2018 թ. մեր երկրի հասարակական-քաղաքական կյանքում դարձավ բացառիկ. Տոնոյանի ուղերձը

30.12.2018 14:16
1104

ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանը ամանորյա շնորհավորական ուղերձ է հղել: Նա նշել է երկրում տեղքի ունեցած ներքին քաղաքական կարեւոր փոփոխություններին: Ընդգծել է այն նպատակները, որոնց հայ ժողովուրդը պետք է շարունակի հետեւել:

«Հայոց բանակի սիրելի՛ ծառայակից ընկերներ

2018 թվականը մեր երկրի հասարակական-քաղաքական կյանքում դարձավ բացառիկ: Բուռն քաղաքական գարունը սկիզբ դրեց գործընթացների, որոնք դեռ երկար իրենց հետքը կթողնեն պետական համակարգի բոլոր ոլորտներում եւ բոլորիցս կպահանջեն ուժերի առավելագույն լարում` համազգային մեր նպատակներն իրագործելու համար: Այս տարի էր, որ սահմանադրական փոփոխությունների արդյունքում ավարտվեց անցումը խորհրդարանական կառավարման համակարգին, իսկ Ազգային ժողովի արտահերթ ընտրությունները ժողովրդավարության ու ազատ կամարտահայտման աննախադեպ օրինակ էին:

Երկրի նոր կառավարման համակարգ, նոր ռազմաքաղաքական ղեկավարություն, սակայն նույնն է մեր խնդիրը՝ բարձր պատրաստականությամբ ապահովել Հայաստանի ու Արցախի խաղաղությունը: Նույնն է մեր խնդիրը՝ շարունակ ուժեղանալ՝ առավել բարձր որակավորմամբ եւ մարտունակ զինված ուժեր ունենալու համար: Նույնն է մեր խնդիրը՝ իշխանության համար լինել հզոր պատվար Արցախյան հարցի լուծման բանակցություններում: Եվ ի վերջո նույնն է մեր խնդիրը` պատմության միջով եւ սերնդեսերունդ մեզ հասած հայրենիքը պատվով, արժանապատվությամբ ու անսասան փոխանցել հաջորդ սերունդներին:

Ուզում եմ գիտակցեք, որ երկրում տեղի ունեցող ցանկացած իրողություն իրականում երկրորդվում, երրորդվում է անվտանգության ապահովման խնդիրներին, որոնց կենտրոնում մեր ժամանակակից բանակն է՝ արդիական սպառազինությամբ, կենսունակ եւ արդյունավետ նյութատեխնիկական ապահովմամբ: Եվ ինչպես մեր երկրում ամեն ինչ, Ամանորը նույնպես սկսվում է սահմանից ու բանակից. խաղաղ կդիմավորեք դուք նոր տարին, խաղաղ կդիմավորենք նաեւ մենք ազգովի, եւ եթե ուզում ենք տարվա ընթացքում հաջողել, դրա կարեւորագույն պայմանն այն է, որ հաջողեք դուք...

Այն, որ այս ճշմարտությունները Հայաստանի ու Արցախի քաղաքացուն, սփյուռքում ապրող մեր հայրենակցին ավելորդ անգամ հիշեցնել պետք չէ, եւ վստահաբար 2019 թվականի շեմին բաժակ բարձրացնելիս բոլոր ընտանիքներում առաջին հերթին երախտագիտության ու օրհնանքի մաղթանքներ են հղվելու ձեզ, մեր համաժողովրդական մեծագույն ձեռքբերումն է ու մեր անպարտելիության գլխավոր նախապայմանը: Եվ այս ընդհանուր գաղափարակցությունն ամենաակնառու ապացույցն է, որ մենք իրականում ճիշտ ուղու վրա ենք:

Ամանորի եւ Սուրբ Ծննդյան տոնի առթիվ՝ ամենայն բարիք եմ մաղթում ձեզ ու ձեր հարազատներին: Երախտագիտությամբ նայենք անցյալին, հավատով՝ ապագային, եւ թող 2019 թվականը դառնա նվիրական երազանքների իրականացման տարի, թե՛ ծառայության մեջ, թե՛ անձնական կյանքում հաղթանակներ, ուրախության ու հպարտության բազում առիթներ»,- ասել է Տոնոյանը:

armtimes.com

Կուրկուտի փառատոն․7 տարի ավանդույթի համով

15.11.2026 10:48

ԲԴԽ-ն կասեցրել է դատավորներ Մասիս Մելքոնյանի և Գևորգ Պողոսյանի լիազորությունները

14.11.2026 21:55

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21