2024 թվականի մեր կարգախոսը պիտի այդպիսին լինի՝ ՎԵՐԱԴԱՐՁ ԱՐՑԱԽ. Վրթանես Սրբազան

31.12.2023 22:56
1062

Հանդիպմանը ներկա էր Արցախի թեմի առաջնորդ գերաշնորհ Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը: Միջոցառումը մեկնարկել է աղոթքով։

ՀԱՍԵ Արցախի թեմից հայտնում են, որ հանդիպման նպատակը համախմբվածությունն ամուր պահելն է։ Միջոցառումն առանց ամանորյա անակնկալների չի անցել․ 60 երեխաների սպասում էին տոնածառի տակ դրված նվերները։

Սրբազան Հայրն իր խոսքում շեշտել՝ պիտի արժևորենք այն կարևորը, որ մեզ տվեց Աստված՝ կյանքը․ «Պետք է հաստատուն պահենք մեր վերադարձը Արցախ և այն ամրագրենք որպես հաղթական վերադարձ։ 2024 թվականի մեր կարգախոսը պիտի այդպիսին լինի՝ ՎԵՐԱԴԱՐՁ ԱՐՑԱԽ։ Այդ գաղափարը պիտի դառնա ապրելակերպ»։

Վրթանես Սրբազանը հավելել է՝ այդ գործում մեծ դեր ունեն նաև երեխաները։ Նա հորդորեց բոլոր արցախահայերին չարտագաղթել Մայր Հայաստանից.«Այստեղ կարող ենք համախմբված, միասնական լինել մինչև տուն վերադառնալը»։

«Մենք կորցրինք մեր չքնաղ Արցախը՝ մեր հայրենիքը, բայց չկորցրինք հույսը, որ պիտի վերադառնանք»,- ընդգծել է Տեր Հովհաննեսը, ով Սուրբ Հակոբավանքի վանահայրն էր։ 

Տեր Հովհաննեսը կոչ է արել  երեխաներին՝ հաճախել իրենց համայնքներում գործող եկեղեցիների կիրակնօրյա դպրոցներ։ Միևնույն ժամանակ ներկաներն ընդգծել են Արցախի թեմի կիրակնօրյա դպրոցները պահպանելու անհրաժեշտությունը, որը նաև համախմբող դեր ունի։

Հանդիպմանը դրամական օգնություն է ցուցաբերվել պատերազմի ժամանակ զոհված հայորդիների ընտանիքներին։

Նվերներն ու դրամական աջակցությունը տրամադրվել են բարերարներ Վարդան Մանուկյանի և Գրիգորի Հայրապետյանի հովանավորությամբ։

artsakhpress.am

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 14:00-ի դրությամբ

25.10.2026 15:30

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22

Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում նախատեսված են նոյեմբերի առաջին կեսին. Պեսկով

23.10.2026 16:10

Անցկացվեցին Արշամ Վեզիրյանի հիշատակին նվիրված կրոսավազքի մրցումներ

23.10.2026 15:34