2014թ. հունվարի 8-ին մահացավ գրող Լեւոն Խեչոյանը

10.01.2014 16:41
3470

ԽՈՍՔ ՀԻՇԱՏԱԿԻ


Նա բուժման նպատակով հոկտեմբերի կեսից գտնվում էր Գերմանիայում, որտեղ վիրահատության էր ենթարկվել, սակայն վիճակը գնալով վատացել էր եւ վերջերս նրան անկողնային վիճակում տեղափոխեցին Հայաստան:

Ծնվել է Վրաստանի Ախալքալաքի շրջանի Բարալեթ գյուղում: 1983թ. ավարտել է Լենինականի մանկավարժական ինստիտուտի բանասիրական ֆակուլտետը: 1987-ից ապրում էր Կոտայքի մարզի Հրազդան քաղաքում: 1989-1994թթ., «Սասուն» կամավորական ջոկատի կազմում, մասնակցել է Ղարաբաղյան ազատագրական պատերազմին:

Գրել սկսել է դպրոցական տարիներից: 1988-ից նրա ստեղծագործությունները տպագրվում են հանրապետական մամուլում: Ստեղծագործությունների անդրանիկ ժողովածուն լույս է տեսել 1991-ին` «Խնկի ծառեր» վերնագրով:

Լեւոն Խեչոյանի պատմվածքները թարգմանվել են ռուսերեն, ուկրաիներեն: 1994-ից սկսած պարբերաբար տպագրվում է «Լիտերատուրնայա գազետա» թերթում, «Դրուժբա նարոդով», «Լեպտա» ամսագրերում: 1998թ. տպագրվել է «Լիտերատուրնայա Ուկրաինայում»:

1995թ. լույս են տեսել Լեւոն Խեչոյանի «Արշակ արքա», «Դրաստամատ ներքինի» պատմավեպերը:
Լեւոն Խեչոյանի գործերն այժմ թարգմանվում են անգլերեն եւ այլ լեզուներով:

«Սեւ գիրք, ծանր բզեզ» վեպի համար 1999թ. արժանացել է ՀՀ պետական գրական «Ոսկե եղեգն» մրցանակի:

2013թ. մայիսին նա հրաժարվեց «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալից` նկատի ունենալով երկրի ներքաղաքական կյանքում առաջացած մի քանի մտահոգիչ հարցերի առկայությունը:

Լեւոն Խեչոյանը «Սյունյաց երկրի» բարեկամներից էր: Դեռեւս 2006թ. մայիսի 22-ին, երբ թերթը գտնվում էր շրջափակման մեջ, նա ժամանեց Սյունիք` «Սյունյաց երկրի» որպիսությամբ հետաքրքրվելու, թերթի խմբագրակազմին, թերթի առջեւ ծառացած խնդիրներին ու ստեղծագործական ընթացքին ծանոթանալու, լրագրողներին քաջալերելու հատուկ առաքելությամբ: Խմբագրատանը տեղի ունեցավ հանդիպում` թերթի բարեկամների մասնակցությամբ, որի ընթացքում հնարավոր եղավ ծանոթանալ նաեւ նրա ստեղծագործություններին, գրականագիտական հայացքին: Հետագայում այդ բարեկամությունն ու համագործակցությունն ավելի խորացավ:

2013թ. հոկտեմբերին, Գերմանիա բուժման գնալուց մի քանի օր առաջ, նա շնորհավորական ուղերձ հղեց «Սյունյաց երկրին»` պարբերականի հիմնադրման 10-ամյակի կապակցությամբ, որը տպագրվեց թերթի հոբելյանական համարում: Նրա ուղերձը ոգեշնչող էր եւ պարտավորեցնող: Ահա` «Որոշ իշխանավորներ պատկերացում կամ պատրանք են ստեղծում, թե Սյունիքը, եւ թե մասնավորապես Գորիսը, Կապանը, Մեղրին, Սիսիանը կկարողանային կայանալ, եթե քաղաքական իշխանության մեջ անգամ չլիներ խիզախների «Սյունյաց երկիր» թերթի ոգու իշխանությունը:

