Գազալցակայաններում էլ չեն խաբի. ապրիլի 1-ից Հայաստանում գազը կվաճառվի կիլոգրամներով

15.02.2019 14:00
1184

Կառավարությունը փորձում է զրկել հեղուկ գազ վաճառողներին գնորդին խաբելու հնարավորությունից։

Հեղուկ վառելիքի համար կառավարությունը որոշել է նոր չափման միավոր սահմանել` խորանարդ մետրը փոխարինելով կիլոգրամներով։ Կառավարության համոզմամբ` այս փոփոխությունը թույլ կտա սպառողներին ազատվել վաճառողների խաբեությունից։

Համապատասխան որոշումն այսօր ընդունվել է կառավարության հերթական նիստում։ Դրա համար գործադիրը փոփոխություններ է կատարել ՀՀ Հարկային օրենսգրքում։

Օրինագիծն այսօր քննարկվեց ու հավանության արժանացավ կառավարության նիստում և առաջիկայում կներկայացվի նաև խորհրդարանի հաստատմանը։

Առաջարկվող փոփոխությամբ սեղմված բնական գազը Հայաստանում կվաճառվի 1 տոննան` 34000 դրամ գնով` ներկայում գործող 1000 խմ–ն` 25000 դրամի փոխարեն։

Նախատեսվում է, որ նոր կարգավորումներն ուժի մեջ կմտնի 2019 թվականի ապրիլի 1-ից:

Ինչպես կառավարության նիստի ընթացքում հայտարարեց ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը, նախագծի ընդունման նպատակը գազով շահագործող ավտոմեքենաների շուրջ 700 000 սեփականատերերի իրավունքների պաշտպանությունն է։

«Մենք տարբեր ահազանգեր ենք ստանում քաղաքացիներից, որ գազը հաշվարկվում է ճնշումով, բայց այն կարող է տարբեր ծավալներ ունենալ, դրա համար ասում ենք, որ գազը պիտի հաշվարկվի կիլոգրամով ու հարկը վճարվի կիլոգրամով»,– ասաց Փաշինյանը` հատուկ ընդգծելով, որ հարկային պարտավորությունների ավելացման այս փոփոխությունը չի հանգեցնի։

«Այսինքն` եթե գազալցակայանից ասում են, որ հարկային վճարումներն ավելացել են, ուրեմն խոստովանում են, որ ստեղծման օրից սպառողներին խաբել են»,– ասաց Փաշինյանը` հարկային մարմիններին հորդորելով ուշադիր լինել այդ տեղեկատվության նկատմամբ։

Վարչապետը միաժամանակ նաև կանխատեսեց, որ առաջարկվող փոփոխությունը մեկնաբանվելու է որպես հերթական թանկացում։

Всё пропало! Гипс снимают, клиент уезжает,- ասաց Փաշինյանը` կանխատեսելով «որոշ լրատվամիջոցների» արձագանքը։


armeniasputnik.am

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40