Սյունիքի մարզում հրշեջ-փրկարարական կամավորական հենակետ է բացվել

06.04.2021 19:18
5303

Շրջակա միջավայրի նախարարության կողմից իրականացվող «Պահպանվող Տարածքների Աջակցման Ծրագիր-Հայաստան» (ՊՏԱԾ-Հ) ծրագրի ֆինանսավորմամբ Սյունիքի մարզում հրշեջ-փրկարարական կամավորական հենակետ է բացվել

Շիկահող բնակավայրում հրշեջ-փրկարարական հենակետը հիմնվել է Շրջակա միջավայրի նախարարության կողմից իրականացվող «Պահպանվող Տարածքների Աջակցման Ծրագիր-Հայաստան» (ՊՏԱԾ-Հ) ծրագրի ֆինանսավորմամբ՝ ՀՀ Սյունիքի մարզում գրանցված «Խուստուփ» փրկարար ջոկատ ՀԿ-ի կողմից: Ծրագրի դոնորն է հանդիսանում գերմանական KfW բանկը: Հատկացված դրամաշնորհային միջոցների հաշվին իրականացվել է շինության վերակառուցում և բարեկարգում, կամավորական հրշեջ-փրկարարների ուսուցում, ինչպես նաև ձեռք է բերվել համապատասխան հանդերձանքը և հրդեհաշիջման աշխատանքների իրականացման համար անհրաժեշտ գույք և սարքավորումներ:

Ծրագրի շրջանակներում գրանցվել են հետևյալ արդյունքները․

✅ «Շիկահող» պետական արգելոցին հարակից Շիկահող գյուղում հրշեջ-փրկարարական կետի հիմնման նպատակով համայնքի կողմից ՀԿ-ին անհատույց և անժամկետ տրամադրվել է տարածք և շինություն։ Վերջինս վերակառուցվել, վերանորոգվել և ձևափոխվել է որպես հրշեջ-փրկարարական հենակետի, որը ցանկացած հրդեհային իրավիճակում արագ արձագանքման կետ է հանդիսանում ոչ միայն Շիկահողի, այլ նաև Ծավ, Սրաշեն և Ներքին Հանդ գյուղերի, «Զանգեզուր» Կենսոլորտային համալիր» ՊՈԱԿ-ի պահպանության ներքո գտնվող «Շիկահող» պետական արգելոցի, «Սոսու պուրակ» և «Խուստուփ» պետական արգելավայրերի, ինչպեսև հարակից անտառային տարածքների համար։

✅ Հրշեջ-փրկարարակն կետն համալրվել է Արտակարգ իրավիճակների նախարարության կողմից տրամադրված ԶԻԼ 130ԱԲ40 մակնիշի 2տ ջրատարողությամբ հրշեջ մեքենայով։

✅ Հրդեհաշիջման աշխատանքների իրականացման համար ձեռք է բերվել հանդերձանք, անհրաժեշտ գույք և սարքավորումներ` մասնավորապես լրակազմ համազգեստ, սաղավարտ, կիսաճտքավոր կոշիկ, հրակայուն ձեռնոց, սաղավարտի լապտեր, ձեռքի լապտեր, բահ, քլունգ, 16լ տարողությամբ ջրացրիչ, փոքր կացին, խոտհնձիչ։ Հենակետը նաև կահավորվել է առաջին անհրաժեշտության գույքով։

✅ Ստեղծվել է ընդհանուր 25 կամավորներից բաղկացած հրշեջ-փրկարարների ջոկատներ, ովքեր անցել են ուսուցողական պարապունքներ և ստացել են համապատասխան հանդերձանք։

Հրշեջ-փրկարարական հենակետի հիմնումը պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների և հասարակական կազմակերպության համագործակցությամբ իրականացված միջազգային ծրագրի հաջողված օրինակ է, որի հիմնական նպատակն է հրդեհների կանխարգելման և հրդեհաշիջման աշխատանքներում ներգրավված կառույցների և անձնակազմի կարողությունների հզորացումը:

 

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40