«Զանգեզուր տեքստիլ» ՓԲ ընկերության հայտարարությունը

03.11.2020 18:04
6614

«ԶԱՆԳԵԶՈՒՐ ՏԵՔՍՏԻԼ» ՓԲԸ-ն (այսուհետ նաև՝ Ընկերություն) տեղեկացնում է, որ 2020թ. նոյեմբերի 21-ին, ժամը 14-ին, Ընկերության՝ ք.Գորիս, Գ.Տաթևացու 5 հասցեում գտնվող վարչական շենքում, գումարվելու է ընկերության բաժնետերերի արտահերթ ընդհանուր ժողով, որի օրակարգում ընդգրկված են հետևյալ հարցերը.

  1. Ընկերության 10000 ՀՀ դրամ անվանական արժեքով 2113 հատ հասարակ անվանական բաժնետոմսերի համախմբման (կոնսոլիդացման) մասին որոշման ընդունում:
  2. Ընկերության հասարակ անվանական բաժնետոմսերի համախմբման (կոնսոլիդացման), բաժնետոմսերի փոխարկման և բաժնետոմսերի հետգնման կարգի հաստատում:
  3. Ընկերության կանոնադրության փոփոխության հաստատում:

Ընկերության բաժնետերերի արտահերթ ընդհանուր ժողովներին մասնակցելու իրավունք ունեցող բաժնետերերի ցուցակը կազմելու ամսաթիվը 2020թ. նոյեմբերի 20-ն է՝ նոյեմբերի 19-ի ավատի դրությամբ ընկերության բաժնետերերի ռեեստրի տվյալների հիման վրա:

Օրակարգի հարցերին վերաբերվող փաստաթղթերին ծանոթանալու, ինչպես նաև լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք մինչև 2020թ. նոյեմբերի 20-ը դիմել Ընկերությանը վերը նշված հասցեով, աշխատանքային օրերին,  ժամը  11:00 -ից մինչև 16:00 -ն: Հեռ. (077) 772552:

Ժողովի մասնակիցների գրանցումը կատարվելու է 2020թ. նոյեմբերի 21-ի ժամը 13:30-ից-14:00-ը:

Անձը հաստատող փաստաթղթի առկայությունը պարտադիր է:

Ի  ԳԻՏՈՒԹՅՈՒՆ

Եթե Ընկերության բաժնետերերի արտահերթ ընդհանուր ժողովում որոշում ընդունվի Ընկերության 10000 (տաս հազար) ՀՀ դրամ անվանական արժեքով հասարակ անվանական բաժնետոմսերի համախմբման (կոնսոլիդացման) մասին՝ ըստ նախատեսված համախմբման (կոնսոլիդացման) կարգի, ապա Ընկերության կանոնադրության մեջ կկատարվեն փոփոխություններ, համաձայն որոնց Ընկերության կանոնադրական կապիտալի չափը, մնալով ամփոփոխ, արդեն բաժանված կլինի 10 (տաս) հատ սովորական (հասարակ) անվանական բաժնետոմսերի` յուրաքանչյուրը 2113000 (երկու միլիոն հարյուր տասներեք հազար) ՀՀ դրամ անվանական արժեքով: Համախմբման (կոնսոլիդացման) արդյունքում առաջացած կոտորակային բաժնետոմսերն ենթակա են հետգնման Ընկերության կողմից:

Համաձայն «Բաժնետիրական ընկերությունների մասին» ՀՀ օրենքի 57-րդ հոդվածի 1-ին կետի դրույթների, Ընկերության այն բաժնետերերը, ովքեր կքվեարկեն դեմ, կամ կանոնադրության փոփոխության հարցով քվեարկությանը չեն մասնակցի, իրավունք կունենան Ընկերությունից պահանջել բաժնետոմսերի հետգնման գնի որոշում և իրենց պատկանող բաժնետոմսերի կամ դրանց մի մասի հետգնում: Նշված իրավունքը վերապահվում է միայն 2020 թվականի նոյեմբերի 19-ի ավարտի դրությամբ Ընկերության բաժնետերերի ռեեստրում գրանցված բաժնետերերին:

Բաժնետոմսերի հետգնման պահանջի իրավունք ունեցող բաժնետերերը կամ նրանց լիազորված անձինք, մինչև բաժնետոմսերի համախմբման ամրագրումը, կարող են կանոնադրության փոփոխության մասին որոշումը ընդունելու պահից Ընկերության հասցեով ուղղել գրավոր դիմում` իրենց պատկանող 10000 ՀՀ դրամ անվանական արժեքով բաժնետոմսերի  հետգնման պահանջով՝ հայտնելով հետգնման  ենթակա բաժնետոմսերի քանակը և իրենց հասցեն: Բաժնետոմսերի հետգնման պահանջի իրավունքը բաժնետերերը կարող են իրականացնել կանոնադրության փոփոխության մասին որոշումը ընդունելու պահից 45 օրվա ընթացքում, եթե մինչև այդ ժամկետի ավարտը համախմբման կապակցությամբ Ընկերության կանոնադրության փոփոխությունները չգրանցվեն: Համախմբման կապակցությամբ Ընկերության կանոնադրության համապատասխան փոփոխությունների պետական գրանցման պահից Ընկերության 2113000 ՀՀ դրամ անվանական արժեքով հաշվարկված կոտորակային բաժնետոմսերը (կամ` այդ բաժնետոմսերին համապատասխան 10000 ՀՀ դրամ անվանական արժեքով բաժնետոմսերը) կհամարվեն հետգնված Ընկերության կողմից: Հետգնված բաժնետոմսերի դիմաց վճարումները կիրականացվեն Ընկերության բաժնետոմսերի հետգնման կարգին համապատասխան:

Համախմբման ժամանակ կկատարվի Ընկերության բաժնետիրոջ անունով ձևակերպված 10000 ՀՀ դրամ անվանական արժեքով հասարակ անվանական բաժնետոմսերի ընդհանուր քանակի վերահաշվարկ:

Այն դեպքում, երբ Ընկերության բաժնետիրոջ անունով ձևակերպված 10000 ՀՀ դրամ անվանական արժեքով հասարակ անվանական բաժնետոմսերի ընդհանուր քանակի և համախմբման գործակցի (10/2113) արտադրյալը մեկից պակաս չէ, ապա Ընկերության բաժնետիրոջ անունով կձևակերպվի նշված արտադրյալի ամբողջական մասին համապատասխան 2113000 ՀՀ դրամ անվանական արժեքով հասարակ անվանական բաժնետոմսեր, իսկ նշված արտադրյալի կոտորակային մասին համապատասխան 2113000 ՀՀ դրամ անվանական արժեքով հասարակ անվանական բաժնետոմսերը հետ կգնվեն Ընկերության կողմից և կգրանցվեն նրա հաշվին:

Այն դեպքում, երբ Ընկերության բաժնետիրոջ անունով ձևակերպված 10000 ՀՀ դրամ անվանական արժեքով հասարակ անվանական բաժնետոմսերի ընդհանուր քանակի և համախմբման գործակցի (10/2113) արտադրյալը մեկից պակաս է, ապա  նշված արտադրյալի կոտորակային մասին համապատասխան 2113000 ՀՀ դրամ անվանական արժեքով հասարակ անվանական բաժնետոմսերը հետ կգնվեմ Ընկերության կողմից և կգրանցվեն նրա հաշվին, իսկ Ընկերության 10000 ՀՀ դրամ անվանական արժեքով հասարակ անվանական բաժնետոմսերի սեփականատիրոջ անունով այլևս Ընկերության բաժնետոմս չի ձևակերպվի:

Ընկերության բաժնետոմսերը հետ կգնվեն անկախ գնահատողի կողմից համախմբման մասին ժողովի որոշման դրությամբ որոշված շուկայական արժեքով: Ընկերության 2113000 ՀՀ դրամ անվանական արժեքով հաշվարկված կոտորակային բաժնետոմսի շուկայական արժեքը կորոշվի այդ բաժնետոմսի ձևավորման համար հիմք ծառայած 10000 ՀՀ դրամ անվանական արժեքով բաժնետոմսերի քանակի և դրանց շուկայական արժեքի արտադրյալով:

Ընկերությունը նաև տեղեկացնում է, որ.

