20 հազար դրամից մինչև 2 տարի ազատազրկում. ԱԺ քննիչ հանձնաժողովներին չներկայանալը քրեականացնող նախագիծ

24.07.2023 21:36
795

Ազգային ժողովում ձևավորված քննիչ հանձնաժողովներին նախկին պաշտոնյաների չներկայանալը կքրեականացվի: Օրենքի շրջանառվող նախագիծը հեղինակել են խորհրդարանի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ մի խումբ պատգամավորներ: Համահեղինակ Արմեն Խաչատրյանի խոսքով՝ կարգավորման անհրաժեշտությունն առաջացել է, երբ իրավասու տարբեր նախկին պաշտոնյաներ հրաժարվել են մասնակցել քառօրյա և 44-օրյա պատերազմների հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովների նիստերին:

Արմեն Խաչատրյան (ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ) - Տիրան Խաչատրյանը՝ ԳՇ պետի տեղակալ, չէր ներկայացել, թեև վերջում հրապարակում ունի, որ ծանուցագիրը չի ստացել, պատշաճ ծանուցված չի եղել, բայց մինչ այդ էլ ասում էր, որ ցանկություն չունի ներկայանալու: Մովսես Հակոբյանը չի ներկայացել, Վարդան Օսկանյանը, կարծեմ, հայտարարություն արեց, որ ցանկություն չունի ներկայանալու և այլն:

Ամերիկայի Միացյալ Նահանգներում և եվրոպական 11 երկրում քննիչ հանձնաժողովների նիստերին չներկայանալը համարվում է արհամարհանք օրենսդիր մարմնի նկատմամբ, և հրավերը մերժելը կարող է հանգեցնել տուգանքի կամ ազատազրկման: Հայաստանի խորհրդարանականներն առաջարկում են պատասխանատվություն սահմանել նաև հանձնաժողովին անհրաժեշտ տեղեկություն չտրամադրելու համար:

Արմեն Խաչատրյան - Սանկցիայի նվազագույն սահմանը սկսվում է 20 հազար դրամից, ավարտվում մինչև 2 տարի ազատազրկմամբ:

44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովը ստեղծվել է 2022 թվականի փետրվարին, գործունեության ժամկետը երկու անգամ երկարաձգվել է, լրանում է նոյեմբերին: Այս ընթացքում հանձնաժողովի նիստերին մասնակցել են Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, արտաքին գործերի նախկին նախարար Զոհրաբ Մնացականյանը, գլխավոր շտաբի նախկին պետ Օնիկ Գասպարյանն ու այլ պաշտոնյաներ: Հանձնաժողովի անդամներն արդեն որոշել են, թե ովքեր են լինելու հաջորդ հրավիրյալները:

Արմեն Խաչատրյան - Արցախի նախագահին կհրավիրենք, հնարավոր է, որ օնլայն տարբերակով քննարկումը կամ հարցաքննությունը տեղի ունենա, կհրավիրենք նախկին պաշտպանության նախարարին, և դատական կարգով համաձայնությունը, որքան գիտեմ, արդեն կա, և Դավիթ Տոնոյանը կներկայանա քննիչ հանձնաժողով և իրեն հայտնի տեղեկությունները կտրամադրի, և ևս պաշտոնյաներ անպայման կհրավիրվեն, նաև Ջալալ Հարությունյանին մենք նպատակ ունենք հրավիրելու, որովհետև ՊԲ հրամանատարն է եղել և միանշանակ անհրաժեշտություն կա, որ հրավիրվի:

Պատգամավորը վստահեցնում է՝ քննիչ հանձնաժողովի աշխատանքների ավարտից հետո ստացված տեղեկությունը կամփոփվի և կներկայացվի հանրությանը:

1lurer.am

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40