Կրակոցներ Գորիս քաղաքում

31.10.2022 14:05
1608

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ հոկտեմբերի 30-ին, կրակոցներ են հնչել Սյունիքի մարզում։ Ժամը 18։25-ի սահմաններում «Գորիս» բժշկական կենտրոնից ոստիկանության Գորիսի բաժին ահազանգ է ստացվել, որ «ձախ ազդրի և աջ զստային շրջանի հրազենային վիրավորում» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի։  Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց են մեկնել ոստիկանության Սյունիքի մարզային վարչության պետ Ալիկ Մամիկոնյանն ու վարչության պետի տեղակալ Մկրտչյանը։  Ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության խումբը՝ քննիչ Մկրտչյանի գլխավորությամբ։  Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ վիրավորը Սյունիքի մարզի բնակիչ 29-ամյա Ալեն Առուշանյանն է։  Մինչ բժիշկները պայքարում էին նրա կյանքի համար, ինչը հաջողվել է, ոստիկանության Սյունիքի մարզային վարչության քրեական հետախուզության խմբի և ոստիկանության Գորիսի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները պարզել են, որ նույն օրը, ժամը 17։30-ի սահմաններում Գորիս քաղաքի «Նոր զանգեր» կոչվող տարածքում անձնական հարցերի շուրջ վիճաբանություն է տեղի ունեցել Ա․ Առուշանյանի և Սյունիքի մարզի բնակիչ 25-ամյա Գևորգ Շահնազարյանի միջև, որի ժամանակ էլ վերջինս կրակոցներ է արձակել ու հրազենային վնասվածքներ պատճառել Ա․ Առուշանյանին։ Սյունիքի մարզի ոստիկանները օպերատիվ տվյալներով պարզում են Գ․ Շահնազարյանի գտնվելու վայրը, այնուհետև բացատրական աշխատանքների արդյունքում Գ․ Շահնազարյանը ներկայանում է ոստիկանության Գորիսի բաժին, ներկայացնելով նաև իր անվամբ հաշվառված «ՄՌ-155» տիպի 12 տ/չ ողորկափող որսորդական հրացանը և 1 հատ ձևափոխված փամփուշտ: Դեպքի վայրում էլ հայտնաբերվում են 5 հատ կրակված փամփուշների պարկուճներ և արնանման հետքեր։  Գ․ Շահնազարյանը ոստիկանության Գորիսի բաժնից ներկայացվել է Հայաստանի քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության Գորիսի քննչական բաժին։ Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ վիրավոր Ա․ Առուշանյանը Գորիս խոշորացված համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանի հորեղբոր՝ Անուշավան Առուշանյանի թոռն է։  

https://shamshyan.com/

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40