Անցկացվեցին Արշամ Վեզիրյանի հիշատակին նվիրված կրոսավազքի մրցումներ

23.10.2026 15:34
375

2009 թվականից անցկացվում է Կապանում աթլետիկա մարզաձևի երախտավոր, մարզիկ և մանկավարժ Արշամ Վեզիրյանի հիշատակին նվիրված հանրապետական կրոսավազքի մրցում։

Հոկտեմբերի 23-ին դարձյալ աշխույժ մթնոլորտ էր տիրում Կապանի մարզադաշտի հարակից հրապարակում։ Այս անգամ մրցմանը մասնակցում էին Կապանի և Քաջարանի հանրակրթական դպրոցների պատանի աթլետները, ովքեր մասնակցեցին մրցումների բացման հանդիսավոր շքերթին։

Դպրոցական մարզիկներին և նրանց մարզիչներին հաջող մեկնարկներ մաղթեց Կապանի համայնքապետի առաջին տեղակալ Գոռ Թադևոսյանը։ «Սպորտը միայն մարզական պայքար չէ։ Այն կոփում է ամուր կամք, ձևավորում բնավորություն և սովորեցնում է նպատակներին հասնելու ճանապարհին չնահանջել», - ասաց նա։

Այնուհետև մեկնարկի դուրս եկան դպրոցական մարզիկները, ովքեր երեք տարիքային խմբով մրցեցին 500, 1000 և 1500 մետր վազքատարածություններում։

Առաջին երեք տեղը գրաված տղաներն ու աղջիկները պարգևատրվեցին գավաթներով և մեդալներով։ Թիմային հաշվարկով մրցանակային տեղեր զբաղեցրած կրթօջախներն արժանացան գավաթների։

Մրցումներն անցկացվեցին Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի հովանավորությամբ։

Վահրամ Օրբելյան

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40