2018-ի տնտեսական առեղծվածը

04.08.2018 19:11
1300

Եթե ենթադրեցիք, որ այս հոդվածը նոր իշխանությունների տնտեսական հաջողությունների մասին է, ապա կարող եք չշարունակել: Նույն կերպ, եթե ենթադրեցիք, որ հոդվածը նոր իշխանությունների տնտեսական անհաջողությունների մասին է, կարող եք դադարեցնել ընթերցելը: Այս անգամ խոսքը մեր տնտեսության ոլորտում արձանագրված մի տարօրինակ ու առայժմ անբացատրելի երևույթի մասին է, որ արձանագրվել է հենց տարեսկզբից: Արձանագրվել է և շարունակում է արձանագրվել:

Յուրաքանչյուր եռամսյակ ՀՀ Հարկային ծառայությունը հրապարակում է հազար խոշոր հարկ վճարողների ցանկը: Այս ցանկն իր կառուցվածքով հիմնականում նույնն է: Առաջին տասնյակի ընկերությունները երբեմն-երբեմն փոխվում են տեղերով: Արտակարգ ոչինչ տեղի չէր ունենում:

Տեսեք «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ն 2014թ. հազար խոշոր հարկատուների ցանկում վեցերորդն էր: 2015թ.` նույնպես: 2016թ. արդեն երրորդն էր: 2017-ին` կրկին երրորդը: Սակայն այս կայուն դիրքին զուգահեռ՝ էապես փոխվում էր ընկերության մուծած հարկերի ծավալը: 2014-ին մուծվել է 12 մլրդ 430 մլն դրամը գերազանցող գումար: 2015-ին` 16 մլրդ 494 մլն: 2016-ին` 17 մլրդ 264 մլն: Իսկ անցած տարի ընկերությունը ռեկորդային գումար է մուծել պետբյուջե` 22 մլրդ 36 մլն-ը գերազանցող գումար:

Փաստորեն, ընդամենը երեք տարում ՀԷՑ-ը համարյա կրկնապատկել էր հարկային մուծումների ծավալը: 2016թ. փետրվարի 1-ից բնակչությանը և տնտեսվարողներին մատակարարվող հոսանքի սակագինը 2-3 դրամով նվազեց: Փոխարենը՝ աճեցին ընկերության մուծած հարկերի ծավալները: Այդ պահի չինովնիկների համար դա հավանաբար անհասկանալի էր, բայց հաճելի: Ընդ որում, պաշտոնական վիճակագրության համաձայն՝ այդ տարիներին էլեկտրաէներգիայի արտադրության ծավալներն էականորեն չեն փոխվել: Էական փոփոխություն չի եղել ներմուծվող ու արտահանվող էլեկտրաէներգիայի ծավալում:

Այս տարվա առաջին կիսամյակում պաշտոնապես հայտարարվել է, որ մոտ 10 տոկոսով ավելի շատ հոսանք է արտադրվել, քան նախորդ տարվա նույն ժամանակահատվածում: Սակայն նախորդ տարվա առաջին եռամսյակի 4 մլրդ 112 մլն հարկերի դիմաց ՀԷՑ-ն այս տարվա նույն ժամանակահատվածում մուծել է ընդամենը 2 մլրդ 598 մլն դրամ:

Առաջին եռամսյակի տվյալներն անսպասելի էին: Խոշոր հարկատուների ցանկում ՀԷՑ-ը 3-րդ-ից նվազեց 6-րդ տեղ: Շատերը սա համարեցին տեխնիկական խնդիր, որն ավելի երկար ժամկետում ինքնին կհարթվի: 2018թ. առաջին կեսի տվյալների հրապարակումը, սակայն, նույն պատկերն արձանագրեց: 2017թ. առաջին կիսամյակի 11 մլրդ 880 մլն-ը գերազանցող հարկերի դիմաց՝ այս տարի մուտք է արվել 6 մլրդ 518 մլն դրամ: Արդյունքում՝ խոշոր հարկատուների ցանկում ՀԷՑ-ն արդեն 9-րդն է: Փաստ, որն արդեն այս պահի չինովնիկների համար հավանաբար նույնքան անհասկանալի է (որքան նախորդների պարագային), բայց արդեն ոչ հաճելի:

Առայժմ որևէ մասնագիտական վերլուծություն չի հրապարակվել, թե ինչու մեր հոսանք մատակարարող ընկեությունն այդքան կտրուկ նվազեցրել է հարկային վճարները տարվա սկզբից: Ընկերության ղեկավարությունը բացատրություններ չի հրապարակել: Իսկ իրենց եզրակացությունները,  փորձագետներն ասում են, որ կհրապարակեն, երբ ձեռքի տակ ունենան 2018թ. գործունեության բոլոր տվյալները: Այսինքն՝ առնվազն 8-10 ամիս հետո:

Արա Գալոյան

168.am

 

 

 

Հայաստանի ներկայիս ղեկավարության կողմից ընտրված քաղաքականության վեկտորը ոչ մի լավ բանի չի հանգեցնի․ Հայաստանը կարող է երկրորդ Ուկրաինա դառնալ․ Մեդվեդև

04.10.2026 12:33

Գևորգ Թամամյանն առաջադրվել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրենի պաշտոնում

03.10.2026 20:05

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն իր ազդակիր համայնքներում իրականացնում է աննախադեպ ծավալի ներդրումային և աջակցության ծրագրեր

03.10.2026 11:32

Վաչագան գետի 3-րդ փուլի ավարտն ազդարարվել է ձկների բացթողմամբ

02.10.2026 23:30

Ադրբեջանցիք քանդում են ու ջնջում մեր պատմական հետքերը․ Պարգև Սրբազանի կոչը՝ Ինտերպոլին

02.10.2026 19:15

Աշոտ Մինասյան հրամանատարի ծննդյան օրն է, շնորհավորում ենք

02.10.2026 17:44

Ռուսաստանը Հայաստանի արձագանքին է սպասում երկաթուղու երկու հատվածների վերականգնման հարցով. Օվերչուկ

02.10.2026 17:23

Մենք բազմիցս հաստատել ենք ՀՀ-ի հանձնառությունը՝ շարունակելու փոխշահավետ համագործակցությունը ԵԱՏՄ շրջանակներում. Փաշինյան

02.10.2026 17:22

Ադրբեջանի Հանրապետության քաղաքացի Նասիմի Ռահիմ Օղլի Մուսաևը կալանավորվել է 2 ամիս ժամկետով. ՔԿ

02.10.2026 17:19

ԵԱՏՄ անդամները գազը գնում են հինգ անգամ ավելի էժան, քան Եվրոպայում. Միշուստին

02.10.2026 17:18

Հրապարակվել են վարորդական իրավունքի վկայական ստանալու տեսական քննության նոր հարցաշարերը

02.10.2026 17:11

Բրյուսելում քննարկվել է Երևանում կայանալիք COP17-ի նախապատրաստական աշխատանքների ընթացքը

02.10.2026 17:08