Կարելի է գեղեցիկ խոսքեր շռայլել թերթին, միայն այն բանի համար, որ ամենածանր պատերազմական տարիներից սկսած` ցրտին, շոգին, մթին, սովին դիմակայել է ուժեղի խոսքով, ժողովրդի հետ ոտ-ոտ առաջ է գնացել: Համարձակություն է ունեցել վայրի մեղվի պես դառը խոսք ասել ներքին թշնամիներին, որոնք անձնական շահը Սյունիքի շահից բարձր են դասել:

Այսպես բացեիբաց գովեստով եմ խոսում այս թերթի մասին, որովհետեւ նրա բոլոր խիզախ աշխատակիցներին ճանաչում եմ: Խիզախ եմ ասում, որովհետեւ մի անգամ երեկոյան երկար, շատ երկար խոսում էինք այն մասին, թե ինչպես են լեռան կողքին` նրա խոռոչներում ձայն տվող վայրի քամուն լսելով իրենք մեծացել, եւ թե մեր պատմության ընթացքում ինչպես էր հնչել եւ զրնգացել Խուստուփ լեռը»: Նա նաեւ հետաքրքրվեց, թե երբ է տեղի ունենալու թերթի հոբելյանին նվիրված հանդիսությունը: Մեր պատասխանը միանշանակ էր` «Մինչեւ չվերադառնաք, մենք որեւէ հանդիսություն չենք կազմակերպի»: Նա խոստացավ վերադառնալ եւ անպայման մասնակցել թերթի հոբելյանին, բայց ավա՜ղ…

«Սյունյաց երկրի» խմբագրակազմը խորապես վշտացած է իր մեծ բարեկամի վաղաժամ մահվամբ եւ ցավակցում է նրան հարազատներին ու մերձավորներին:

Թող խաղաղություն եւ լույս իջնի նրա շիրմին:

Խաչն ունեցեք ձեր սրտերում, մտքերում, հոգիներում. Միքայել սրբազանի քարոզը` Խաչվերացի տոնին

13.09.2026 16:11

4 տարի առաջ այս օրը Ադրբեջանն ագրեuիա իրականացրեց ՀՀ դեմ, թեև ՀՀ իշխանությունը շարունակում է շրջանցել այս հարձակումը. Աբրահամյան

13.09.2026 12:06

Կապանում իշխանության վիճակը լավ չի

12.09.2026 21:11

Անկախության 35-ամյակի առթիվ Հայաստանի չորս մարզերում և Երևանում կանցկացվեն խոշոր համերգներ

12.09.2026 17:26

Բաքվում պահվող հայ ռազմագերիների իրավունքների ոտնահրումը անսահման է․ Լիլիթ Գալստյանը դիմել է ՄԻՊ Անահիտ Մանասյանին

12.09.2026 17:23

Հայաստանը պատմական շատ բարդ փուլում է․ այս հանրային պառակտnւմը, թշնшմանքը վնաuում են մեր երկրին․ Գագիկ Ծառուկյան

12.09.2026 11:15

Միացյալ Նահանգները չի կարող uպառնալիքների ու ճնշnւմների միջոցով ստիպել իրանցի ժողովրդին հանձնվել․ Փեզեշքիան

11.09.2026 22:24

Կմնանք անտեր այս տարածաշրջանում, եթե ռուսական ռազմաբազան դուրս բերեն Հայաստանից. Սամվել Կարապետյան

11.09.2026 19:11

Ադրբեջանցիները մեզ վերևից են նայում․ ինչպե՞ս են ապրում սահմանամերձ Շիկահողն ու Սրաշենը

11.09.2026 15:21

Նոյեմբերի 29-ին՝ համայնքի ավագանու համամասնական ընտրակարգով հերթական ընտրություն Կապանում

11.09.2026 14:57

Կապանում մեկնարկել է դպրոցականների շախմատի 20-րդ օլիմպիադայի եզրափակիչ փուլը

11.09.2026 14:13

Գիրք Հին Գորիսի՝ Վերիշենի մասին

11.09.2026 11:11