1-ին պատերազմի դժվարին, բայց և հերոսական օրերին: Եվ ամբողջ պատերազմի ընթացքում՝ իր զորավոր գրչով մեզ հետ էր: «Զանգեզուր» թերթի խմբագրին, նաև Նիկոլայ Բաբաջանյանին, Սուսաննա Բաբաջանյանին, Ալվարդ Մեսրոպյանին, Սուսաննա Շահնազարյանին, Գրետա Գրիգորյանին, Լենա Հովսեփյանին ու լուսանկարիչ Սմբատ Տոռոզյանին հանդիպում էինք ռազմաճակատի ամենաթեժ կետերում: «Զանգեզուրը» դարձել էր Արցախի ազատության համար ոտքի ելած գորիսեցի քաջերի խոսափողը: Թերթեք լրագրի այդ տարիների էջերը և դրանում կհամոզվեք ինքներդ...

Հայոց բանակի, մեր ազատամարտի նվիրյալների հետ սերտ համագործակցությունը հետագայում տեսանք «Սյունյաց երկրի» հրապարակումներում:

Սամվել Ալեքսանյանին, Վահրամ Օրբելյանին քանիցս հանդիպեցինք Եղնիկներում, Մատաղիսում և Թալիշում, Ջաբրայիլում և Արցախի պաշտպանության առաջնագծի տարբեր տեղերում, Սյունիքի արևմտյան առաջնագծում՝ Աղոթարանում, Գողթանասարում, Մեծ Իշխանասարում...

Այսօր էլ այդ լրատվամիջոցի գործունեության ուղղություններից մեկը մեր սահմանապահ տղաների հանդեպ ունեցած պաշտամունքն է:

Մի խոսքով՝ «Սյունյաց երկիրը» այն լրատվամիջոցն է, առանց որի հնարավոր չէ պատկերացնել Սյունիքի վերջին 20 տարվա անցած ճանապարհը, առանց որի հնարավոր չէ ամբողջական և արժանահավատ տեղեկություններ ունենալ մերօրյա Սյունիքի մասին:

Ես սրտանց շնորհավորում եմ թերթի ամբողջ խմբագրակազմին, թերթի բոլոր աջակիցներին, բոլոր սյունեցիներին՝ թերթի հոբելյանի կապակցությամբ:

Կուզենայի «Սյունյաց երկրի» և նրա խմբագրի առանձնահատկություններից կամ բնորոշիչներից մեկն առանձնացնել՝ տարիների ընթացքում անցան հազար ու մի փորձության միջով, բայց իրենց դեմքը, լրագրողական իրենց դավանանքը չփոխեցին...

Քանի-քանի անգամ հանդիպեցին հակադրությունների, չհասկացվածության... Ու ամեն անգամ էլ համոզվում էինք, որ թերթը Սյունիքի ընդհանրական շահերի դիրքերում է, որտեղից էլ բանավիճում էր, կռվում, տեր կանգնում Սյունիքի արժանապատվությանը...

2020-ի պատերազմից հետո թերթի պահվածքում նոր միտումների ենք ականատես. թերթը բացառիկ ձևով հավերժացրեց Արցախյան 44-օրյա պատերազմում նահատակված 228 սյունեցու հիշատակը: Թերթը նորովի կարևորեց սյունեցիներիս միասնությունը, համերաշխությունը՝ դրանում տեսնելով Սյունիքին սպառնացող վտանգներին դիմագրավելու գլխավոր բանալին: Ընդ որում՝ միասնություն գաղափարի շուրջ և միայն գաղափարի շուրջ, որի առանցքում, խմբագրի պատկերացմամբ, Սյունիքի արժանապատիվ ու անվտանգ հարատևումը պիտի լինի:

Ահա այսպիսի լրատվամիջոց ունենք Սյունիքում, որ ոչ միայն սյունեցիներինս է, այլ բոլոր նրանցը, ովքեր իրականում և անկեղծորեն մտահոգ են մեր երկրամասի ներկայով ու ապագայով:

Ուրեմն և՝ հետագա ակտիվ ընթացք «Սյունյաց երկրին», ստեղծագործական նորանոր հաջողություններ, սեփական դեմքն ու դիմագիծը հետագայում նույնպես պահելու հետևողականություն, վճռականություն և քաջություն...

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40