Քանդակագործի անհատական ցուցահանդեսը՝ հետմահու

16.02.2023 14:24
2422

Կապանի արվեստի թանգարանում բացվեց քանդակագործ Լևոն Թումանյանի անհատական աշխատանքների ցուցահանդեսը՝ նվիրված  նրա հիշատակին:

Արվեստագետը ծնվել է Կապանում 1953 թվականին, ավարտել է Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանը, ապա 1978-ին ընդունվել և 1984-ին ավարտել է Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտը՝ նկարիչ-քանդակագործի որակավորմամբ: Կապանում մասնակցել է ցուցահանդեսների, նրա աշխատանքները գտնվում են անհատական հավաքածուներում: Հարազատները, մտերիմները որոշեցին Լևոնի աշխատանքների ցուցահանդես կազմակերպել, որի բացումը տեղի ունեցավ փետրվարի 15-ին:

Ցուցահանդեսը ներածական խոսքով բացեց գեղանկարիչ Բորիկ Մինասյանը՝ մասնավորապես նշելով, որ Կապանում քանդակագործը նկարիչների հետ մասնակցել է ցուցահանդեսների, բայց  անհատական ցուցահանդես առաջին անգամ է կազմակերպվում: Անդրադառնալով Լևոն Թումանյանի աշխատանքներին՝ բանախոսն ընդգծեց այն հանգամանքը, որ նա իր աշխատանքներում անդրադարձել է տարբեր թեմաների, իսկ դիպլոմային աշխատանքը եղել է Ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի քանդակը:

Էկրանից հնչեց Լևոն Թումանյանի կենդանի խոսքը. ցուցահանդեսի մասնակիցները որոշ մանրամասներ իմացան նրա ստեղծագործական կյանքից:

Լևոն Թումանյանի մասին հուշեր ներկայացրին քանդակագործ Ալեքսան Առաքելյանը, Կապանի Ալ. Շիրվանզադեի անվան պետական դրամատիկական թատրոնի դերասան Արտավազդ Գրիգորյանը, ուրիշներ:

Ներկաներին անկեղծ երախտագիտություն հայտնեց Սիլվա Թումանյանը՝ ցուցահանդեսին մասնակցելու համար, որն էլ ըստ ամենայնի հարգանքի տուրք էր իր ամուսնու հիշատակին:

Վահրամ Օրբելյան

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40