ԶՊՄԿ-ն արձագանքում է Արամ Սարգսյանի հայտարարությանը

13.03.2026 14:34
552

«Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը օրեր առաջ շուրջ երկու ժամ տևած հարցազրույցում անդրադարձել է մի շարք հարցերի՝ քաղաքական, տնտեսական և աշխարհաքաղաքական։ Քննարկվող թեմաների շրջանակում Արամ Սարգսյանը խոսել է հանքարդյունաբերության ոլորտից՝ մասնավորապես հիշատակելով Ամուլսարի հանքավայրի շահագործման դեմ ցույցերը։ Անդրադարձել է նաև Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի գործունեությանը, Արծվանիկի պոչամբարին և հանքի ընդլայնման հնարավորություններին։

Խոսելով Ամուլսարի շահագործման դեմ կազմակերպված ցույցերից՝ Արամ Սարգսյանը նշել է.
«Ամուլսարի այդ ճանապարհները փակողներին վճարում էր և էդտեղ էր ուղարկում Քաջարանի կոմբինատը։ Էս մասին էլ են թերթերը գրել բազմաթիվ անգամներ, լուսանկարել են մեքենաները»։

Սարգսյանը սա ներկայացնում է որպես «ռուսական կապիտալի» պայքար ընդդեմ «արևմտյանի»՝ պնդելով, որ «ռուսները» ասում են՝ «Թեղուտը, Քաջարանը, Ագարակը, Ղափանը մերն է, ինչու պիտի Ամուլսարը կանադական լինի», և ինքը հենց դրա համար էր պայքարում։

«Ամուլսարի բնապահպանական էդ խնդիրներն ինչի՞ էի ես համարում իրենց ռուսական։ Շատ պարզ, որովհետև, գիտե՞ք ինչ, կա Սոթքը, որը ոսկի է ստանում Արարատում, կա Քաջարանը, որի դամբան (նկատի ունի պոչամբարը) ահռելի խնդիրներ ունի, էլ չեմ խոսում Ագարակի դամբայի մասին, որովհետև էդ մասին արդեն պարսկական կողմը քանի անգամ զգուշացրել է Արաքսի մասով։ Էս մարդիկ աշխատում են, ինչ ասեմ, 1960-ական թվականների տեխնոլոգիաներով»։

Շարունակելով թեման՝ Արամ Սարգսյանը բերել է Ադրբեջանի օրինակը, թե ինչպես էր նավթի արդյունահանումից էկոլոգիական վնաս կրում Կասպից ծովը, և նշել է.

«Ադրբեջանը իր նավթային ռեսուրսների կառավարման՝ նավթային ու գազային ռեսուրսների կառավարման 92 թե 93 տոկոսը տվեց բրիտանական էդ ընկերությանը (BP)։ Արդյունքում ինքը սկսեց թե՛ էկոլոգիայի առումով ավելի մաքուր պահել Կասպիցը, և թե՛ շատ մեծ շահույթներ ունենալ, որովհետև էդ ընկերությունը չէր գողանում, հասկանո՞ւմ եք՝ ի տարբերություն այ էդ ռուսական ընկերությունների, որոնք Ամուլսար, չգիտեմ, էկոլոգների էին վճարում, որ այն չաշխատի, որովհետև տրամաբանությունը գիտե՞ք ինչումն է… Ես ռուսների թշնամի չեմ, ես ուզում եմ ռուսները մրցակցություն ունենան, որ նրանց ցույց տամ՝ էկոլոգիականն ինչ է, որ նրանց ասեմ՝ այսքան տարի Քաջարանում եք, դուք դեռ Քաջարանի Սովետական Միության բացած հանքավայրն եք օգտագործում, դուք ձախ ափ անգամ չեք գնացել, դուք գետի հունի մասին ընդհանրապես չեք մտածել։ Էդ Քաջարանը մեկ միլիոն տոննա կոնցենտրատ կարող է արտադրել, էսօր ինքն արտադրում է 240-ից 250 հազար տոննա»։

