2023 թվականը կարող է դառնալ շատ կարևոր ժամանակաշրջան ինչպես աշխարհում, այնպես էլ մեր տարածաշրջանում. Դավիթ Բաբայան

03.01.2023 10:31
965

Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Դավիթ Բաբայանը վերլուծել է, թե ինչպիսին է լինելու 2023 թվականն աշխարհաքաղաքական տեսանկյունից:

Ըստ Բաբայանի՝ 2023 թվականը կարող է դառնալ շատ կարևոր ժամանակաշրջան ինչպես աշխարհում, այնպես էլ մեր տարածաշրջանում:

«Ինչպիսի՞ն է լինելու 2023 թվականն աշխարհաքաղաքական տեսանկյունից: Սա մի հարց է, որը հետաքրքրում է թե՛ հասարակ մարդկանց, թե՛, իհարկե, քաղաքական գործիչներին, վերլուծաբաններին, գիտնականներին։ Ընդհանուր առմամբ, լինում են համեմատաբար կայուն, խաղաղ, իներտ տարիներ։ Կան լարված, ողբերգական ժամանակաշրջաններ: Բայց կան նաև շրջադարձային ժամանակներ: Այդպիսին էին մեզ համար, օրինակ, 1985, 1988, 1991, 1992, 1993, 1994, 2016, 2018, 2020 թվականները, այո, դա չափազանց շատ, և՛ մեկ ժողովրդի, և՛ մի սերնդի համար։ Բայց այդպիսին է մեր ճակատագիրը, մեր խաչը, որը մենք պետք է կրենք։

Կրիտիկական ժամանակաշրջանների թվում կան նաև այնպիսիք, որոնք կարելի է որակել որպես կրկնակի ճակատագրական ժամանակաշրջաններ, երբ աշխարհաքաղաքական հիմնարար փոփոխություններ են տեղի ունենում ինչպես համաշխարհային, այնպես էլ տարածաշրջանային մակարդակներում։ Մեզ համար նման ժամանակահատվածներ կարելի է համարել, օրինակ, 1914-1923թթ. 1985-1991 թթ.:

2022 թվականին համաշխարհային աշխարհաքաղաքական ճեղքվածք է արձանագրվել, որն ազդում է նաև տարածաշրջանային գործընթացների վրա։ Ուստի 2023 թվականը կարող է դառնալ շատ կարևոր ժամանակաշրջան ինչպես աշխարհում, այնպես էլ մեր տարածաշրջանում։ Բայց այստեղ պետք է հիշել, որ աշխարհաքաղաքական ճեղքվածը պարտադիր չէ, որ դրսևորվի աղետներով, այն կարող է լինել նաև աղետների կանխարգելման շրջան։ Պետք է հասկանանք նաև, որ երկակի աշխարհաքաղաքական ցնցումների ժամանակաշրջանները հղի են ոչ միայն վտանգներով ու մարտահրավերներով, այլև մի շարք բարդ խնդիրների լուծումների հնարավորություններով ։ Պարզապես պետք է դիմանալ, քրտնաջան աշխատել և երբեք չկորցնել հավատն ու ինքնատիրապետումը»,-«Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Արցախի արտաքին գործերի նախարարի պաշտոնակատարը:

https://artsakhpress.am/

Ժամը 20:00-ի դրությամբ ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները

25.10.2026 21:31

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 17:00-ի դրությամբ

25.10.2026 20:12

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 14:00-ի դրությամբ

25.10.2026 15:30

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22