2016թ. փետրվարի 14-ին՝ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ նորակազմ Տաթեւ համայնքում

15.01.2016 11:18
2907

Հունվարի 14-ին ՀՀ կառավարությունը վաղաժամկետ դադարեցրել է Սյունիքի մարզի Շինուհայր, Տաթեւ, Հալիձոր, Հարժիս, Սվարանց, Խոտ, Տանձատափ, Քաշունի համայնքների ղեկավարների եւ ավագանու անդամների լիազորությունները՝ հիմք ընդունելով ՀՀ ընտրական օրենսգրքի 147-րդ, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 22-րդ, 26-րդ եւ 84-րդ հոդվածները:

2016թ. փետրվարի 14-ին նշանակվել է Տաթեւ նորակազմ համայնքի ղեկավարի եւ ավագանու անդամների ընտրություներ՝ ՀՀ ընտրական օրենսգրքով սահմանված տեղական ինքնակառավարման մարմինների արտահերթ ընտրությունների կարգով:

Հիշեցնենք. ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը 2015թ. դեկտեմբերի 15-ին ստորագրել էր ՀՀ օրենքը ««Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին»՝ ընդունված 2015թ. նոյեմբերի 24-ին: Ըստ այդ օրենքի՝ Տաթեւ համայնքի մեջ այսուհետ մտնում են Շինուհայր, Տաթեւ, Հալիձոր, Հարժիս, Սվարանց, Խոտ, Տանձատափ, Քաշունի գյուղերը: Համայնքի կենտրոնը Շինուհայր գյուղն է: Նշված օրենքի հավելվածով հաստատվել է նաեւ Տաթեւ համայնքի վարչական սահմանների նկարագրությունը:

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40