2023 թ-ի հունվարի 1-ից հետո ծնված՝ գյուղում աշխատող ու խնամքի արձակուրդում գտնվող երեխայի ծնողը կստանա 69 հազար դրամ

04.11.2022 14:37
1159

ԱԺ հանձնաժողովների համատեղ նիստում՝ 2023 թվականի պետական բյուջեի քննարկման ժամանակ, աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը հայտնեց, որ «Ժողովրդագրական վիճակի բարելավում» ծրագրի մասով 2023 թվականի համար նախատեսվել է 51 միլիարդ 296 միլիոն դրամ:

«2023 թվականին էականորեն կավելանան մինչև 2 տարեկան երեխայի խնամքի նպաստի  գծով ծախսերը՝ 2022 թվականի համար նախատեսված 9 միլիարդ 352 միլիոն դրամի դիմաց: 2023 թվականի համար այս միջոցառման գծով ծախսերը կանխատեսվել են 20 միլիարդ 350 միլիոն դրամի չափով»,- ասաց նախարարը:

Վերջինս հայտնեց՝ 2023 թվականի հունվարի 1-ից հետո ծնված երեխաների համար մինչև 2 տարեկան երեխայի խնամքի նպաստ կնշանակվի բոլոր մայրերին՝ անկախ նրանց հաշվառման վայրից:

«Նախատեսվում է, որ խնամքի արձակուրդում գտնվող ծնողի դեպքում նպաստի չափը հաշվարկվելու է նվազագույն աշխատավարձի նկատմամբ Կառավարության սահմանած տոկոսից, իսկ չաշխատող կամ վարձու աշխատող հանդիսացող, բայց խնամքի արձակուրդում չգտնվող մայրերի դեպքում՝ խնամքի արձակուրդում գտնվողի համար սահմանված գումարի 80 տոկոսը չգերազանցող չափով: Գյուղաբնակ ու միաժամանակ խնամքի արձակուրդում գտնվող ծնողին խնամքի նպաստ կվճարվի նշված երկու գումարների հանրագումարի չափով: 

2023 թվականի հունվարի 1-ից հետո ծնված երեխաների՝ աշխատող ու խնամքի արձակուրդում գտնվող ծնողների համար նպաստի չափը կսահմանվի 37 հազար 500 դրամ,  իսկ դրանից առաջ ծնվածների դեպքում՝ 31 հազար 600 դրամ՝ ներկայիս 28 հազար 600-ի փոխարեն»,- մանրամասնեց Մկրտչյանը:

Ընդ որում, նրա խոսքով, գյուղական բնակավայրում աշխատող ու խնամքի արձակուրդում գտնվող ծնողը կստանա 69 հազար 100 դրամ, իսկ մինչ 2023 թվականին ծնվածների մասով՝ 63 հազար 200 դրամ:

https://www.armtimes.com/

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40