Արթուր, Արթուր… Այդ ի՞նչ էիր արել, որ Սիսիանը քեզ լուսանցք նետեց

21.06.2021 15:37
7515

Սիսիան համայնքը նույնպես ձեռք էր բերել «Վերածնվող Հայաստան» նորահնար կուսակցության բերդաքաղաքի համբավ…

2021 թ. հունիսի 20-ի քվեարկությունը ցույց տվեց սակայն, որ դա ընդամենը պատրանք է, ուղեղային մորմոք…

25 139 ընտրող, 14 002 մասնակից…

Եվ «Հայաստան» դաշինքը, որում ընդգրկված էր նաեւ այսպես կոչված «Վերածնվող Հայաստանը», ստացավ ընդամենը 2 946 ձայն:

Նիկոլ Փաշինյանի գլխավորած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը մինչդեռ, ստացավ 8 373 ձայն:

«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը, որը տասը տարի շարունակ (շնորհիվ երջանկահիշատակ Աղասի Հակոբջանյանի) գլխավոր քաղաքական ուժն էր Սիսիանում, գրեթե դուրս մղվեց այդ համայնքից՝ ստանալով 372 ձայն:

Ուրիշ կուսակցություններ էլ Սիսիանում կողմանկիցներ ունեցան՝ 254 ընտրող քվեարկեց հօգուտ Ազատական կուսակցության, 157 հոգի՝ հօգուտ «Հանրապետություն» կուսակցության, 135 հոգի՝ հօգուտ «Հայ ազգային կոնգրես» կուսակցության:

Համայնքի մեջ մտնում են Սիսիան եւ Դաստակերտ քաղաքները, ինչպես եւ հետեւյալ գյուղական բնակավայրերը՝ Դարբաս, Շամբ, Ախլաթյան, Թանահատ, Շաքի, Աղիտու, Թասիկ, Շենաթաղ, Անգեղակոթ, Իշխանասար, Որոտնավան, Աշոտավան, Լծեն, Սալվարդ, Արևիս, Լոր, Վաղատին, Բալաք, Հացավան, Տոլորս, Բնունիս, Մուցք, Տորունիք, Բռնակոթ, Նժդեհ, Ցղունի, Գետաթաղ, Նորավան, Ույծ, Շաղատ:

 

 

«Շանթ Դաշինքի» թեկնածուների հանդիպումները Բեխում և Արամ Մանուկյան փողոցում

16.11.2026 22:54

Ադրբեջանում ձերբակալել են Դավիթ Իշխանյանի փաստաբան Էլչին Ամիրովին

16.11.2026 17:23

Հաջիևը ՆԱՏՕ-ի ներկայացուցիչներին ներկայացրել է Ադրբեջանի դիրքորոշումը տարածաշրջանային անվտանգության հարցում

16.11.2026 17:17

Հայաստանը՝ ընտրությունների շուրջ միջազգային առճակատման երկրների ցանկում․ Մեդվեդև

16.11.2026 17:08

ԱՄՆ-ում հաստատել են. Պուտինի, Թրամփի և Սի Ծինփինի հանդիպումը տեղի կունենա նոյեմբերի 19-ին

16.11.2026 14:36

Սպասվում է փոփոխական եղանակ․ ջերմաստիճանը կնվազի 3-5 աստիճանով

16.11.2026 14:13

Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Արթուր Նահապետյանին․ ո՞վ է հովանավորում Գորիսում վխտող ավազակախմբին, ո՞վ է կոռուպցիոն այդ հանդեսի շահառուն

16.11.2026 12:48

Բեմահարթակում «Երևան» փողային նվագախումբն էր

16.11.2026 12:40

Ռուսաստանն ու Վրաստանը վերսկսում են ուղիղ երկխոսությունը հատուկ ներկայացուցիչների մակարդակով

16.11.2026 12:35

Ստամբուլ-Երևան-Ստամբուլ երթուղով իրականացվել է 1-ին կանոնավոր բեռնափոխադրող չվերթը

16.11.2026 12:26

Դեղին քարտ՝ ՀԱՊԿ-ից, դատարկ խոստումներ՝ ԵՄ-ից, պահանջներ՝ Թուրքիայից ու Ադրբեջանի. Թևանյան

16.11.2026 12:07

Ադրբեջանի ներկայացուցիչները կժամանեն Հայաստան․սպասվում է քաղհասարակության նոր հանդիպումը

16.11.2026 11:55