Առաջին անգամ չէ, որ Արամ Սարգսյանը նման որակումներ է տալիս։ Հարկ է նշել, որ ԶՊՄԿ-ում սեփականատիրական փոփոխությունը տեղի է ունեցել 2021-ին, այսինքն՝ Ամուլսարի դեմ ակտիվ պայքարից տարիներ անց։ Իսկ այն օրերին, երբ Արամ Սարգսյանի պնդմամբ ԶՊՄԿ-ն ֆինանսավորում էր Ամուլսարի դեմ պայքարը, ԶՊՄԿ-ի խոշոր սեփականատերը արևմտյան, մասնավորապես՝ գերմանական ընկերություն էր։ Միտումնավո՞ր է պարոն Սարգսյանը աղավաղում փաստերը, թե՞ պարզապես լավ չի հիշում։

Վերը նշված պնդումների վերաբերյալ պարզաբանում ենք խնդրել ԶՊՄԿ-ից։ Ընկերությունը պաշտոնական պատասխան չտրամադրեց, սակայն մեր հարցերին ընդհանուր շեշտադրումներով պատասխանեց լրատվության և հանրության հետ կապերի բաժնի պետ Արայիկ Մարգարյանը.

«Չէի ցանկանա մեկնաբանել քաղաքական հայտարարությունները կամ աշխարհաքաղաքական գնահատականները, բայց կոնկրետ այս դեպքում կան ԶՊՄԿ-ի վերաբերյալ բազմաթիվ փաստական սխալներ, որոնց կարճ կանդրադառնամ։ Մասնավորապես՝ այն ժամանակաշրջանում, որը նշում է Արամ Սարգսյանը՝ Ամուլսարի դեմ գործընթացների համատեքստում, իր կողմից որպես «ռուսական» ներկայացվող հանքերից մեկն իրականում բրիտանական էր, մյուսը՝ հայկական, իսկ կոնկրետ ԶՊՄԿ-ի հիմնական բաժնեմասը պատկանում էր գերմանական ընկերությանը։ Այսքանը միայն բավարար է հասկանալու համար, թե որքանով են հիմնավոր ԶՊՄԿ-ի մասին հնչած մյուս գնահատականները։

Կարծում եմ, որ Հայաստանի տնտեսության կարևոր օղակները չարժե շահարկել քաղաքական նպատակներով։ Աներկբա է, որ ԶՊՄԿ-ն ահռելի առաջընթաց է արձանագրել հատկապես վերջին տարիներին՝ բնապահպանական կառավարման ոլորտում։ Սկսած թեկուզ այն փաստից, որ Հայաստանում միակ ընկերությունն է, որը միջազգային բոլոր չափանիշներին համապատասխան, միջազգային լավագույն խորհրդատվական կազմակերպությունների մասնակցությամբ արդեն չորրորդ տարին անընդմեջ հրապարակում է կայուն զարգացման զեկույց։ Կարելի էր առնվազն ծանոթանալ այդ զեկույցներին և տեղեկանալ այն բազմաշերտ բարեփոխումներին, այդ թվում՝ բնապահպանական և կառավարչական ոլորտներում, որոնք իրականացվել են այս տարիներին։

Ընկերության ընդլայնման և արդիականացման ծրագրի մասին նույնպես հրապարակային խոսվել է։ Հենց հիմա ընդլայնման բնապահպանական և սոցիալական ազդեցության բազմակողմ ուսումնասիրությունն իրականացնում է անգլիական ընկերություն, որը ոլորտի լավագույն խորհրդատվական կազմակերպություններից մեկն է։ Արծվանիկի պոչամբարի ամբարտակի կայունության և կառավարման բարեփոխումների ծրագիրն արդեն մի քանի տարի իրականացվում է մեկ այլ հանրաճանաչ միջազգային մասնագիտական ընկերության մասնակցությամբ, որին նույնպես ներգրավել է ԶՊՄԿ ներկայիս ղեկավարությունը։

