Դպրոցը` բանակի կողքին

20.02.2015 13:23
2592

Փետրվարի 7-ն է: Սիսիանի ավագ դպրոցի պատվավոր հյուրերն են գեներալ-մայոր Բասենցի Ազոյանի, գնդապետ Հովիկ Ազոյանի, շարքայիններ Աղվան Մինասյանի եւ Գրիգոր Գրիգորյանի հարազատները: Հպարտությամբ ու հուզումով են փակցնում հայրենիքին ու նրա բանակի կայացմանն իրենց կյանքն ու կենսագրությունը նվիրած անհատների պատկերով կրծքանշանները ու մեկ անգամ եւս համոզվում. նրանք մեզ հետ են, նրանք ասելիք ունեն, նրանց օրինակով դեռ սերունդներ պետք է դաստիարակվեն:

Բարձրաստիճան զինվորականներին ու պատվավոր հյուրերին կրթօջախի աշակերտները դիմավորում են դպրոցի բակում` եռագույն դրոշներով։ Տոնական օրվան ողջ դպրոցն է պատրաստվել: Այստեղ միշտ են լուրջ տեղ հատկացրել ռազմահայրենասիրական դաստիարակությանը: Այսուհետ աշակերտներն աչքի առաջ նաեւ կոնկրետ ու վառ օրինակներ կունենան:

Առաջինը կտրվում է խնամքով ձեւավորված «Փառքի սրահի» ժապավենը: «Եվ արդ հավերժի մեծ գիրկն եք գնում» խորագրի ներքո Բասենցի Ազոյանի, Աղվան Մինասյանի, Հովիկ Ազոյանի եւ Գրիգոր Գրիգորյանի նկարներն են, կենսագրությունները:

Գեներալ-լեյտենանտ Մուրազ Սարգսյանը կարեւորում է. «Այստեղ աշակերտները հնարավորություն կունենան ծանոթանալու նաեւ ՀՀ ազգային, Արցախի հերոսներին, ինչպես նաեւ Հայրենական մեծ պատերազմում իրենց արիությամբ առանձնացած սիսիանցի 4 հերոսներին` Գեորգի Առուստամյանին, Լիպարիտ Իսրայելյանին, Անդրանիկ Մանուկյանին, Սամսոն Մկրտումյանին, Լեռնահայաստանի պաշտպաններ Գարեգին Նժդեհին ու Պողոս Տեր-Դավթյանին: Դե իսկ Սիսական գնդի անցած հերոսական ուղու մասին կհիշեցնեն սիսիանցի հերոս տղաների խմբակային լուսանկարն ու Վազգեն Սարգսյանի հանրահայտ խոսքերը. ««Սիսական» մոտոհրաձգային գունդը շտապ օգնություն է: Որտեղ ամենաթեժ մարտն է, գունդն այնտեղ է…»:

Հրանտ Մինասյանը հուզմունքով է կարդում որդուն` վաղամեռիկ բանաստեղծ-ազատամարտիկ Աղվան Մինասյանին հասցեագրված խոսքերը. «Ապրեց որպես բանաստեղծ` հախուռն ու ինքնազոհ կյանքով եւ նաhատակվեց հերոսաբար…»: Շնորհակալ է` դպրոցի գրադարանն այսուհետ որդու անունով է կոչվելու:

Ավագ դպրոցի աշակերտներն այսուհետ ռազմարվեստի պատմությանը կծանոթանան Բասենցի Ազոյանի անվան դասարանում։ Ժապավենը կտրում է գեներալ-մայորի դուստրը` Լիանա Ազոյանը. «Ես երբեք չեմ կորցնում այն զգացողությունը, որ հայրս իմ կողքին է: Այսօր ինձ համար կրկնակի ուրախություն է, քանի որ հաղորդակցվում եմ այն պատմությանը, որի կերտմանը նաեւ իմ հայրն է մասնակցել: Ընդհանրապես մեր գերդաստանից շատերն են տարբեր ժամանակներում իրենց կարողություններն ու հնարավորությունները ներդրել երկրի կայացման ու զարգացման գործում: Հպարտ եմ, որ այսօր այստեղ եմ»:

«Պարոն գեներալ-լեյտենանտ, 12-րդ իրավագիտական դասակը պատրաստ է ներկայացնելու գեներալ-մայոր Բասենցի Ազոյանի անվան ռազմարվեստի պատմության կաբինետը», – զեկուցում է դասակի հրամանատար-աշակերտ Հովակիմյանը: Աշակերտները գիտեն` Սիսիանի շրջանի Վաղատնի գյուղում ծնված զինվորականը մեծ ավանդ է ներդրել ինչպես հայ, այնպես էլ Խորհրդային Միության հետախուզության պատմության մեջ: 1970-ական թթ.-ից աշխատել է Խորհրդային Միության հետախուզության համակարգի կենտրոնական ապարատում: Իրանի Իսլամական Հանրապետությունում եղել է Խորհրդային Միության դեսպանության կցորդ, այնուհետեւ` Աֆղանստանում Խորհրդային Միության փոխհյուպատոս: 1992թ. ՀՀ ԱԱԾ հետախուզության գլխավոր վարչության ղեկավարն էր, 1995-ից` ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի հետախուզության վարչության պետը:

Հաջորդիվ բացվեց Սիսական գնդի հիմնադիր-հրամանատար, գնդապետ Հովիկ Ազոյանի անվան հրաձգարանը։ Հենց այդ դասարանում այսուհետ ավագ դպրոցի աշակերտները կրակային պատրաստություն կանցնեն, կծանոթանան զենքի տեսակներին, դրանց կառուցվածքին, խնամքի, պահպանության եւ օգտագործման կանոններին:

«Ես ուրախ եմ, որ էսպիսի բանակ ունենք: Ազոյանի երազած բանակն է: Տխուր եմ, որ նրանք մեզ հետ չեն, բայց եւ հպարտ, որ իրենց թողած հետքը կա, – ասում է Հովիկ Ազոյանի այրին` Նաթելա Ազոյանը: – Խոնարհվում եմ ոսկեբազուկ զինվորների առաջ: Սիսիանցին միշտ հաղթել է ու կհաղթի: Գլուխը միշտ բարձր հաղթանակել է նաեւ մեր ժողովուրդը: Այս ամենը հենց դպրոցից է սկսվում»:

Ավագ դպրոցի մարտարվեստի դասասենյակը կկրի աֆղանական հատուկ դեսանտային զորամասում ծառայած, Արցախյան ազատամարտին իր կյանքը նվիրաբերած Գրիգոր Գրիգորյանի անունը: Մարտարվեստի գաղտնիքները յուրացնելուն կօգնեն համապատասխան ուսուցողական պաստառները:

Դպրոցի դահլիճում ներկաներին հրամցված միջոցառումը` ուղեկցված երգով, պարով ու ասմունքով, օրվա չորս հերոսին ու հայոց բանակի կազմավորման 23-րդ տարեդարձին էր նվիրված:

Վերջում բեմը ցուցադրական մարտադաշտի վերածեց Սիսիանի զորամասի հետախուզական վաշտը:

Կազմակերպված միջոցառման ու ռազմահայրենասիրական դաստիարակության համար նախատեսված դասարանների ձեւավորման եւ ընդհանրապես դպրոց-բանակ կապն ամրապնդելու համար կրթօջախի տնօրենությանը շնորհակալություն հայտնեց պաշտպանության նախարարի խորհրդական, գեներալ-լեյտենանտ Մուրազ Սարգսյանը:

«Մենք մեր պարտքն ենք կատարում: Դպրոցը միշտ զինվորի կողքին է: Մենք ուղղակի պարտավոր ենք անել ամեն ինչ, որ ցանկացած աշակերտ լինի հայրենասեր, օրինապահ: Ես վստահ եմ` մեր դպրոցի շրջանավարտներն ազգի արժանի զինվոր կդառնան», – ասում է ավագ դպրոցի տնօրեն Նաիրա Ներսիսյանը, ով պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հրամանով պարգեւատրվեց «Վազգեն Սարգսյան» մեդալով:

Մի շարք աշխատակիցներ ու աշակերտներ պատվոգրեր ու շնորհակալագրեր ստացան: Զինղեկ Հրայր Գրիգորյանին ավագ լեյտենանտի կոչում շնորհվեց: Արցախյան ազատամարտի հրամանատար Աշոտ Մինասյանն արժանացավ «Հունան Ավետիսյան» մեդալի:

Այսօրվա աշակերտը վաղվա զինվորն է, ու որքան բարձր մակարդակով իրականացվի ռազմահայրենասիրական դաստիարակությունը դպրոցում, այնքան մարտունակ ու անխոցելի կլինի հայկական բանակը` համոզված է գեներալ-լեյտենանտ Մուրազ Սարգսյանը: «Մենք ազգովի պիտի պատրաստ լինենք թշնամու յուրաքանչյուր ոտնձգության, – նշում է նա: – Մենք իսկապես ունենք հզոր բանակ, ու բոլորս պետք է կանգնած լինենք բանակի ու հայ զինվորի կողքին»:

ԱՆՆԱ ԱՎԵՏԻՍՅԱՆ

Ինչպես հայրս ասել է՝ այս դատավարությունն ուղղված է Հայաստանի Հանրապետության դեմ. Դավիթ Իշխանյանի որդին` Եվրոպական խորհրդարանում

15.07.2026 00:27

Միացյալ Նահանգները հարվшծների նոր շարք է սկսել Իրանի դեմ․ ԱՄՆ ԶՈւ կենտրոնական հրամանատարություն

15.07.2026 00:18

Հարվшծներ են հասցվել Քուվեյթում գտնվող ԱՄՆ ռшզմական օբյեկտներին

14.07.2026 21:21

Քո կյանքը պայքար էր, ծառայություն և նվիրում հայրենիքին. Մանվել Գրիգորյանի դստեր շնորհավորանքը

14.07.2026 19:23

Բրյուսելում անցկացվում է «Ադրբեջանում հայ քաղաքական բանտարկյալները և ԵՄ ներգրավվածության հրամայականը» խորագրով համաժողով

14.07.2026 16:44

Ողբերգական դեպք. 13-ամյա աղջիկը մահացել է, չարաշահել է էներգետիկներ․ «Հրապարակ» Հասարակություն 14 Հուլիս, 2026 15:57

14.07.2026 16:00

Իրանում նոր պայթյուններ են լսվել. ԶԼՄ-ներ

14.07.2026 15:36

Հայաստանում ծնելիության ցուցանիշները շարունակում են նվազել

14.07.2026 15:23

Լյուդվիգ Մկրտչյանը Բաքվի բանտում պայքարում է կյանքի համար. ահազանգում է փաստաբանը

14.07.2026 15:14

Իրանի նախկին նախագահ Մահմուդ Ահմադինեժադը տնային կալանքի տակ է իսրայելական հետախnւզության հետ ենթադրյալ կապերի պատճառով. New York Times

14.07.2026 13:01

Ալիևի բացահայտումը․ քառասունչորսօրյա պատերազմում ՏԱՍՍ-ը աշխատել է որպես Ադրբեջանի պետական գործակալություն

14.07.2026 12:58

Ռոբերտ Աբիսողոմոնյանը և ՄԱԿ գլխավոր քարտուղարի տեղակալը քննարկել են հոկտեմբերին ՀՀ-ում անցկացվելիք COP17-ին ընդառաջ իրականացվող աշխատանքները

14.07.2026 12:10