  1. 2020 թվականի հոկտեմբերի 10-ին անցկացված Ընկերության բաժնետերերի առաջին արտահերթ ժողովում ընդունվել են հետևյալ որոշումները.
  1. Ընկերության 2019թ. գործունեության արդյունքներով ձևավորված 3389000 ՀՀ դրամ զուտ շահույթից 2000000 ՀՀ դրամը հատկացնել Ընկերության տեղաբաշխված բաժնետոմսերի դիմաց տարեկան շահութաբաժինների վճարմանը, 1000000 ՀՀ դրամը տրամադրել Հայաստան Համահայկական հիմնադրամին, իսկ մնացած 389000 ՀՀ դրամը թողնել Ընկերության տրամադրության տակ:
  2. 11.10.2020թ. սկսած, Ընկերության բաժնետիրոջ՝ շահութաբաժինները ստանալու համար դիմումը և վճարման համար անհրաժեշտ տեղեկությունները ստանալուց առավելագույնը 30 օրացույցային օրվա ընթացքում, մեկ բաժնետոմսի համար 946.50 ՀՀ դրամ շահութաբաժնի հաշվարկով, տարեկան շահութաբաժիններ վճարել Ընկերության բաժնետերերի ռեեստրում 08.10.2020թ. ավարտի դրությամբ գրանցված բաժնետերերին:
  1. 2020 թվականի հոկտեմբերի 10-ին անցկացված Ընկերության բաժնետերերի երկրորդ արտահերթ ժողովի ժողովում ընդունվել են հետևյալ որոշումները.
  1. Ընկերության տնօրենների խորհրդի քանակական կազմը հաստատել հինգ անդամից:
  2. Ընկերության տնօրենների խորհրդի անդամներ ընտրել Մայիս Թունյանին, Աստղիկ Բաղդասարյանին, Եղիշե Թունյանին, Արթուր Քյարունցին և Մարտուն Մալինցյանին:
  3. Ընկերության տնօրեն նշանակել Եղիշե Թունյանին:
  4. Վաղաժամկետ դադարեցնել Ընկերության վերստուգող հանձնաժողովի անդամների լիազորությունները:
  5. Ընկերության վերստուգող հանձնաժողովի իրավասությունները դնել վերստուգողի վրա:
  6. Ընկերության վերստուգող ընտրել Արևիկ Մինասյանին:

«ԶԱՆԳԵԶՈՒՐ ՏԵՔՍՏԻԼ»  ՓԲԸ

 

Հարվшծներ են հասցվել Քուվեյթում գտնվող ԱՄՆ ռшզմական օբյեկտներին

14.07.2026 21:21

Քո կյանքը պայքար էր, ծառայություն և նվիրում հայրենիքին. Մանվել Գրիգորյանի դստեր շնորհավորանքը

14.07.2026 19:23

Բրյուսելում անցկացվում է «Ադրբեջանում հայ քաղաքական բանտարկյալները և ԵՄ ներգրավվածության հրամայականը» խորագրով համաժողով

14.07.2026 16:44

Ողբերգական դեպք. 13-ամյա աղջիկը մահացել է, չարաշահել է էներգետիկներ․ «Հրապարակ» Հասարակություն 14 Հուլիս, 2026 15:57

14.07.2026 16:00

Իրանում նոր պայթյուններ են լսվել. ԶԼՄ-ներ

14.07.2026 15:36

Հայաստանում ծնելիության ցուցանիշները շարունակում են նվազել

14.07.2026 15:23

Լյուդվիգ Մկրտչյանը Բաքվի բանտում պայքարում է կյանքի համար. ահազանգում է փաստաբանը

14.07.2026 15:14

Իրանի նախկին նախագահ Մահմուդ Ահմադինեժադը տնային կալանքի տակ է իսրայելական հետախnւզության հետ ենթադրյալ կապերի պատճառով. New York Times

14.07.2026 13:01

Ալիևի բացահայտումը․ քառասունչորսօրյա պատերազմում ՏԱՍՍ-ը աշխատել է որպես Ադրբեջանի պետական գործակալություն

14.07.2026 12:58

Ռոբերտ Աբիսողոմոնյանը և ՄԱԿ գլխավոր քարտուղարի տեղակալը քննարկել են հոկտեմբերին ՀՀ-ում անցկացվելիք COP17-ին ընդառաջ իրականացվող աշխատանքները

14.07.2026 12:10

ԱՄՆ-ն հինգ ժամ հարվածել է Իրանին․ Թրամփը տեղեկացրել է Կոնգրեսին ռազմական գործողությունների վերսկսման մասին

14.07.2026 12:04

Ուկրաինական ԱԹՍ-ները հարվածել են Ռուսաստանի երկու նավթավերամշակման համալիրների

14.07.2026 12:00