Այսօր Լեռնահայաստանի Սպարապետ Գարեգին Նժդեհի հիշատակի օրն է

21.12.2024 12:34
1064

Գարեգին Նժդեհին նվիրված «Սյունյաց երկիր մշակութային» թերթի համարին ծանոթացեք այստեղ:

Հատվածներ  Արման Ամրիկյանի «Սպիտակ արծիվը» պատմափաստագրական վիպակից.

«Աշնանային այդ օրը ընդմիշտ տպավորվեց Աբովյանի հոգում։ Մելքումովի հետ նրանք զբոսանքի տարան սպարապետին։ Մեքենան դուրս եկավ Պետական անվտանգության նախարարության շենքի բակից և ուղղություն վերցրեց դեպի հաղթանակի զբոսայգի։

Պայծառ, արևոտ օր էր։ Նժդեհը ագահորեն նայում էր իր համար հրաշքի նմանվող Երևանի փոփոխություններին։ Գավառային, ավելի շատ գյուղական բնույթի քաղաքը վերածվել էր տուֆակերտ իսկական քաղաքի։ Մեքենան անցավ Աբովյանի պուրակը և սկսեց ծանրորեն բարձրանալ ճանապարհով։ Առավոտյան ժամերն էին, և շրջապատում գրեթե մարդ չկար։ Նժդեհը դանդաղ իջավ մեքենայից և Մելքումովի ու Աբովյանի ուղեկցությամբ քայլեց դեպի Երևանը նայող պուրակի կողմը։ Հանկարծ նրա տեսադաշտում բացվեց հրաշք քաղաքը, որին, ասես հեռվից սատարում էր երկգագաթանի սուրբ սարը՝ Արարատը։

Ուղեկիցները մի քանի քայլ հետ մնացին։ Սպարապետը չէր հավատում իր աչքերին։ Նա երկար, շատ երկար նայեց քաղաքին, ապա շուռ եկավ, և նրա ուղեկիցները տեսան սպարապետի արցունքակալած աչքերը։ Հազար ու մի արգելքներ, դժվարություններ տեսած ու հաղթահարած երկաթյա զինվորականը լաց էր լինում․․․

 – Կարելի՞ է մի բուռ հող վերցնեմ այստեղից, – խնդրագին դիմեց սպարապետը։

Իհարկե՛, – իսկույն պատասխանեց Մելքումովը։

Տարիքն առած զորավարը գրպանից հանեց թաշկինակը, կռացավ և դողդղացող ձեռքերով սկսեց հող լցնել թաշկինակի մեջ։ Նրա չդադարող արցունքներն ընկնում էին թաշկինակի մեջ հավաքված հողի վրա։ Կապելով թաշկինակի թանկագին գանձը՝ Նժդեհը կրկին շրջվեց Երևանի կողմը․․․

Մեքենան դանդաղ անցնում էր Նժդեհին ծանոթ և այդքան նոր ու անծանոթ Երևանի փողոցներով։

Հիշո՞ւմ եք, այս ի՞նչ շենք է, – կարծես միամտորեն հարցրեց Աբովյանը։

Հիշո՛ւմ եմ, տղաս, հիշում, սա մեր պառլամենտի շենքն է, – պատասխանեց սպարապետը։ Այդ գիշեր Նժդեհը չկարողացավ քնել։

***

Մելքումովը տխուր հայացքով նայում էր կարծես կրկին շատ ծերացած սպարապետին։ Նա մեծ դժվարությամբ հայտնել էր, որ ԽՍՀՄ-ը փոխել է իր քաղաքական կուրսը և արտաքին գործերի նախարար Մոլոտովը համայն աշխարհին հայտարարել է, թե ԽՍՀՄ-ը որևէ տարածքային խնդիր չունի իր հարևանի հետ։ Դա վերջն էր։ Սկսած դժվարին, բայց և հեռանկարային գործունեության վերջը։ Սակայն դա չէր միայն, որ կրծում էր Մելքումովի հոգին։ Փաստորեն, նա, կամա թե ակամա, դարձել էր մեծ հայի, մեծ զորավարի ու մտավորականի ողբերգության վկան ու մասնակիցը։

