2019-ին գրանցվել է 26 850 հանցագործություն, դատապարտվել 1556 քաղաքացի

23.09.2020 11:13
1449

Հայաստանում 2019 թ. գրանցվել է 26 850 հանցագործություն, ինչը նախորդ տարվա համեմատ ավել է 2172-ով. 2018 թ. արձանագրված հանցագործությունների թիվը եղել է 24678. 1lurer.am-ը տեղեկացավ ՀՀ վիճակագրական կոմիտեից:

Ըստ պաշտոնական վիճակագրության՝ ամենաշատը սեփականության դեմ ուղղված հանցագործություններն են՝ 14199, ինչը նախորդ տարվա համեմատ ավելացել է 2143-ով: ՀՀ-ում 2019-ին արձանագրվել է անձի դեմ ուղղված 4293 հանցագործություն, հասարակության անվտանգության, հասարակական կարգի և բնակչության առողջության  դեմ ուղղված 3987 հանցագործություն: Իսկ պետական իշխանության, ծառայության և կառավարման կարգի դեմ ուղղված հանցագործությունները նախորդ տարի եղել են 3055 հատ, որից 359 դեպք վերաբերվել է պաշտոնեական լիազորությունները չարաշահելուն, 324 գործ էլ՝ կաշառք ստանալուն, կաշառք տալուն և կաշառքի միջնորդությանը:

1lruer.am-ը տեղեկացավ նաև, որ 2019 թ. ՀՀ-ում դատապարտվել է 1556 մարդ, որից 38-ը՝ պաշտոնատար անձինք, 277-ը՝ զինծառայողներ: Ըստ Վիճակագրական կոմիտեի, դատապարտված անձանցից 46-ը եղել են անչափահաս, որից 1-ը՝ աղջիկ: Նրանց մեծ մասը դատապարտվել են սեփականության, նաև՝ կյանքի ու առողջության դեմ ուղղված հանցագործությունների համար:

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40