Փաշինյանը Կիպրոսի նախագահին ասել է, որ Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի նախագծի 80 տոկոսը համաձայնեցված է

24.09.2024 20:27
544

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի շրջանակում հանդիպում է ունեցել Կիպրոսի նախագահ Նիկոս Քրիստոդուլիդեսի հետ: Հայտնում են կառավարության մամուլի ծառայությունից:

Զրուցակիցները կարևորել են Հայաստանի և Կիպրոսի միջև բարեկամական հարաբերությունների հետևողական զարգացումը` ընդգծելով բոլոր ոլորտներում փոխգործակցությունը խորացնելու անհրաժեշտությունը:

Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին` շեշտելով հայկական կողմի հավատարմությունը խաղաղության օրակարգին: Վարչապետը նշել է, որ խաղաղության պայմանագրի նախագծի 80 տոկոսը համաձայնեցված է և Հայաստանը պատրաստ է համաձայնեցված հոդվածների հիման վրա ստորագրել պայմանագիրն ու շարունակել հետագա քննարկումները:

ՀՀ վարչապետը և Կիպրոսի նախագահն անդրադարձել են նաև ՀՀ Կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախագծին` ուղղված տարածաշրջանային տրանսպորտային հաղորդուղիների ապաշրջափակմանը:

Մտքեր են փոխանակվել նաև Հայաստան-Եվրոպական միություն համագործակցության շուրջ: Վարչապետ Փաշինյանը կարևորել է ԵՄ հետևողական աջակցությունը մեր երկրում ժողովրդավարական բարեփոխումների առաջմղման ուղղությամբ: Հայաստան-ԵՄ հարաբերությունների ընդլայնման հարցում երկուստեք կարևորվել է վիզաների ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկը: 

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40