Սա զուտ՝ որպես տեղեկատվություն։ Այս և բազմաթիվ այլ տեղեկություններ հասանելի են առավել քան թափանցիկ աշխատող մեր ընկերության գործունեությանը իսկապես հետևող բոլորի համար։ ԶՊՄԿ-ն հայաստանյան ընկերություն է՝ ՀՀ կառավարության մասնակցությամբ, և ամենայն պատասխանատվությամբ կարող ենք պնդել, որ վերջին տարիներին այն ԲՍԿ բարեփոխումների առումով առաջատար ընկերություններից է ոչ միայն Հայաստանում, այլև ոլորտային ընկերությունների շրջանում՝ տարածաշրջանում։

Հանքարդյունաբերությունը բազմաշերտ, բարդ և լուրջ ոլորտ է մակերեսային վերլուծությունների համար։ Ոլորտի ցանկացած ընկերության մասին խոսելիս, անկախ քաղաքական նպատակներից, լավ կլինի հենվել միայն ճշգրիտ տեղեկատվության վրա։ Ի դեպ, իմ համոզմամբ, Ամուլսարի շուրջ խնդիրները հենց նման անտեղյակ դատողությունների հետևանք էին»։

«Զանգեզուրի ՊՄԿ» ՓԲԸ լրատվության և հասարակության հետ կապերի բաժնի պետ Արայիկ Մարգարյան:

Անվերջ ֆեստիվառվեք, աղանդավորական համաժողովներ հրավիրեք, մինչև քաղաքական ու իրավական պատասխանատվություն․ Աղվան Վարդանյանը՝ ՔՊ-ին (տեսանյութ)

25.08.2026 12:13

Սեպտեմբերը երեխայի համար պարզապես արձակուրդի ավարտ չէ. այն հոգեբանական ադապտացիայի պատասխանատու շրջան է և նշանակալի սոցիալական փորձ

25.08.2026 12:01

Ձերբակալվել է 6 անձ, այդ թվում՝ նախկին նախագահը, նրա որդին և հանցավոր սխեմաներում ներգրավված այլ անձինք. ՀԿԿ-ն մանրամասներ է հայտնել

25.08.2026 11:20

ՃՏՊ Գորիս-Հալիձոր ավտոճանապարհին․ տուժածներից մեկին հիվանդանոց են տեղափոխել փրկարարները

25.08.2026 10:23

Հակակոռուպցիոն կոմիտեն խուզարկություններ է կատարում Ռոբերտ Քոչարյանին և նրա ընտանիքի անդամներին պատկանող հասցեներում

25.08.2026 10:08

ՀԱՊԿ-ը ռազմական ոլորտում Հայաստանի հետ չի համագործակցում. ՌԴ ԱԳՆ

24.08.2026 23:02

Մեդվեդև․ Հայաստանը երբեք չի անդամակցի ԵՄ-ին, բայց կփչացնի հարաբերությունները ՌԴ-ի հետ

24.08.2026 20:03

Սիսիանի զորամասերից մեկում մահացած զինծառայողը 2 երեխա ունի. հայտնի են այլ մանրամասներ

24.08.2026 20:00

Ժիրայր Աղավելյանի նոր գիրքը՝ «Կանթեղներ»

24.08.2026 17:18

Թող նզովյալ լինեն Արցախն ու արցախահայերին ատող բոլոր պիղծերն ու անօրենները․ Տեր Վրթանես

24.08.2026 17:04

Այսօր կրկին զոհ ունենք բանակում

24.08.2026 16:37

Հաղորդում հանցագործության մասին․ այս անգամ խոսքը Գորիսի քոլեջի տնօրեն Արմինե Կոլյանի կողմից կատարված սուտ մատնության մասին է

24.08.2026 14:21