2020-ին սպասվում է ՀՆԱ-ի 6.2 տոկոս անկում. Կենտրոնական բանկը փոխել է իր կանխատեսումը

15.09.2020 17:22
1190

Կենտրոնական բանկը փոխել է 2020 թվականի ՀՆԱ-ի անկման սպասվող ցուցանիշը եւ նախկին 4 տոկոս անկման փոխարեն կանխատեսում է 6.2 տոկոս անկում: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը՝ հավելելով, որ անկման տեմպերի ուժեղացումը պայմանավորված է գյուղատնտեսության, շինարարության, ծառայությունների եւ արդյունաբերության ոլորտների խնդիրներով:

Համաձայն ԿԲ կանխատեսման` տարեվերջին գյուղատնտեսության ոլորտում անկումը կկազմի 1.1 տոկոս, արդյունաբերության ոլորտում՝ 2 տոկոս, շինարարության ոլորտում՝ 18.7, իսկ ծառայությունների ոլորտում՝ 6.1: Սպասվում է նաեւ հարկերի կրճատում 12.1 տոկոսով:

«Առաջին կիսամյակում գնահատվածից ավելի մեծ են եղել մասնավոր ծախսումները, որի զսպող ազդեցությունը ներքին պահանջարկի վրա մասամբ մեղմվել է Կառավարության իրականացրած հարկաբյուջետային քաղաքականության ազդեցությամբ»,- նշեց Գալստյանը՝ հավելելով, որ սպառումը եւս կրճատվել է սպասվածից ավելի շատ:

ԿԲ կանխատեսման համաձայն մասնավոր սպառման անկումը 2020 թվականին կկազմի 9.4 տոկոս, մասնավոր ներդրումները կկրճատվեն 20 տոկոսով, մասնավոր ծախսումները՝ 10.8 տոկոսով: Գնաճի ցուցանիշը 2020 թ. կկազմի 2.5 տոկոս:

Գալստյանի կարծիքով՝ ստեղծված իրավիճակում կարեւորվում է Կառավարության հարկաբյուջետային քաղաքականությունը, իսկ ԿԲ-ն իր հերթին պատրաստ է բանկերին ապահովել անհրաժեշտ իրացվելիությամբ:

 

armtimes.com

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40