Տաթև համայնքի ղեկավար Սամվել Լալայանի շնորհավորական ուղերձը Մարտի 8-ի՝ Կանանց միջազգային օրվա առթիվ

08.03.2022 10:34
3246

Սիրելի՛ կանայք

Ջերմորեն շնորհավորում եմ գարնանային այս գեղեցիկ տոնի առթիվ: Պատահական չէ, որ գարնանամուտը սկսում ենք նվիրական այս օրը նշելով։ Դուք գարնան պես գարուն ու ջերմություն եք բերում հայ օջախներին և ձեր հոգատար վերաբերմունքի, անձնուրաց նվիրվածության շնորհիվ է, որ կայուն է մնում հայ ընտանիքը։

Այս հիասքանչ տոնը պատեհ առիթ է արտահայտելու այն խորը հարգանքի, սիրո և երախտագիտության զգացումը, որը մենք տածում ենք ձեր հանդեպ: Դուք զարդարում եք մեր կյանքը՝ անսահման նվիրվածությամբ և ջերմությամբ, ու մեզ մղում նոր նախաձեռնությունների:

Մեծ է ձեր ներդրումը նաև մեր պետության կայացման գործում և ձեր ակտիվ մասնակցությունը պետական կառավարման, հասարակական-քաղաքական կյանքի ամենատարբեր ոլորտներում։

Կրկին շնորհավորելով այս գեղեցիկ տոնի առթիվ ուզում եմ մեջբերել Մարտի Լարնի խոսքերը։ «Մարդ լինելը դժվար է, կին լինելն՝ առավել ևս»։ Բայց ես Լարնի խոսքում մի փոքր շտկում կանեի․ «Մարդ լինելը դժվար է, ՀԱՅ կին լինելն՝ առավել ևս»։

Խաղաղ երկինք, սեր ջերմություն բոլորիդ ընտանիքներին։

Տաթևի Համայնքապետարան Tatev Municipality

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40