 – Գուցե՞, այնուամենայնիվ, մնաք Հայաստանում, – կրկին փորձեց համոզել Մելքումովը։

Հարկ չկա տանջվելու, – հայրաբար խոսեց սպարապետը։ Հասկանում եմ, դուք ևս ծանր եք ապրում այս անհեթեթ վերջաբանը, բայց ես չեմ կարող ուրախացնել իմ թշնամիներին։ Ես արդեն ծեր եմ, այո՛, ծեր եմ և երկար չեմ դիմանա բանտային պայմաններին, իսկ մեռնել Հայաստանի բանտում՝ նշանակում է ուրախացնել թուրքերին։ Ո՛չ, Նժդեհը Հայաստանի բանտում չի մեռնի։ Խնդրանքս մեկն է, մի անգամ էլ պտտվեմ Երևանի փողոցներով․․․

1955 թ դեկտեմբերի 21-ի երեկոն էր։ Կուզմենկոն մոտեցավ լուռ պառկած ծերունուն և ուղղեց նրա վրա գցած շորը։ Հանկարծ լսեց ինչ-որ մեծ թռչունի թևերի թափահարման ձայն, և, զարմացած, մոտեցավ բանտաճաղերով փակված պատուհանին։ Ա՜յ քեզ հրաշք։ Օդում սավառնում էր սպիտակ մի արծիվ։ Պտտվում էր բանտի շուրջը, ապա ցած սլացավ, և, թևերը հավաքելով՝ նստեց պատուհանի մոտ։ Ասես, մարդկային աչքերով նայում էր ներս։

Կուզմենկոն ակամա ետ քաշվեց։ Արծիվը սուր հայացքն ուղղեց լուռ պառկած ծերունուն։ Վախճանվել էր։

Անմահությունն ու հավերժությունը սպիտակ արծվի թևերով իջան Եղիշե քահանա Հարությունյանի օջախի երդիկին, նրա զավակի ծննդյան սուրբ պահին։

Հավերժության ճամփորդ Գարեգին Նժդեհը, Սպիտակ Արծվի անկասելի սլացքով մխրճվեց Անվերջ Ապագայի մեջ՝ դառնալով իր ազգի մշտական ուղեկիցն ու անմար փարոսը։

Մեկնարկել է Սյունիքի մարզի տղամարդկանց շախմատի 26-րդ առաջնությունը

04.08.2026 11:13

Գևորգ Փարսյանը հերթական աշխատանքային շրջայցն է կատարել համայնքի շինհրապարակներում

03.08.2026 23:01

Նախարարների մեծ մասը վերանշանակվել են իրենց պաշտոններում

03.08.2026 17:58

Գարիկ Բոշյանը նշանակվել է Երևանի Արարատ կոնյակի-գինու-օղու կոմբինատի կառավարիչ

03.08.2026 16:54

Կրասնոդարի երկրամասում ԱԹՍ-ի հարձակման հետևանքով երեք մարդ է զոհվել

03.08.2026 16:08

Թե ինչ է լինում հետո, երբ կիսագրագետ մի կին ձեռք է բերում ՀՀ օրենքներից վեր կանգնելու և անպատիժ գործելու կարգավիճակ

03.08.2026 15:43

Ռուբեն Ռուբինյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահ

03.08.2026 15:07

Արեգնազ Մանուկյանի դուստրը 14-ամյակը ու սեպտեմբերի 1-ին դպրոցը առանց մոր պիտի դիմավորի. Փաստաբան

03.08.2026 14:20

«Ուժեղ Հայաստան»-ը դեմ է քվեարկելու ԱԺ նախագահի պաշտոնում Ռուբեն Ռուբինյանի թեկնածությանը

03.08.2026 12:49

Մենք ներկայումս բանակցություններ չենք վարում ԱՄՆ-ի հետ. Էսմայիլ Բաղայի

03.08.2026 11:55

«Հայաստան» դաշինքի անունից ուզում եմ հայտարարել, որ մենք չենք մասնակցելու ԱԺ նախագահի ընտրության փակ քվեարկությանը. Գրիգորյան

03.08.2026 11:54

ՌԴ Բելգորոդի մարզում ուկրաինական ԱԹՍ-ի հարվածի հետևանքով երեխա է զոհվել

03.08.2026 11:11