Անհայտ, բայց ոչ անհույս

30.06.2016 15:00
2097

Մարդկությանը պարբերաբար ուղեկցած պատերազմների ժամանակ միշտ էլ եղել են զինվորներ, որոնց ճակատագիրն այդպես էլ մնացել է անհայտ: Դա պատերազմի դաժան, բայց չգրված օրենքն է: Բացառություն չեղավ նաեւ Արցախյան պատերազմը. սյունեցի 28 ազատամարտիկի (18-ը՝ Կապանից) ճակատագրի մասին ցայսօր ոչինչ հայտնի չէ: Բաղաբուրջի հուշահամալիրում, որտեղ հավերժական քնով ննջում են Արցախյան պատերազմի նահատակները, հուշաքար-խաչքար է կանգնեցված անհայտ ճակատագրով ազատամարտիկների հիշատակին:

Հունիսի 29-ին Կապանում նշվեց անհայտ կորած ազատամարտիկների հիշատակի օրը: Մարզկենտրոնի սուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցում օրվա խորհրդին պատշաճող հոգեհանգստյան կարգ կատարեց Կապանի հոգեւոր հովիվ տեր Վահան քահանա Հեբոյանը: Այնուհետեւ մեքենաների շարասյունն ուղղություն վերցրեց դեպի Բաղաբուրջի հուշահամալիր: Անհայտ ճակատագրով ազատամարտիկների խաչքար-հուշաքարին ծաղկեպսակներ դրվեցին մարզային եւ քաղաքային իշխանությունների, զինվորականության կողմից:

Հիշատակի խոսք հնչեցրեց Արցախյան պատերազմի օրերին 97-րդ բրիգադի 6-րդ մոտոհրաձգային (Շիկահողի) բրիգադի շտաբի նախկին պետ Սպարտակ Ստեփանյանը: Շիկահողի գումարտակի տխուր էջը 1994 թվականի հունվարի 7-ն էր, երբ հակառակորդը հանկարծակի գրոհ ձեռնարկեց մեր դիրքերի վրա, յոթ հոգի Կապանից, այդ թվում գումարտակի հրամանատար Մարտուն Բադալյանն անհետ կորան, նրանց ճակատագիրը մինչեւ այսօր պարուրված է անհայտության մշուշով: Ս.Ստեփանյանը ցավով նշեց, որ ապրիլյան քառօրյա պատերազմում Շիկահողի գումարտակը զոհ ունեցավ՝ Գագիկ Փարսադանյան, ում աճյունը եւս ամփոփվեց Բաղաբուրջի հուշահամալիրում: Ծաղիկներ դրվեցին ապրիլյան քառօրյա պատերազմում զոհված կապանցի երեք ազատամարտիկի շիրիմներին:

Անհայտ կորած ազատամարտիկների հիշատակի օրվան նվիրված հուշ-ցերեկույթ տեղի ունեցավ Կապանի մշակույթի կենտրոնի փոքր դահլիճում: Սյունիքի մարզպետի տեղակալ Վարդան Դավթյանը ցավով նշեց հանգամանքը, որ թեեւ երկու տասնամյակից ավելի է, ինչ հրադադար է հաստատվել, բայց տասնյակ ընտանիքներ գտնվում են անորոշության մեջ, քանզի լուր չունեն իրենց հարազատների մասին. «Մենք պատկերացնում ենք նրանց ընտանիքների հուզական, սոցիալական վիճակը, որպես պետական մարմին, մեր տեսադաշտում ենք պահում նման ընտանիքներին՝ նրանց հոգսերը թեթեւացնելու նպատակով: Մենք այսօր հարգեցինք նրանց հիշատակը, իսկ դրա լավագույն միջոցը մեր հոգատար վերաբերմունքն է նման ընտանիքների հանդեպ»:

Հիշատակի խոսք ասացին Քաջարանի քաղաքապետ Վարդան Գեւորգյանը, Կապանի զինկոմ, փոխգնդապետ Լեոնիդ Գրիգորյանը, վաստակավոր ուսուցչուհի Ռոզա Քարամյանը, «Ընդդեմ իրավական կամայականությունների» հասարակական կազմակերպության նախագահ, ՀՀ պաշտպանության նախարարությանն առընթեր գերիների, պատանդների եւ անհայտ կորածների հարցերով հանձնաժողովի անդամ Լարիսա Ալավերդյանը: Զարինե Հակոբյանը, ով նույն հանձնաժողովի անդամ է, իր խոսքում այն միտքը հայտնեց, որ տղաները (խոսքն անհայտ ճակատագիր ունեցողների մասին է) չեն կորել, որ նրանք դեռեւս ռազմի դաշտում են, ասել է թե՝ հույսը վերջինն է մեռնում…

ՎԱՀՐԱՄ ՕՐԲԵԼՅԱՆ

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40